ՀՅԴ Բյուրոյի անդամը Ֆրանսիայում արժանացել է տարվա «Մեդիայի մարդ» կոչմանը
12 Դեկտեմբեր 2018
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն արժանացել է տարվա «Մեդիայի մարդ» կոչմանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց, որ ինքը հիմնադրել է «MediaSchool» ընկերությունը, որը տարիների ընթացքում ձևավորվել է 30 մասնավոր համալսարաններից: Այն ունի 5000 ուսանող Ֆրանսիայի 7 մեծ քաղաքներում, ինչպես նաև Լոնդոնում, Բարսելոնայում և Բրյուսելում:
«Հպարտ եմ և զգացված «Մեդիայի մարդ» կոչմանն արժանանալու համար: Շնորհակալ եմ նաև խմբերին, առանց որոնց` անհնար կլիներ դա»,- նշեց Մուրադ Փափազյանը: