ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը՝ Թեհրանում
13 Դեկտեմբեր 2022
Դեկտ. 11-ին Լիբանանից Թեհրան է ժամանել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:
Տէր-Խաչատուրեանը այս տարւայ՝ ՀՅԴ 132-ամեակի առթիւ որպէս բանախօս, ելոյթ է ունենալու կազմակերպւած հանդիսութեանը: Մինչ այդ, սակայն, ըստ նախատեսւածի՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունենալու ինչպէս համայնքի ազգային, այնպէս էլ ժողովրդական եւ մարզա-մշակութային կառոյցների անդամների ու ներկայացուցիչների հետ:
Թեհրանեան այցից բացի, նա շաբաթավերջին երկօրեայ այցով մեկնելու է Նոր Ջուղա, ուր հինաւուրց համայնքի ազգային-հասարակական միաւորների ինչպէսեւ՝ ժողովրդի հետ անմիջական հանդիպումներ կունենայ: