ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Հասկանալի է, որ դրան դեմ է Էրդողանը, բայց հասկանալի չէ, թե ինչու է դեմ Փաշինյանը

01 Փետրվար 2023

«Հրապարակ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը

– Պարոն Փափազյան, խնդրում եմ ներկայացնել, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ձեր վերջին հանդիպումն ինչ արդյունք տվեց, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

– Մեր կապը նախագահական պալատի հետ ամենօրյա է: Մակրոնի թիմի հետ հինգուկես տարի է՝ կաշխատենք: Կա փոխվստահություն: Մակրոնը մաքսիմումն անում է, որպեսզի ներդրում ունենա Արցախի հիմնախնդրի լուծման մեջ, նաեւ՝ Հայաստանի անվտանգության հարցի շուրջ, քանի որ այսօր միայն Արցախի հարցը չէ, կա նաեւ Հայաստանի անվտանգության հարցը: Մեր վերջին հանդիպումը մեկ ժամ տեւեց: Մակրոնն ուզում էր իմանալ, թե ինչ կարող է անել Հայաստանի ու Արցախի համար: Նա ուշադիր լսեց մեր առաջարկները եւ համաձայնեց որոշ կետերի: Նա շատ լավ հասկանում է մեր դերը եւ գնահատում մեր աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի: Բայց իր համար պետք է առանձնացնի, թե մեր առաջարկներից ինչը հնարավոր է, ինչը՝ ոչ: Ես չեմ կարող բարձրաձայնել այդ առաջարկների ու համաձայնությունների մասին: Դա դիվանագիտական աշխատանք է: Մեր նպատակը հաջողության հասնելն է, ոչ թե այդ մասին բարձրաձայնելը: Հանդիպում նորից կունենանք: Իսկ 2 օր անց կայացավ CCAF-ի տարեկան ընթրիքը, որին մասնակցեց իր ներկայացուցիչը՝ ներքին գործերի նախարարը: Մակրոնն այս տարի որեւէ համայնքային ընթրիքի չպետք է մասնակցի, նաեւ՝ հրեաների տարեկան ընթրիքին: Ինչպես գիտեք, մենք հարց ունենք Էրդողանի տարբեր լծակների, գաղտնի կազմակերպությունների հետ: Դրանք կապված են Էրդողանի ու Թուրքիայի հետ եւ գործունեություն են ծավալում տարբեր միջավայրերում: Դրանցից են նաեւ «Գորշ գայլերը», որոնք հակահայ գործունեությամբ են զբաղված: Իսկ Էրդողանի եւ Չավուշօղլուի ցուցումով նրանք ակտիվանում են հայկական սփյուռքի դեմ՝ հատկապես Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Մակրոնը ՆԳ նախարարին ուղարկել էր, որպեսզի միասին քննարկենք այն վտանգները, որոնք ունի Ֆրանսիայի հայկական համայնքը:

– Ձեր կարծիքով, ՀՅԴ-ականների դեմ ուղղված Փաշինյանի քայլերը նեղ անձնակա՞ն են` իշխանությունը պահելու համար, թե՞ Թուրքիայի հետ համաձայնություն կա այդ հարցում:

– Կարծում եմ՝ համաձայնություն կա Թուրքիայի կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ՝ շատ հարցերի շուրջ: Սփյուռքում կա շատ ակտիվ մաս՝ հայկական դատի գործով: Մենք իրենց համար պրոբլեմ ենք, իրենց ծրագրերին չենք համապատասխանում: Հայ-թուրքական հարաբերությունների սցենարը գրված է Թուրքիայի կողմից: Սփյուռքն այսքան ազդեցություն ունի, պայքարում է Թուրքիայի դեմ, քանի որ նա մասնակցություն ուներ 44-օրյա պատերազմի մեջ: Ես գիրք եմ այդ մասին գրել, որը մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում, իսկ դա խանգարում է Թուրքիային: Եվ եթե այստեղ մենք դեմ ենք Փաշինյանի քայլերին, նեղացնում ենք թե՛ Էրդողանին, թե՛ Փաշինյանին: Հասկանալի է, որ դրան դեմ է Էրդողանը, բայց չենք հասկանում, թե ինչու է Փաշինյանը դեմ: Փաշինյանը դեմ է սփյուռքին, նա կողմ կլինի միայն, եթե սփյուռքը հնազանդվի իրեն: Փաշինյանը 2018 թվականին իր խոստացած արժեքներին դեմ գնաց, ինքն այն ժողովրդավարը չէ, որը ներկայացնում էր: Նա հաղթեց ժողովրդավարությանը: Արդյոք այժմ Հայաստանն ավելի՞ ժողովրդավար է, քան առաջ, արդյոք օլիգարխներ չկա՞ն, արդյոք ավելի լա՞վ է ապրում ժողովուրդը, Հայաստանն ավելի՞ ուժեղ է, քան երեկ: Ինքը դավաճանեց իր խոստումները, Հայաստանի ժողովրդին խաբեց: Ժողովուրդը պետք է արթնանա: Դեռ ուշ չէ, բայց վաղը կարող է ուշ լինել: Նա, պառակտելով սփյուռքը, տկարացրեց Հայաստանն արտաքին գետնի վրա:

4 դաշնակցական ընդդիմադիրների մուտքն արգելվեց Հայաստան միայն քաղաքական մոտիվներով, դա որեւէ իրավական հիմք չունի: Վերջ պետք է տալ Փաշինյանի վարքագծին, նա թուլացնում է Արցախը, Հայաստանը, Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Տեսանք, թե ինչպիսի խայտառակությամբ կազմակերպվեց Հայաստան-սփյուռք գագաթնաժողով կոչվածը: Արժեք չուներ: Պատմական սփյուռքի կազմակերպությունները, անհատները, ովքեր մեծ ներդրում են ունեցել, ներկա չէին: Այս երեքը՝ Հայաստանի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պայքարը մեկ ամբողջություն են: Փաշինյանը եկավ ազգային արժեքները տկարացնելու համար: Այդ արժեքների մեջ պետք է միասնականություն լինի: Նա եկավ ու պայքար սկսեց այդ արժեքների դեմ: Նրա քաղաքականությունը Հայաստանը տարավ դեպի պատերազմ: Նշանակում է, որ ինքը նպատակ չուներ հզորացնելու Հայաստանը կամ չկարողացավ: Եթե բանանք Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի առջեւ, 3-4 տարի հետո Հայաստանի տնտեսությունը կղեկավարի Թուրքիան: Հայերը կաշխատեն թուրքական կամ ադրբեջանական ընկերությունների համար, նրանց ձեռքի տակ: Հայաստանն էլ մերը չի լինի, այլ կդառնա տարածք, որտեղ ապրում են հայեր: Եվ ինչ որ Թուրքիան ուզում էր 1915-ին, կիրականացնի այդ ձեւով: Թուրքիան գիտի, որ դրան կհասնի Փաշինյանի օգնությամբ: Ով ղեկավարում է երկրի տնտեսությունը, նա էլ ղեկավարում է քաղաքականությունը: Հայաստանի ժողովուրդը պատկերացնո՞ւմ, է, որ իր երեխաները վաղը աշխատեն թուրքի կամ ադրբեջանցու համար: Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղություն չեն ուզում Հայաստանի հետ, նրանք ուզում են տիրել եւ իշխել Հայաստանի վրա: Ժողովուրդը պետք է դա գիտակցի:

– Կարո՞ղ ենք ասել, որ Դաշնակցությունը խանգարում է Փաշինյան-Էրդողան, այսպես ասած, դաշինքին:

– Այո: Դաշնակցության նպատակն է, որպեսզի հիմնվի զորավոր Հայաստան եւ Արցախ, որ հայերը խաղաղ ապրեն այդտեղ: Դաշնակցությունը պատերազմի կուսակցություն չէ, ինչպես ուզում են մեզ ներկայացնել, ընդհակառակը՝ Դաշնակցությունը Հայաստանի համար ուզում է միայն խաղաղ ապագա, որը կլինի, եթե հարգվեն այն արժեքները, որոնք եղել են վերջին տարիներին: Պետք է հարգել սփյուռքը: Սփյուռքը Հայաստանի ծովն է, Հայաստանը ծով չունի, բնական ռեսուրսներ չունի, բայց ունի սփյուռք, որն անպաշտոն դիվանագիտություն է վարում ի նպաստ Հայաստանի: Սփյուռքը պատրաստում է հող, որ Հայաստանը Ֆրանսիայի կամ այլ երկրների հետ լավ հարաբերություններ ունենա: Մենք պետք է վերափոխենք Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, որպեսզի զորավոր ու ուժեղ Հայաստան ունենանք, ոչ թե ծնկի եկած, զիջող եւ ադրբեջանցիներին բարի գալուստ մաղթող Հայաստան:

Նաիրա Վանյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company