ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարությունը Հայաստանի խոշոր տոտալիզատորին տվել է բանկ ունենալու իրավունք, բայց խոսում է խաղամոլության դեմ պայքարից

30 Նոյեմբեր 2022

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ի Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե իրենց իշխանությանը հաջողվել է 4 տարվա համառ պայքարից հետո կարգավորել խաղային ոլորտը։

Իշխանությունների արձանագրած հաջողության մասին Փաշինյանն ասաց օնլայն կազինոների համար նախատեսված պետական տուրքի ավելացման վերաբերյալ նախագծի քննարկան ժամանակ, որով օնլայն կազինոների 600 միլիոն դրամ տուրքին այսուհետև կավելանա ևս 170 միլիոն դրամ՝ ամեն 100 միլիարդ խաղադրույքի դիմաց։

Իրականում արձանագրված վիճակագրությունը այլ բան է փաստում. ստացվում է, թեև Փաշինյանը հայտարարում է, թե պայքարում են խաղամոլության դեմ, բայց վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում խաղամոլությունը ծաղկում է 2018 թվականից հետո։

Ըստ հրապարակված վերջին թվերի՝ 2018-ի հեղափոխությունից հետո՝ 4 տարում կատարված խաղադրույքներն ավելացել են 28 անգամ՝ 138,5 միլիարդից հասնելով 3,9 տրիլիոնի։ Միայն այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ Հայաստանում 10 միլիարդ դոլարից ավելի խաղադրույք է կատարվել, որն ավելին է 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 300 միլիարդով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ խաղամոլությունը Հայաստանում հասցված է ազգային անվտանգության խնդրի մակարդակի. խաղում են բոլորը՝ չափահասները, անչափահասները. խիստ վտանգավոր է, որ այս չարիքը հասել է նաև բանակ։

«Մեծ թվով խաղամոլներ կան նաև բանակում։ Պետությունը պետք է հասկանա, որ միայն խաղային բիզնեսի գովազդն արգելելով որևէ բան հնարավոր չի լինելու անել։ Մյուս կողմից՝ իշխանության հետ խաղային բիզնեսի սեփականատերերի կապերը այդ չարիքի դեմ պայքարը թուլացնում են. չէ՞ որ հենց այդ կապերը տեսնելով է սովորական չինովնիկն իրեն հարց տալիս՝ ինչո՞ւ ես վատամարդ դառնամ՝ արգելեմ, եթե վերևում իրենք իրար հետ մտերիմ են։ Կառավարությունը պետք է գնա արգելքների ճանապարհով. օրինակ՝ առաջինը պետք է սկսի արգելքները զինվորականության շրջանում՝ արգելելով խաղամոլությունը նույնիսկ նրանց հարազատների շրջանում»,- ասաց Պարսյանը։

Տնտեսագետը նշեց՝ հակառակ պարագայում, երբ չկան կոշտ արգելքներ, ստացվում է, որ Կառավարությունը մի կողմից՝ արգելում է խաղամոլության վերաբերյալ գովազդը, մյուս կողմից՝ ուղղակիորեն նպաստում է տոտալիզատորների գործունեությանը։

«Կոնկրետ վերջին բանկը, որը Հայաստանում գործունեության լիցենզիա ստացավ, կապված է հայաստանյան խոշոր տոտալիզատորներից մեկի հետ. խոսքը վերաբերում է Fast բանկին։ Կենտրոնական բանկն ու Կառավարությունն անուղղակիորեն և ուղղակիորեն նպաստում են տոտալիզատորների գործունեությանը՝ տալով տոտալիզատորին Հայաստանում բանկ ունենալու հնարավորությունը։ Ես չեմ հասկանում՝ այդ ի՞նչ տրամաբանությունից են ելել, որ Հայաստանի խոշոր տոտալիզատորին տվել են բանկային գործունեության հնարավորություն։ Ի դեպ՝ մեկ այլ տոտալիզատորի սեփականատեր էլ Հայաստանում ձեռք է բերել բանկերից մեկի բաժնետոմսերի 75 տոկոսը. խոսքն այս դեպքում ռուսական տոտալիզատորի մասին է. ստացվում է՝ Հայաստանում կա երկու բանկ, որոնց սեփականատերերը տոտալիզատորների սեփականատերեր են»,- ասաց Պարսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company