Իշխան Սաղաթելյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում է
27 Նոյեմբեր 2022
Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Մարսել քաղաքում մասնակցել է ՀՅ Դաշնակցության 132-ամյակի ձեռնարկին, հանդես եկել ելույթով:
Ունեցել է ինչպես ժողովրդային, այնպես էլ հասարակական֊ քաղաքական հանդիպումներ:
«Մասնավորապես հանդիպել եմ Մարսելից ընտրված Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամավոր Սապրինա Ակրեսթի, Հարավային Ֆրանսայի Շրջանային խորհրդի անդամ Տիտիե Փարաքյանի, Մարսելի քաղաքային խորհրդի անդամ Ֆիլիպ Քոզյանի և այլոց հետ, քննարկել հայ֊ֆրանսիական կապերին առնչվող հարցեր, ներկայացրել ՀՀ֊ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել է Իշխան Սաղաթելյանը ։