ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Կայացավ «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող գիտաժողովը

02 Մարտ 2023

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մարտի 2-ին կայացավ «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող գիտաժողովը։

Բացման խոսքով հանդես եկավ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, նույն համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը եւ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։

«Այն ժողովրդի ժառանգները, ովքեր պատերազմի,սովի, անձեւ քաոսի պայմաններում 1918թ անկախ հանրապետություն կերտեցին, նույն ոգով էլ 1988թ ազգային շարժում սկսեցին։ Այս ամենը փաստեց,որ նպատակն է ուրվագծում պատմական հոլովույթի ընթացքը։ Գրեթե մեկ միլիոն մարդ Ազատության հրապարակում հավաքվում էր «միացո’ւմ» կոչի ներքո՝ հավատարիմ Ազատ ու Անկախ ապրելու իր մեծ նպատակին, ինչպես և Միացյալ Հայաստանի համար պայքարի պատրաստակամությանը։ Այսօրվա գիտաժողովի ուղերձը ևս մեկ անգամ հավաստում է, որ հայոց պետականությունն անխաթար պահելու, օրվա իշխանությունների քաղաքականությունը ծրագրելու գործընթացում ելակետը պետք է լինի ժողովրդի իդեալը»,- նշեց Ռուզան Առաքելյանը։

Զեկուցումներով հանդես եկան բ.գ.թ դոկտոր Ռուբինա Փիրումյանը (ԱՄՆ), կրթական վաստակավոր գործիչ Տիգրան Ճինպաշյանը (Լիբանան), պ.գ.դ պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը, պ.գ.թ դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, պ.գ. դ.պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, պ.գ.թ Կարեն Խանլարյանը, պ.գ.դ. պրոֆեսոր Սամվել Պողոսյանը, պ.գ.թ., պրոֆեսոր Ավետիս Հարությունյանը, պ.գ.թ., դոցենտ Հայկ Գրիգորյանը, բ.գ.դ. Վարդան Դեւրիկյանը, բ.գ.դ. պրոֆեսոր Աշոտ Գալստյանը, բ.գ.դ.պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, բ.գ. թ. Մարիամ Հովսեփյանը, բ.գ.դ. պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, փ.գ.դ. պրոֆեսոր Ռիմա Միրումյանը, բ. գ. դ. Մարգարիտ Խաչատրյանը, բ.գ.թ. Արմեն Կարապետյանը։

Գիտաժողովի մասնակիցների զեկուցումները կզետեղվեն առաջիկայում տպագրվելիք գիտաժողովի զեկուցումների ժողովածուի մեջ։

Ստորեւ ներկայացնում ենք Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանի ողջույնի խոսքը «Հայ հասարակական -քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին. պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ։

Կանգնած ենք սեփական եսը գտնելու, սեփական ինքնության հետ առերեսվելու մարտահրավերի առջև

Հարգարժան ներկաներ, սիրելի բարեկամներ,

«Համազգային» հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անունից շնորհավորում եմ այս գիտաժողովի գումարումը: «Համազգայինի» ու Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը, դատելով հենց ժողովի խորագրից, արդիական մեծ կարևորություն ունի:

Պատմական ներկա հանգրվանում, երբ մեր ազգային-պետական կյանքը գաղափարական-քաղաքական խարխափումների, եթե չասենք մոլորությունների մեջ է, կարևոր է հետահայաց անդրադարձը քաղաքական-հասարակական մտքի խմորման և զարգացման անկյունադարձային ժամանակահատվածին։

19-րդ դարի վերջին տասնամյակներին մեկ կողմից սաստկանում և ֆիզիկական զանգվածային բռնությունների ձև է ստանում թուրքական հայահալած քաղաքականությունը, իսկ մյուս կողմից, որպես նաև դիմակայության յուրատեսակ դրսևորում, բուռն վերելք է ապրում հայոց հասարակական-քաղաքական միտքը, որի ակունքից էլ ի դեպ, պետք է ծնունդ առնեին ազգային-ազատագրության գաղափարախոսությունները:

Քիչ ուշ արդեն ասպարեզ իջած ազատագրության պայքարի գործիչների վրա թեև մեծ պետք է լիներ արևմտյան և հատկապես ռուսական հեղափոխական մթնոլորտի ազդեցությունը, սակայն նրանց որդեգրած հասարակական-քաղաքական միտքը արմատներով ու բովանդակությամբ ամբողջովին սնվում էր ազգային վերազարթոնքի երազանքն ուրվագծող սեփական ակունքներից՝ հանձինս Խաչատուր Աբովյանի, Պատկանյանի, Մկրտիչ Խրիմյանի, Միքայել Նալբանդյանի և հատկապես Րաֆֆու հայրենասիրական քերթվածքների։

Այդ իսկ պատճառով այն ոչ միայն դարձավ ազգային-ազատագրական գաղափարախոսությունների հիմքը, դիմացավ հակասական ու հարափոփոխ ժամանակների ալեկոծումներին, այլև կենսունակ եղավ 20-րդ դարի վերջին բռնկված Արցախյան ազատագրական պայքարի օրերին և գրեթե միշտ պատնեշի դեր խաղաց օտար և ապազգային հոսանքների ներխուժման դեմ:

Ինչպես կանգ չի առնում կյանքը, այնպես էլ չի կարող կանգ առնել հասարակական-քաղաքական մտքի զարգացման ընթացքը, իսկ ազգային գաղափարախոսությունների դեմ ժամանակ առ ժամանակ կազմակերպվող արշավանքները այլ նպատակ չեն հետապնդում քան դրանց փոխարինումը օտար, վերազգային, ազգային իդեալներին ու նպատակներին հակասող գաղափարախոսություններով: Եթե դարեր շարունակ, պատմության ամենապղտոր ժամանակներում, բոլոր տեսակի ճակատամարտերից ու պատերազմներից առավել հայ ժողովրդի գոյատևումն ապահովել են հայոց հոգևոր-մշակութային, պատմական արժեքները, ապա նույն և առավել չափով այսօրվա ու վաղվա բաց, գլոբալիստական աշխարհում հայ ժողովրդին պաշտպանել ու պահպանել կարող է նրա ինքնության միջուկը կազմող և յուրատեսակ մարդակային հավաքականությունը բնորոշող ազգային, հասարակական ու քաղաքական արժեքային համակարգը: Թերևս այսօրվա հայ մտավորական սերնդի գլխավոր առաքելությունը այդ արժեքները, հայոց հասարակական-քաղաքական ավանդական միտքն ու մտածելակերպը սերունդների սեփականությունը և ապագային միտված գործունեության ծրագրային հենքը դարձնելն է: Այս իմաստով գուցե թե ներկա գիտաժողովն էլ կարող է իր համեստ ներդրում ունենալ տվյալ կարևոր գործում: Առավել քան երբևէ կանգնած ենք սեփական եսը գտնելու, սեփական ինքնության հետ առերեսվելու մարտահրավերի առջև:

Ողջունում եմ բոլոր ներկաներին ովքեր այստեղ են իրենց զեկույցներով և անգամ ներկայությամբ օգտակար լինելու համար նշյալ նպատակի իրականացման գործին: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում գիտաժողովին:

Շնորհակալություն:

Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Երևանի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company