ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ամեն ինչ արվում է Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնելու համար

20 Մարտ 2023

Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը Ռուսաստանի Դաշնությանը դեռեւս համարում են ռազմավարական գործընկեր, հարկավոր է հարցերը քննարկել կոնկրետ մեխանիզմների միջոցով։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ՌԴ-ն չի կարողանում պաշտպանել Արցախը, ապա պետք է դիմի ՄԱԿ անվտանգության խորհուրդ։

«Ես դա համարում եմ անպատասխանատու հրապարակային հայտարարություն։ Ինչո՞ւ ես դու դա անում։ Այդ հայտարարությունը հերթական դեմագոգիան է, որ դու հակառուսականություն ես սերմանում, արեւմուտքին փորձում ես սիրաշահել, եւ դրանով չես ուժեղացնում քո անվտանգության համակարգը»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորը նշեց, որ ինքը կասկածում է, թե գործընկերային քննարկումները սպառվել են.

«Եթե մենք շարունակում ենք ՀԱՊԿ համակարգի շրջանակներում ՌԴ-ի հետ բարեկամության եւ փոխադարձ օգնության պայմանագրի, ռուսական բազայի առկայության պայմաններում, այլընտրանք չունենալու դեպքում այս անվտանգության համակարգն ունենալ, նշանակում է՝ այդ տիպի հայտարարությունները պետք է ամենավերջում լինեն, երբ այլեւս այս բոլոր պայմանները չկան։ Ամեն ինչ արվում է, որ ռուսական աջակցությունը այս պայմաններում ոչ թե լինի կոնկրետ հետեւանք, այլ ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնեն, եւ պատկերացում չկա, թե ինչով պետք է փոխարինել։ Եթե ռուսական կողմն ասում է՝ դուք ադրբեջանցիների հետ ուղիղ բանակցությունների մեջ մի մտեք, եթե Արցախի անվտանգության երաշխավորը ես եմ, դուք էլ իմ հետ միասին, ինչո՞ւ եք անմիջական բանակցությունների մեջ մտնում, պայմանավորվածություններ եք ձեռք բերում՝ շրջանցելով ինձ, երբ դուք առանց մեզ Պրահայում ինչ-որ համաձայնության եք եկել»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանը ցանկանում է 29 հազար քառ կմ տարածքում հանգիստ ապրել ապա պետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, Մինասյանն ասաց. «Հենց այստեղ է, որ միջազգային հանրությունը ձեւակերպում էր ինքնորոշման իրավունքը, հավասարազոր տարածքային ամբողջականության եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման պահանջների հետ, սա է խնդիրը, որ ՀՀ իշխանությունները պետք է առաջ տանի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այդ մոտեցումը եղել է ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրության կողմից ընդունված մոտեցում»։

Անդրադառնալով Հռոմի ստատուտը վավերացնելուն եւ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելիության հարցին, եւ Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության օրդեր տալուն, պատգամավորն ասաց. «Այն որոշումը, որը կայացված է Հաագայում, դա տարածաշրջանային քաղաքական եւ այլ դրսեւորումներով հանդերձ չի կարող նպաստել այն նպատակին, որի վերաբերյալ միջազգային հանրությունը բարձրաձայնում է. այն է՝ իբր հաստատել տարածաշրջանում խաղաղություն։ Ակնհայտ է, որ նման որոշում կայացնելը ոչ ավել ոչ պակաս ՌԴ նախագահի նկատմամբ առանց պատշաճ վարույթային քննություն է։ Աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների եւ այս տարածաշրջանում թելադրող դիրք ունենալու պայքարն է, որին կարծում եմ՝ Հայաստանը չպետք է որեւէ ձեւով մասնակցի։ Երբ դու այդ ուղղությամբ, որի արդյունքում այդ նույն վեճը տեղափոխվում է քո տարածք, դու պարզապես քո քաղաքացիներին եւ քո տարածքին ենթարկում ես ագրեսիայի սպառնալիքի։ Եթե Հայաստանի իշխանությունն ունենա խելամտություն, մաքսիմալ պետք է զերծ մնա այս իրավիճակում այնպիսի քայլերից, որոնք կարող են իսկապես բերել Հայաստանին պարզապես տարածաշրջանային մի նոր թեժ կետի առաջացման: Այսօր էլ կա Միջազգային արդարադատության գործիքակազմ, որով կարող ենք եւ պետք է ստիպենք Ադրբեջանին, սանկցիաներ ու հարկադիր միջոցներ կիրառելով, Հայաստանի նկատմամբ ագրեսիան կանգնեցնել»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company