ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փայ է մտնում ՀՀ իշխանությունը դրսում աշխատողի եկամուտից, ոչ թե ստվերի հարց լուծում

30 Նոյեմբեր 2022

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման, տնտեսական ցուցանիշների մասին factor.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

— Պարոն Ավետիսյան, այս կառավարությունը իր գործունեության հենց սկզբից հետևողականորեն գալիս էր եկամուտների հայտարարագրմանը։ Հիմա արդեն կառավարության որոշում կա, հավանություն են տվել համակարգը ներդնելուն։ Ի՞նչ խորք ունի այս հարցը ընդհանրապես։

— Տեսեք, ընդհանուր առմամբ էս իշխանությունը մի կարևոր «խասյաթ» ունի․ ասում է մի բան, անում՝ բոլորովին այլ բան իրականում։ Հիմա նույնը այս հայտարարագրման համակարգն է։ Ասում են՝ հայտարարագրենք եկամուտները, որ վերահսկվի պետության կողմից, ստվերը կրճատվի, պետությունից չգողանան, պետությունը շատ գումար ունենա և սոցիալական խնդիրներ լուծի ավելի շատ։

— Դրական նպատակ է։

— Դրական է, իհարկե։ Վկայակոչում են աշխարհի փորձը և այլն։ Այս նպատակը շատ լավ է, նորմալ է։ Հիմա աշխատավարձերը, ծառայությունների դիմաց վճարները, էտ ամբողջը պետք է օրենքով սահմանված կարգով, սահմանված մեխանիզմներով և ներդրված տեղեկատվական համակարգերով պետք է ներկայացվեն հարկային մարմին։ Եվ դա տարիներ շարունակ արվում է։ Հիմա ո՞ր եկամուտն է, որ հայտարարագրման այս պահին ենթակա չէ, և պետությունը դա տեսնում է, ուղղակի ձեռքը չի հասնում, որ բռնի, հարկի։ Էտ եկամուտը ինքը բանկով տեսնում է։ Խոսքը վերաբերում է այլ երկրներից դրամական փոխանցումներին։

— Ձեզ կարող են հակադարձել երկու փաստարկով։ Ի՞նչ տարբերություն այն մարդկանց միջև, որոնք մեկնում են Ռուսաստան աշխատելու, և որոնք մարզերից գալիս են Երևան, օրինակ, տաքսի քշելու։ Եվ երկրորդ, իշխանությունը կարող է ասել՝ եթե մենք գիտենք, թե ով ինչքան եկամուտ ունի, ապա քիչ ստացողին կարող ենք օգնել։

— Այո, իրենք հակադարձելու, մանիպուլյացնելու վարպետ են, էտտեղ ես միանշանակ չեմ հաջողելու։ Բայց իմ կարծիքը, ամեն դեպքում, ասեմ։ Առաջին, եթե դա է ձեր նպատակը, ազնիվ եղեք և ասեք։ Ասեք՝ ժողովուրդ ջան, էս մեխանիզմով մենք հարկելու ենք արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին։ Փող է պետք, և մենք պիտի հարկենք։ Շատ լավ, դիսկուրսը թող էս մասով գնա, և մենք տեսնենք հանրության կարծիքը։ Ի վերջո պիտի հարցնենք, չէ՞։ Մենք հիմա հարկային համակարգում էական փոփոխություն ենք անում։ Հիմա էտ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ վաղը կանգնեցնում ենք փաստի առջև։ Բա էլ ո՞ւր մնացին ժողովրդավարական իշխանությունը, իրենց լոզունգները։ Երկրորդը, եթե մարդը ստեղ օրինական չի աշխատում, իր եկամուտներն էլ թաքցրել է, չի հարկվում, հիմա էն դրսի անօրինական աշխատողը ըստ էության էլ այդպիսի տարբերակ չունի էս համակարգը ներդնելուց հետո։

— Նրանց պետք չէ՞ բերել ստվերից դուրս։

— Իհարկե, մենք չենք քննարկում դա։ Դա էս համակարգով չէ, որ պիտի բերվի։ Հարկային արդյունավետ վերահսկողություն պիտի իրականացնեն։ Այո, ստվերից դուրս բերելը, ստվերի կրճատումը, անօրինական աշխատանքի դեմ պայքարը ․․․ էստեղ որևէ առարկություն որևէ մեկը չի կարող ունենալ։ Բայց իրականում էս համակարգը էտ հարցը չի լուծում։ Էս համակարգով ՀՀ իշխանությունը բառիս բուն իմաստով ուզում է փայ մտնի դրսում օրնիբուն, քրտնաջան, իրենց ռիսկով աշխատող մարդկանց ստացած եկամուտներից։ Սա է խնդիրը։

Գարիկ Հարությունյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company