ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Լավրովի խոսքն ուղղակի մեսիջ է, որ եթե դուք չեք գնահատել Ռուսաստանի դերը, հիմա կգնահատեք նրա բացակայությունը

03 Փետրվար 2023

«Երբեք պետք չէ ակնկալել մի դիվանագետից ավելի հայ լինեն, քան մենք ինքներս ենք։ Ես սա համարում եմ շատ երկարատև մի պրոցեսի արդյունք, որը լատենտ բնույթով Հայաստանում իրականցնում են և դրա արդյունքները մենք հիմա ստանում ենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Մենք, ըստ էության, չձևավորելով նոր ստեղծված իրավիճակին համապատասխան անվտանգային համակարգ, քանդում ենք այն ինչ ունենք։ Լավրովի շուրթերից հնչածը կարելի է հենց այդպես մեկնաբանել, որ եթե դուք չեք գնահատել Ռուսաստանի դերը, հիմա կգնահատեք նրա բացակայությունը։ Դա նեղվածություն չէ, դա ուղղակի մեսիջ է։ Սա է դժբախտաբար իրականությունը։ Եթե մենք այսօր չենք կարողանում համապարփակ մեր անվտանգային համակարգը նորովի ձևավորել, անում ենք ինչ-որ ամենահեշտն է, քանդում ենք եղածը, մենք ունենալու ենք այս արդյունքները։ Սրա մասին վաղուց ենք խոսել, մենք այսօր ունենք դեֆակտո հստակ անվտանգային բաղադրիչներ, անվտանգության հստակ ծավալ ունենք։ Այդ ծավալը քիչ է, թե՝ շատ, դա այլ խոսք է, բայց դու չէս կարող այդ ծավալը ամբողջությամբ պարպել, առանց որևէ նոր ակնկալիք կամ նոր անվտանգային համակարգ ստեղծելու։ Սա նոր խնդիր է։ Այսօր մենք ասել ենք, որ մեր ռազմավարական ամենկարևոր գործընկեր Ռուսաստանի, ըստ էության, այստեղ ներկայությունը սպառնալիք է, ուղղակի կամ անուղղակի դա ենք ասել։ Արգելում ենք, որ ՀԱՊԿ-ը այստեղ զորավարժություններ անի։ Սրանք անհետևանք չեն կարող մնալ։ ՀԱՊԿ-ը հիմա էլ պատրաստ է, երկու օր է պետք ու կարող է գալ։ Գալ, կանգնել Հայաստանի սահմանին։ Հայաստանը ասում է չէ, ես Ձեր կարիքը չունեմ, ես ուրիշ տեղեր եմ փնտրում»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Եվրոմիության դիտորդները որ գալիս են՝ վատ չէ, բայց խնդիր է առաջանում, նրանք գալիս են փոխարինելու Ռուսաստանին կամ եղած մեր անվտանգային համակարգը, թե՞ լրացնելու․«Եթե գալիս են լրացնելու՝ բարով գան, անվտանգության առումով պակաս ունենք, բայց եթե գալու են՝ փորձելու այդ ծավալը փոխարինել, այ դա է խնդիրը։ Պետք է հասկանալ ինչը ինչով ենք փոխարինում։ Մենք պետք է լրացելու խնդիր դնենք։ Լավրովն էլ ուղիղ տեքսով, ըստ էության, մի քիչ էլ դիվանագիտական էթիկետը շրջանցելով շատ հստակ ուղերձներ է հղում, որ մենք սթափվենք»,- նշեց նա։

ՀՅԴ-ական գործիչը ասաց, որ Լավրորվը նրա վրա է հղում կատարում՝ ասելով, որ մեր ձեռքը և ոտքը կապնվում է, երբ Դուք համարում եք Արցախը Ադրբեջանի կազմում․«Ճիշտ է ասում, եթե մենք Հայաստանով մեկ, ամբողջ առաջին դեմքերով ասում ենք, որ ուրիշ լուծում չկա, պիտի Արցախը մնա Ադրբեջանի կազմում, Լավրովից ի՞նչ ենք սպասում։ Լավ է, որ այն մասերը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ չեն, չի ասում, որը վաղը մյուս օր պետք է հանձնեք»,- ավելացրեց քաղաքական գործիչը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Փարիզի մէջ Հ.Մ.Ը.Մ.- «Ֆրանս»-ի մարզահ

Ձախէն աջ՝ Լեւոն Պաղտասարեան, Կեդրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Խաչերեան, Հր

24 Նոյեմբեր 2025
Աւելի քան մայրենիի բդեշխ մը, Սփիւռքեա՛

Պէտք կա՞յ ըսելու, որ մեր տարտերը կը բխէին ու մեր լեզուին եւ անոր պահապանը, մշա

23 Նոյեմբեր 2025
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company