«Հայաստան» դաշինքի պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի մարզ
03 Դեկտեմբեր 2022
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին «Հայաստան» դաշինքի պատգամավորներ՝ Իշխան Սաղաթելյանը, Սերյան Օհանյանը, Աղվան Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը և Արգիշտի Գևորգյանը այցելել են Գեղարքունիքի մարզ:
Եղել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում սահմանամերձ դարձած գյուղերում, այցելել ռազմական գործողությունների արդյունքում զոհված և անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ընտանիքներին:
Ժողովրդային հանդիպումներ և իրավիճակի մասին քննարկումներ են ունեցել Արեգունի, Սոթք, Փոքր Մասրիկ, Նորաբակ գյուղերում և Վարդենիս քաղաքում:
«Պետք է արձանագրել, որ չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն: Հենց այս մարդիկ են մեր պետության հիմքը, ովքեր պետության բացակայության պայմաններում, միայնակ մնալով անվտանգային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրների հետ, չեն լքում իրենց տունը և շարունակում են ամենօրյա պայքարը»,- նշել է Իշխան Սաղաթելյանը:
Առաջիկա օրերին կլինեն այցեր նաև այլ մարզեր: