Գեղամ Մանուկյանը ՀՅԴ անունից մասնակցել է ՉԿԿ կազմակերպած հեռավար համաժողովին
16 Մարտ 2023
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության անունից մարտի 15-ին մասնակցել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կազմակերպած «Չինաստանի կոմկուսի աշխարհի քաղաքական կուսակցությունների երկխոսություն» խորագրով հեռավար համաժողովին:
Քննարկումը նախագահել է ՉԿԿ գլխավոր քարտուղար, Չինաստանի Ժողովրդական հանրապետության նախագահ Սի ՑինՊինը: Հեռավար համաժողովի պատվիրակների թվում էին Լատինական Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի տարբեր երկրների ղեկավարներ, կուսակցությունների առաջնորդներ: Պատվիրակները հնարավորություն են ունեցել քննարկել ժամանակակից աշխարհում գլոբալ մարտահրավերները, բազմաբևեռությունը և քաղաքական, գաղափարական փոփոխությունների անհրաժեշտությունը:
Համաժողովին նախորդել է Չինաստանի կոմկուսի հերթական համագումարը, որը դիտվել է իբրև առաջին նման զանգվածային համաշխարհային համաժողով: