ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Բոլորին ուզում են համոզել, որ ուրիշ ճար չունենք և պետք է կատարենք Թուրքիայի պահանջները

17 Մարտ 2023

Ստանիսլավկուն պետք չի հիշել, հասկանալու համար թե ինչ է կատարվում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մեջ։ Այսպիսի լարվածություն մեր հարաբերություններում անկախությունից ի վեր չի եղել. «Երկիր մեդիայի» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Սա չափազանց մտահոգիչ իրավիճակ է։ Գլխավոր խնդիրը նրանումն է՝ որքան էլ քննադատենք մեր անվտանգությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ, միևնույնն է դրանից լավը մեզ ոչ ոք չի առաջարկի, մոտ ապագայում չենք էլ տեսնում դա հնարավոր է, թե՝ ոչ։ Քանդել այն ինչ կա և չստեղծել նոր, դա արկածախնդրություն է, մեր պետական շահերի դեմ գործունեություն։ Այս փոխադարձ հրաձգությունը բառերով շատ վատ բանի մասին է խոսում, մենք արտահայտություններ լսում ենք ոչ միայն Մարիա Զախառովայի կողմից, այլ նաև Լավրովի կողմից, այն հայտարարությունը, որ կատարել է Փաշինյանը, որ ռուսական բազայի ներկայությունը այստեղ դարձել է սպառնալիք մեր հասարակության համար, ասում է՝ սա թողնում եմ նրա խղճին։ Բայց այս հայտարարությունից բխող հարցեր են առաջանում, ինչպես կարելի է անել նման հայտարարություններ՝ տուրք տալով թուրք-ադրբեջանական մոտեցումներին։ Եթե մեզ հարցնեին ինչ է ռուսական բազաները՝ մեզ մոտ կա ակնհայտ պատասխան, որ միշտ կա ուղիղ սպառնալիք մեր հարևանների կողմից, մասնավորապես թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, սա եղել է այդ սպառնալիքը կասեցնելու նպատակով։ Հիմա Թուրքիան ասում է եթե դա ուղղված է մեզ , ուրեմն դուք սպառնալիք եք առաջացնում մեզ համար։ Սա կարող է ունենալ ամենավտանգավոր հետևանքները»,- ասաց նա։

Ռուստամյանի խոսքով՝ եթե մենք մեր ռազմավարական մոտեցումից, որտեղ գրված է, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են մեզ համար, թշնամի են, հիմա փոխել ենք ամեն ինչ, մեր անվտանգության երաշխավորը դառնում է ոչ թե Ռուսաստանը, Իրանը և մյուս երկրները որոնց շահերը համընկնում եմ մեզ հետ, այլ՝ այս հայտարարությունները ասում են, որ մեր անվտանգության երաշխավորը դարձել է հենց Ադրբեջանը․

«Ադրբեջանը և Թուրքիան պետք է որոշեն մենք այստեղ կապրենք, գոյություն կունենանք, թե՝ ոչ, այս վիճակում ենք մենք հիմա։ Մենք մեր ուժերի աղբյուրները, թե՛ արտաքին և թե՛ ներքին, ամեն ինչ անում ենք, որ ցամաքեցնենք և բոլորին դրանով համոզենք, որ ուրիշ ճար չունենք և պետք է կատարենք Թուրքիայի պահանջները, բայց այսօր պարզ է դառնում, որ այդ պահանջները վերջ չունեն և իրենք են հայտնվել իրենց հնարքի տակ։ Այսօրվա իշխանությունները հասկանում են, որ եթե չպահես կարմիր գիծ, քեզ կսրփեն կտանեն։ Նա մի անգամ պարզ ասած, ես պատրաստ եմ զիջել, բայց մինչև ուր կզիջեմ չեմ կարող ասել։ Ամեն անգամ պարզ է դառնում, թե մինչև ուր պետք է զիջեց։ Վերջերս Իլհամ Ալիևը կոնկրետ բացատրեց, թե մեզանից ինչ զիջումներ է պահանջվում, դա այնպիսի սանձարձակ և լկտի պահանջներ է, որ անգամ այսօրվա իշխանությունների համար է դառնում անընդունելի։ Հիմա ո՞վ է ում համար սպառնալիք․ Էրդողանն ու Ալիևը նույն տեղից նստած հայտարարություններ են անում և դու այդ ֆոնին ասում ես, որ բազաները մեզ համար սպառնալիք են, այսինքն ուրիշ ելք չկա, քան գնանք իրենցից խնդրենք, որ պաշտպանի մեր գոյությունը այստեղ»,- ասաց պատգամավորը։

Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ եթե այս վիճակը շարունակվի, ապա մենք կորցնում ենք մեր հիմնական ուժի աղբյուրը։ Մենք մեր անվտանգային երաշխիքները սպառում ենք. ասաց Արմեն Ռուստամյանը։

«Իհարկե կարելի է որոշ հարցեր դնել ռազմավարական ընկերոջ առաջ։ Վերջերս Ռուսաստանում էինք և այդ մասին նույնպես խոսեցինք, որ այո Լաչինի միջանցքի փակ մնալը բոլորովին չի նպաստում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը։ Հայաստանում առաջանում է հակառուսական տրամադրություն։ Եթե դու խոսում ես ընդունելով, որ ունենք ռազմավարական գործընկերության հեռանկար, որ դժվար պահերին իրար կողք լինենք և սա կատարում ես հավատով, դա այլ խոսակցությունն է, բայց երբ դու ջրբաժան ես առաջացնում քո և ռազմավարական քո գործընկերոջ հետ, այլևս նման խոսակցություններ տանելը դառնում է անիմաստ։ Մի կողմից ասում ես, որ Ռուսաստանի գոյությունը այստեղ մեզ համար սպառնալիք է, մյուս կողմից ասում ես արցախահայության անվտանգության ապահովման միակ երաշխիքը ռուսներն են։ Սա մարդկանց ինչ վերլուծելու հնարավորություն է տալիս։ Հայաստանի անվտանգությունը քո համար կարևոր է և այդ անվտանգության համար սպառնալիք է Ռուսաստանը, բայց այնտեղ ուրիշ հայություն է ապրում, մեր հետ կապ չունի և այնտեղ ոչ թե սպառնալիք է, այլ ուղղակի անվտանգության երաշխավորն է։ Ոնց կարելի է դրանք իրար հետ համատեղել։ Այս խզումը, որ գոյություն ունի մեր մեջ, մեր պատկերացումների մեջ, սա հայեցակարգ չունենալու հարց է։ Տեղից տեղ թռնելու, տարբեր ճակատներում խաղալու, ամեն մեկին ասելու այն, ինչ հաճելի է իրենց լսել, այս քաղաքականության արդյունքում ենք մենք հայտնվել այստեղ։ Քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, չի կարելի նման խաղեր տալ աշխարհի հետ, այդ ամեն ինչի դառը հարվածները հետո մենք ենք ստանալու և հիմա այդ ընթացքի մեջ ենք»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ իրենք հրապարակային դաշտում տեղեկանում են այնքանով, որքանով կանգնում են փաստերի առաջ․

«Սա է այս իշխանությունների վարած քաղաքականության դրսևորումը։ Ունենք շատ դեպքեր, տարբեր պայմաններում պայմանավորված, բայց մենք դրան մասին տեղեկանում ենք, երբ արդեն կատարվում են փաստերը և այն հարցին, թե ինչու այսպես եղավ, պարզվում է դրա ետևում ընգած են այսպիսի ոչ հրապարակային խոսակցություններ, որը ինքը համարում է, որ ոչ բոլորը պետք է հրապարակենք, իրենց դրվագներով, բայց այնպիսի բաները, որոնք վերաբերվում են մեր անվտանգությանը, Հայաստանի և Արցախի կենսական շահերին, դրանց համար նրանք չունեն որևէ լիազորություն, որ գնան, բանակցեն, թաքցնեն բանակցությունների քողի տակ, բայց դրանց մասին իմանանք, երբ պարզ է դառնում, որ հերթական կենսական զիջումը պետք է կատարենք։ Սա ոչ սահմանադրությամբ է իրենց տված, ոչ էլ՝ օրենսդրորեն։ Ինչ գնահատական տաս մեր արտաքին քաղաքակնությանը, երբ որևէ հստակեցում չի նշմարվում։ Մենք այսօր կատարում ենք իրավիճակային քայլեր։ Մի բան ակնհայտ է այս դեբատներից կարելի է եզրակացնել, որ իրենց մտացածին, իրենց գիտակցված, թե՝ անգիտությամբ հնարավոր է տեղափոխեն Ռուսաստան և Արևմուտք բախումը մեր տարածքը։ Սա կլինի մեր կործանումը, բայց այս ամենում հենց սա է նշմավրում։ Ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, նա գրեթե ավիրված վիճակում է հայտնվել, մենք ինչ չափերի մեջ ենք, ու եթե այդ չափերի մեջ տեղափոխվի բախումը, ինչ հետևանքներ այն կունենա։ Գնում ենք դեպի դա։ Ինչ քայլ կատարում են, մեկին բերում են դեպի մյուսը։ Եվրամիության ներկայությունը այստեղ չկարողացան ճիշտ ներկայացնել ու դարձավ, որ գալիս են փոխարինելու ռուսներին այստեղ, սա բերեց խանդի տեսարաններ և լուրջ կասկածանքների, թե ինչի համար է նրանց ներկայությունը այստեղ։ Փոխանակ ապացուցեն, որ այո կան բացեր և դրանք պետք է լրացնել, եթե դա չենք կարողանում անել այս կամ այն կողմի միջոցով, ապա մենք անենք դա մեկ այլ կողմի միջոցով, ոորվհետև դա բխում է մեր անվտանգության շահերից։ Բայց երբ դու ձևակերպում ես այնպես, որ քո անվտանգության երաշխավորը դառնում է Ադրբեջանը կամ Թուրքիան, այստեղ ավարտվում են խոսակցությունները, դա բառերով չեն ասում։ Մենք հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում, այդպես մտածեցինք, դրա համար ցեղասպանություն տեղի ունեցավ, հիմա էլ հերթական ցեղասպանության վտանգն է, որը բերվելու է այս իշխանությունների ձեռքով»,- ասաց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company