ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Եթե բանակցային գործընթացն առկախվի Արցախի ինքնորոշման մոտեցումներին համապատասխան, կունենանք դրական զարգացում

23 Դեկտեմբեր 2022

Եթե այս իշխանությունը դրսեւորեր վարքագիծ, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում չեն կարող տեղի ունենալ բանակցություններ, մենք այսօրվան չէինք հասնի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը հետաձգել է Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպումը՝ կապված Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ:

«Հիշում եք, իրենք մի ժամաակ ասում էին՝ քանի դեռ ադրբեջանական զորքը դուրս չի եկել Հայաստանի տարածքներից, մենք չենք կարող առաջ գնալ: Եթե իրենք այդ թեզը կարողանային պահել, եթե դա լիներ իրենց համոզմունքը, ապա ես կարծում եմ՝ այսօրվան չէինք հասնի: Բայց իրենք հետեւողականորեն անընդհատ զիջելով, անընդհատ գլուխները խոնարհելով, կեղծ խաղաղասիրության մասին խոսելով, բերել հասցրել են այնտեղ, որ Ադրբեջանը փաստացի իրականացնում է ցեղասպանությանն ուղղված գործողություն եւ ՀՀ իշխանությունը չի կարողանում դրան պատասխանել: Ակնհայտ է, որ բանակցային գործընթացի շարունակություն կամ վերականգնում կարող է տեղի ունենալ այն ձեւաչափի շրջանակում, որը ժամանակին 24-25 տարի եղել են որպես ԼՂ խնդրի կարգավորման բանաձեւը. Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից երաշխավորված երեք սկզբունքներն են: Հիմա այս երեք երկրների բացակայության պայմաններում ինչպե՞ս ես դու համարձակվում գնալ, բանակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով, Մինսկի խմբի համանախագահող երկրները պատասխանատու են այս վիճակի համար. «Նրանք պետք է ներգրավվեն: Առաջին պատասխանատուն անշուշտ, արցախահայության համար Հայաստանն է, որովհետեւ մենք ստանձնել ենք այդ հանձնառությունը, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը Հայաստանի սրբագույն պարտականությունն է: Եթե ՀՀ իշխանությունը շարժվեր այդ մոտեցումով, մենք կունենայինք ավելի արժանապատիվ վիճակ, իշխանությունները կունենային ավելի վստահ կեցվածք, այլ ոչ թե վախվորած, խնդրողի, մուրացկանի վիճակ: Եթե բանակցային գործընթացն առկախվի իմ կողմից մատնանշված միջազգային արդեն իսկ նախկինում ներկայացված մոտեցումներին համապատասխան, մենք կունենանք դրական զարգացում: Հակառակ պարագայում, եթե հիմնավորումն այն է, որ մենք առաջարկություններ ենք ներկայացրել, թող դրանք քննարկեն, նոր խոսենք բանակցությունների մասին, սա էլի հերթական վախվորած պահվածքը կդիտվի»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չկայանալու վերաբերյալ Երեւանի եւ Մոսկվայի մեկնաբանությունները տարբերվում են, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Հասկանալի է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում մեկ սեղանի շուրջ նստել, բայց դա չպետք է ստվերի Արցախի խնդրի կարգավորման ոլորտում Ռուսաստանի տանձնած պարտավորությունների կատարումը: Բայց դրան պետք է օժանդակի Հայաստանը, ոչ թե մտնի հակասության մեջ: Ռուսաստանի եւ Հայաստանի իրարից տարբերվող տեսակետները վկայությունն են այն մասին, որ պաշտոնական Երեւանը չի աշխատում ՌԴ-ի հետհավուր պատշաճ մակարդակի վրա, որ կարողանանք մենք ունենալ ՌԴ-ի լիարժեք ներգրավվածություն անվտանգության եւ ինքնորոշված Արցախի իրավունքների պաշտպանության հարցերում:

Եթե ՀՀ իշխանությունը շարունակելու է նման վարքագիծը, դա խոսում է այն մասին, որ հերթական անգամ ՀՀ-ն հայտնվել է աշխարհաքաղաքական բախումների կիզակետում: Սրա հետեւանքը լինելու է ծանր»:

Այո, ընդդիմությունն ունեցել է եւ ունի բազմաթիվ թերություններ, բայց ի տարբերության իշխանության, ընդդիմության գործունեությունն ազգակործան չեն կարող լինել. նշեց Արծվիկ Մինասյանը:

«Որպեսզի ընդդիմության գործողություններն արդյունք ունենան, վերջնանպատակին հասնեն, մեր հանրությունը պետք է համախմբվի գաղափարների շուրջ: Անընդհատ մենք ասում ենք ժամանակը քիչ է եւ անընդհատ մեղադրանքների տակ ենք, որ արագ գործողությունների գնացեք: Լավ, եթե կա ավելի լավ, արդյունավետ միջոց, որ հանրությանը համախմբելու մոտեցումից ավելի լավն է, թող այդ մարդիկ ասպարեզ գան, թող կատարեն, մենք կաջակցենք իրենց: Բայց մենք ունենք հսկայական մի հակահայ արշավ, որն արտահայտվում թե ֆեյք լրատվամիջոցների առկայությամբ, թե կեղծ տեղեկություններ տարածելու իշխանական ու թրքական, ադրբեջանական կազմակերպված գործողություններ: Իշխանությունը դա անում է իշխանությունը պահելու համար, նրանք էլ Հայաստանի ու հայ ժողովրդի մեջ պառակտում մտցնելու համար: Այդ թիրախները չտեսնել, դրանց ոչնչացման շուրջ չհամախմվել, նշանակում է չտեսնել Հայաստանի ն սպառնացող վտանգները: Իմ հորդորն ու խնդրանք է, որ դադարեցնեն արհեստական, կեղծ լուրերին հետեւելը, դադարեցնեն այս կամ այն անձին մեղադրելը նախկինում կատարված արարքների մեջ: Հարկավոր է մտածել ստեղծված վիճակից ելքի մասին, իսկ այդ ելքը օրվա իշխանության հեռացումն է»,-ընդգծեց նա:

Դիտարկմանը, որ ՄԻԵԴ-ի որոշումից եւ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումից հետո անգամ Ադրբեջանը չի բացում Լաչինի միջանցքը, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Այն, որ Ադրբեջանն իր հանցավոր ռեժիմով դարձել է պատուհաս նաեւ միջազգային հանրության համար, դա հաստատում են բոլորը, բայց դա մեզ ոչինչ չի տա, եթե մենք չկարողանանքն նույնիսկ քարոզչական դաշտում ճիշտ շեշտադրումներ կատարել: Եթե Հայաստանն իր պաշտոնական տեսակետը կառուցեր ինքնորոշված Արցախի սկզբունքի վրա, կարող ենք ունենալ հաջողություն: Բայց դատելով Հայաստանի իշխանության խոսույթից, որոնք խուսափում են ինքնորոշման իրավունքի արծարծումից, Արցախի Հանրապետության կայացած փաստից, եւ հարցը տեղափոխում են Արցախի հայ բնակչության իրավունքների պաշտպանության դաշտ, դա տալիս է հնարավորություն, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հանցավոր ռեժիմները շարունակաբար իրականացնեն իրենց դարավոր երազանքը՝ ոչնչացնել հայկական գործոնն այս տարածաշրջանից»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company