Հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ելքերն են
27 Մարտ 2023
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ ԳՄ անդամների և ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ այս շաբաթվա ընթացքում եղել են Երևանի վարչական շրջաններում և այցելել Սյունիքի, Արագածոտնի ու Արարատի մարզեր:
Նրանք Մարտի 26-ին Արարատի մարզում շրջել են Բարձրաշեն և Վարդաշեն գյուղերում, ապա քաղաքացիների հետ կարևոր հավաք ունեցել Արտաշատ քաղաքում:
Անցնող շաբաթվա ընթացքում հանդիպումներ են ունեցել Երևանի՝ Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջանների ՀՅԴ գրասենյակներում, ընկերների հետ քննարկել կարևոր օրակարգային հարցեր:
Բոլոր հանդիպումների առանցքում եղել է Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը:
Մեծապես կարևորելով նմանատիպ հանդիպումները՝ նշել են, որ դրանք այս փուլում պետք է դարձնել պարբերական: