ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Ասուլիսներ

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակն ամփոփել է Համաշխարհային համագումարի արդյունքները

13 Փետրվար 2023

Այսօր ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում հանդես է եկել մամուլի ասուլիսով, ամփոփել փետրվարի 6-10-ը կայացած ՀՅԴ Երիտասարդական համագումարի արդյունքները։

ՀՅԴ երիտասարդականը հանձնառու է արմատախիլ անել հարմարվողականությունն ու պարտողականությունը մեր երիտասարդության շրջանակներում. հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ Ցողիկ Աշըգյանը:

«Խաբկանք է այն կարծիքը, որ առանց Արցախի հնարավոր է խաղաղ ապրել Հայաստանում: ՀՅԴ երիտասարդականը շարունակում է պայքարը բոլոր ապազգային իշխանությունների դեմ, եւ խանգարելու է իրենց քաղաքականությունները, արգելք է հանդիսանում Հայաստանի թրքացման իրենց ծրագրերի առջեւ»,-ասաց նա:

Ցողիկ Աշըգյանի խոսքով, Արցախի հարցը Հայ դատի կարեւոր հանգրվաններից մեկն է. «Եթե այսօր Արցախին չտրվեց այն, ինչ նա պահանջում է՝ արդարություն եւ իր իրավունքները ուպես հանրապետություն, մենք չունենք հնարավորություն շարունակելու Հայ դատի պայքարը, որովհետեւ մի օղակը մյուսին լրացնում է»:

Մենք ամիսներ առաջ էինք նախատեսել այս համագումարի կազմակերպումը, բավականին աշխատել ենք ծրագրի մշակման մեջ։ Շատ զգույշ էինք, որ հայրենիքի այս դժվար ժամանակներում ինչքան հնարավոր է մեր գաղափարակից ընկերներին ներգրավեինք այն աշխատանքներին, որոնք տեղի ունեցան. ասուլիսի ժամանակ ասաց Սիրիայի ՀՅԴ բյուրոյի երիտասարդական խորհրդի անդամ, պատանեկան հանձնախմբի պատասխանատու Մարիա Գաբրիելյանը։

«Կարևոր նախագծեր մշակեցինք, ռազմավարություն ճշտեցինք ներքին կազմակերպչական, երիտասարդականին, ուսանողականին, պատանեկանին առնչված ուղեցույցների հայեցակարգի մշակումներ իրականացրեցինք, ինչպես նաև հայրենիքին առնչված նախագծեր ստեղծեցինք։ Բավական լուրջ էր համագումարի մասնակիցների մոտեցումը, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքը։ Մտավախություն չունեինք մոտեցումների կամ վերաբերմունքի համար, բայց հաստատեցինք այս մի քանի օրվա համագումարի ժամանակ, որ ինչ աշխատանք տարել ենք տարիներն ի վեր նույն ուղղությունը բռնել ենք, թե՛ Սփյուռքի մեջ, թե՛ հայրենիքի։ Մտավախություն չունենք ազգասեր և հայրենասեր սերունդներ չունենալու առնչությամբ։ Այդ ուղղությամբ տարիների աշխատանքը իզուր չէ։ Հայրենիքի այս դժվար օրերին՝ պատրաստակամությունը գալ օգտակար դառնալու համար շատ ոգևորիչ էր։ Այլևս այդ միտքը, որ անտարբերություն է երիտասարդության մոտ ընդհանրապես դուրս եկավ մեր մտքից»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք բոլորը միանման էին մտածում հանուն հայրենիքի բարօրության, հանուն իրենց հետապնդած նպատակների իրականացման։

Ինչպես գիտեք ՀՅԴ-ի համաշխարհային երիտասարդական ամբողջ կառույցը հայ իրականության մեջ եզակիներից է, քանի որ, պետք է նաև ասեմ ցավալիորեն, նման ազգայի կառույցները և ազգային միավորները շատ ավելի քիչ են այս պահին, Դաշնակցությունը եզակի է իր համաշխարհային երիտասարդական կուռ կառույցով. ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ, Սյունիքում ՀՅԴ երիտասարդական գործիչ Գոռ Մաթևոսյանը։

«Հնրավարություն ունեցա ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ իրականցել համագումար երիտասարդության հարցերով, ներմիութենական, Արցախի հիմնախնդիրների նաև մտահոգությունների վերհանման ամբողջական երիտասարդական միությունների հնարավորությունները չափելով, թե որքանով ենք մենք կարողանում մեր հնարավորությունները ներդնել Արցախի և Սյունիքի մեջ։ Բոլորիս համար գաղտնիք չէ, որ և՛ Արցախը, և՛ Սյունքը վտանգված են և շատ կարևոր համարվեց, որ այս համագումարն անցկացվի Սյունիքում։ Կրկին անգամ վերանորոգեցինք մեր գաղափարը, որ մեր ամբողջ կառույցը՝ իր բոլոր կարողականությունները ներդնելու է Սյունիքի և Արցախի մեջ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ բոլորի համար գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ՀՅԴ երիտասարդությունը պայքարի առաջնագծում է եղել, բոլոր այն պայքարների, որոնք եղել են ազգայինի դեմ, Արցախի դեմ, մեր շահերի դեմ և ինչպես գիտենք նաև ՀՅԴ ամբողջական կառույցը նույն կերպ Սփյուռքում իր բոլոր ջանքերն է ներդրել այդ ապազգային երևույթների դեմ պայքարելու համար:

Ըստ ՀՅԴ Ամերիկայի Արևմտյան շրջանի Երիտասարդական Միության կենտրոնական վարչության անդամ Ալեքս Մանուկյանի՝ այս համագումարը շատ կարևոր և ոգևորիչ ժողով էր մեր կառույցներում և ընդհանրապես հայ երիտասարդության համար։ Սփյուռքի համար Արցախը և մեր հայրենական հողերի վերականգնման հարցերը միշտ եղել են և պետք է մնան առաջնահերթություն;

«Միշտ Սփյուռքը պետք է վառ պահի արժանապատիվ ազգային օրակարգները մեր շրջանների մեջ և ինձ համար շատ տպավորիչ էր տեսնել, որ մեր Սփյուռքի երիտասարդ ղեկավարները նույն օրակարգով էին շարժվում և հայրենիքի երիտասարդները նույնպես։ ՀՅԴ-ն Գարեգին Նժդեհի շնչով պետք է շարունակի իր պայքարը և հաղթահարի այս շատ դժվարին օրրեը, որի միջով անցնում է հայ ազգն ու հայրենիքը։ Ինչպես ասեցի Սփյուռքը միշտ Արցախի և ազգային արժանապատիվ օրակարգերի թիկունքում կկանգի։ Մենք մինչև այսօր կշարունակենք և պետք է շարունակենք այս պայքարը հանուն Արցախի, հանուն Սյունիքի և հանուն ամբողջական Հայաստանի և ոչ մի բան չպետք է մեզ շեղի այս օրակարգից»,- ասաց նա։

Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Փարիզի մէջ Հ.Մ.Ը.Մ.- «Ֆրանս»-ի մարզահ

Ձախէն աջ՝ Լեւոն Պաղտասարեան, Կեդրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Խաչերեան, Հր

24 Նոյեմբեր 2025
Աւելի քան մայրենիի բդեշխ մը, Սփիւռքեա՛

Պէտք կա՞յ ըսելու, որ մեր տարտերը կը բխէին ու մեր լեզուին եւ անոր պահապանը, մշա

23 Նոյեմբեր 2025
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company