Աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում է Արթուր Խաչատրյանը
25 Մարտ 2023
Աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում է գտնվում ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Մարտի 24-ին նա հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարի հետ: Մեկ ժամից ավել տեւած հանդիպման ընթացքում նրանք խոսել են Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունների ամրապնդման և Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին: