Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա նախատեսված չէ․ ՀՅԴ ԳՄ
05 Հունվար 2023
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից yerkir.am-ը հետաքրքրվել է՝ արդյոք համապատասխանում են իրականությանը համացանցում տարածվող տեղեկություններն այն մասին, որ հունվարի 9-ին ՀՅԴ-ն ցույց է նախապատրաստում Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ։
Գրասենյակից հերքեցին նման միջոցառման անցկացման փաստը, նշելով, որ ՀՅԴ-ի կողմից որևէ նախաձեռնության դեպքում հանրությունը այդ մասին կիրազեկվի պատշաճ կերպով։