ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Վերականգնել միասնությունը, որպեսզի ժողովրդի մոտ արթնանա հույսը և արցախցին ամուր կառչած մնա իր հողին

25 Նոյեմբեր 2022

Օրերս Արցախում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Արցախ կատարած այցի մանրամասների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Հակոբ Տեր- Խաչատուրյանի հետ։

— Ընկե՛ր Հակոբ, Դուք պատերազմից հետո պարբերաբար այցելում եք Արցախ։ Ի՞նչ առաքելությամբ եք այս անգամ Արցախ ժամանել։

— Ես Արցախում էի թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից hետո, որպեսզի կարողանանք ծրագրել, թե ՀՅԴ համահայկական կառույցը իր ողջ ներուժը ինչպես ներդնի ի սպաս Արցախի։ Այդ ուղղությամբ մեր արածներն ու անելիքները կարելի է բաժանել 2 մասի. առաջինը՝ արտաքին, երկրորդը՝ ներքին ճակատի վրա։

Արտաքին ճակատում հարկավոր է Արցախի ինքնորոշման իրավունքի շեշտավորումը, որի ուղղությամբ մենք աշխատում ենք։ Արցախ այցելությունից առաջ նոյեմբերին Եվրոպայում էի, և եվրոպական տարբեր երկրներում բարձրացվեց Արցախի հարցը, որպեսզի այդ երկրներում իրական պատկերը ներկայացվի, ամեն տեղ շեշտադրվեն ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի անկախության ճանաչման հարցերը։ Այդ ուղղությամբ ողջունելի է Ֆրանսիայի սենատի որոշումը, և ակնկալում ենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն էլ նմանօրինակ բանաձև ընդունի։ Այլ երկրներում ևս՝ Միջին Արևելք, Ավստրալիա, Ռուսաստան, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներ հետապնդում ենք կարգավիճակի խնդիրը, Արցախի ժողովուրդը պետք է զգա միջազգային հանրության աջակցությունը։ Անշուշտ, մտահոգություններ կան․ ռուս- ուկրաինական պատերազմը բացասաբար է անդրադառնում այս գործընթացի վրա, նաև կա այն հանգամանքը, որ արտաքին ուժերը փորձում են առայժմ կենտրոնանալ Հայաստանի անմիջական հարցերի՝սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա բանակցությունների վրա, դրանք առաջնահերթ համարելով և նախընտրում են Արցախի հարցը մղել երկրորդ պլան։

Մեր հստակ նպատակն է այնպես անել, որ Արցախի հարցը մոռացության չմատնվի, վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը: Իսկ եթե որևէ համաձայնություն կնքվի ՀՀ-ի հետ, պետք է շեշտադրվի Արցախի կարգավիճակը միջազգային օրակարգում պահելու խնդիրը: Որքան էլ Ալիևն ու Էրդողանը պնդեն, թե այլևս գոյություն չունի Ացախի հարց, այնուամենայնիվ այդ հարցը այժմեական է և լուծման կարոտ։ Պետք է բացառել ուժի կիրառումը և վերակենդանացնել բոլոր այն ձևաչափերը, որոնք կնպաստեն հարցի լուծմանը։

Ներքին ճակատում հստակ է, որ Արցախի շահերի պաշտպանության համար պետք է լինի համահայկական համախմբվածություն։ Արցախի ժողովուրդը հոկտեմբերի 30-ի հանրահավաքով արտահայտեց իր կամքը, բայց իշխանություններն էլ պետք է պնդեն, որ ամեն գնով բացառելու են Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը և աշխատելու են վերականգնել ներազգային միասնությունը, որպեսզի ժողովրդի մոտ արթնանա հույսը և արցախցին ամուր կառչած մնա իր հողին։

Մենք նույնպես ողջունեցինք Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնում նշանակվելը և հույս ունենք, որ նոր մոտեցումներով և ուժերի համախմբմամբ պետք է կարողանանք լծվել նաև ներքին ճակատի խնդիրները լուծելուն, որպեսզի Արցախն ամբողջովին վերականգնվի, զարգանա ու բարգավաճի, և ի վերջո միանա մայր Հայաստանին։

— Այժմ Արցախում նոր կառավարություն է ձևավորվում։ Ի՞նչ դեր է ունենալու Դաշնակցությունն այս գործընթացում։

— 20 օր է, ինչ նոր պետնախարար է նշանակվել։ Մենք հանդիպումներ ունեցանք թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանի, թե՛ նոր պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, որպեսզի տեսնենք՝ինչպես կարող ենք համադրել աշխատանքները ներքին և արտաքին ճակատներում: Եվ ՀՅԴ մեր կառույցը, ինչպես կարող է օժանդակել Արցախի ժողովրդին ու պետությանը՝ համահայկական իր ներուժը գործի դնելով։ Այդ հարցերի համար մենք ունենք մոտեցումներ, որոնք ներկայացրինք նրանց։ Հանդիպեցինք նաև պարոն Բալասանյանի հետ. Բոլորը գնահատեցին ՀՅԴ Արցախի ու համահայկական կառույցի դերն ու ունեցած ներդրումը: Այդուհանդերձ, մեր առջև ծառացած լուրջ խնդիրներ կան. պետք է կարողանանք ստեղծել ներքին համախոհություն, ամրապնդել ՀՅԴ-ժողովուրդ կապը, հասնենք նրան, որ բարեփոխումների միջոցով արձանագրենք առավելագույն արդյունքներ։ Մենք հույս ունենք, որ նոր կառավարությունը դրական արդյունքներ ապահովի, որոնց ձեռքբերման գործում պատրաստ ենք ունենալ մեր ներդրումը։

— Այս պահին ի՞նչ ծրագրեր եք իրականացնում Արցախում։

— Նախ նշեմ, որ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեությունն իր աշխույժ մասնակցությունն է բերում Արցախի քաղաքական կյանքին: ՀՅԴ շրջանները որդեգրել են գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև ազատամարտիկների ընտանիքների օժանդակության մի շարք ծրագրեր: Ուրախ ենք, որ ՀՕՄ-ի միջոցով կարողացանք մեր օժանդակությունը ցուցաբերել տեղահանված ընտանիքներին, հաստատվեց «Արևային Արցախ» ծրագիրը, որի շնորհիվ ՀՕՄ-ի միոցներով արևային ջրատաքացուցիչներ է տեղադրվում գյուղական համայնքներում: ՀՕՄ-ը նույնպես շարունակում է իր մանկապարտեզների ցանցի հովանավորությունը: Արցախում այժմ ունենք նաև ՀՄԸՄ-ի սկաուտական կառույց և Համազգային Մշակութային Միության գրասենյակ:

Վատահ եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո ևս նոր ծրագրեր են որդեգրվելու: Աշխատանքից մենք երբեք չենք խուսափել, հայրենիքի բարգավաճման ու զարգացման գործում միշտ պատրաստ ենք ունենալ մեր ներդրումը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company