Պատրաստ ենք աջակցել ապազգային իշխանությունների դեմ իրական պայքար մղող ուժերին և գործիչներին
06 Դեկտեմբեր 2022
Ընդդիմության ձախողումը ՀՀ ձախողումն է։ Այս մասին 24TV-ի եթերում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի համոզմամբ, Երևանում խրախճանք է ցեղասպանությունից առաջ, իշխանությունը Ամանոր է անում, մեծ թվով գումարներ է ծախսում, իսկ Վարդենիսում այդ նույն ընթացքում անմխիթար վիճակ է, զինվորները տարրական պայմաններ չունեն։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի պնդմամբ՝ ընդդիմությունը չի նահանջել իր սկզբունքներից և պայքարելու է մինչև վերջ և չեն էլ պատրաստվում հեռանալ, քանի որ քաղաքացիներն իրենց ձայն են տվել կոնկրետ նպատակ կյանքի կոչելու համար, որն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
Մանրմասները՝ տեսանյութում