ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Արցախում հայերի պաշտպանվածությունը պետք է լինի միջազգային ուշադրության կենտրոնում

28 Մարտ 2023

Դժբախտաբար Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առաջ չի ենթարկվում որևէ կանոնների, քանի որ իրեն թվում է․ թե ով ինչ կարող է և ում ուժն ինչ պատում է կարող է անել և բոլոր նորմերն ու ստանդարտներն այլևս մի կողմ է դրված. «Երկիր մեդիայի» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Պատերազմը հենց այդ տրամաբանությամբ էլ Ադրբեջանը դա սանձազերծեց և իրականացրեց, բայց իհարկե չարաչար սխալվում է, որովհետև ի վերջո միջազգային կարծիքն ուղղորդելը կամաց-կամաց իր արդյունքն է տալու, որովհետև ուզի թե չուզի Ադրբեջանը կոնկրետ երկրների հետ կոնկրետ շահեր ունի և այստեղ ոչ այնքան այդ հայտարարություններն են, որքան այդ երկրների իրական գործողությունները։ Բոլոր այն երկրները, որոնք հայտարարություն են անում պետք է նաև իրենց հնարավորություններն ամբողջությամբ կյանքի կոչեն այդ հայտարարությունից բխած քայլեր»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ նույն Ֆրանսիան լինելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, կարող է հարցը տեղափոխել անվտանգության խորհուրդ և պահանջել համապատասպան գործիքակազմ կիրառել այդ որոշումը միջազգային դատարանի իրականացնելու ուղղությամբ՝ հարկադրել որպեսզի Ադրբեջանը կատարի այդ որոշումները․

«Կոնկրետ քայլեր կան նախատեսված և ակնկալում ենք, որ դրանք պետք է իրականացվեն։ Այն երկրները, որոնք դատապարտում են հիմա ունեն նաև իրավական հիմքեր և սրանք պետք է գործի դնել»,- ասաց նա։

Դաշնակացական գործիչը նշեց, որ ֆրանսիացի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան, ով պետք է գա Բաքու և Երևան, նրա առջև պետք է այս խնդիրները դնել և տեսնել, թե որոնք են լինելու կոնկրետ քայլերը՝ Ադրբեջանին ստիպելու համար կատարել միջազգային դատարանի որոշումը։

«Արցախում հայերի պաշտպանվածությունը պետք է լինի միջազգային ուշադրության կոնտրոնում։ Էթնիկ զտումների, ցեղասպանության կոնկրետ քաղաքականություն է իրականացնում Ադրբեջանը և սա այն արժքեներն են, որը չի կարող անտարբեր թողնել որևէ երկրի, որն իրեն քաղաքակիրթ է համարում և այս գործընթացը պետք է ամեն տեղ շարունակվի»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ Պեմեզեկը շատ ավելի ճիշտ շահերի մասին է խոսում, մնայուն շահերի մասին է խոսում, ոչ թե անցողիկ, նավթ ու գազի, դա մի օր կավարտվի, կսպառվի, բայց դու մի օր կկորցնես շատ ավելի մեծ բան, քո արժեհամակարգը, որի վրա կառուցված է քո պետությունը, քո հասարակությունը, ամեն ինչ․

«Եթե անում ենք շահերի համեմատություն, այս շահը պետք է գերակշռի, մնայուն շահը պետք է գերակշռի, հարատև շահը պետք է գերակշռի։ Այս առումով գործընթացները այդ ուղղությամբ է պետք զարգացնել։ Դժբախտաբար աշխարհը փոխվել է այնպես, որ հիմա ավելի շատ ոչ թե ստանդարտների կամ նորմերի վրա է կառուցվում հավասարակշռությունը, այլ՝ ուժերի բալանսի, ուժերի բալանսն էլ է խախտված, այն պետք է վերականգնել։ Չի կարելի այսօր մտածել, որ կունենաս խաղաղություն, եթե համապատասխան ուժի կուտակում չէս իրականացրել՝ լինի արտաքին, թե՝ ներքին։ Այդ ուժերի բալանսի պայմաններում է, որ խաղաղությունը դառնում է երկկողմանի ընդունելի և շահերի պաշտպանությամբ հավասարակշռված։ Սա պետք է հասկանալ։ Իսկ եթե չունես այդ ուժերի բալանսը, ենթակա ես միայն ճնշումների, դա խաղաղություն չէ, դա ստրկություն է։ Այս վիճակն է, որ ահազանգում են մեր ընկերները։ Հեռվից հեռու ավելի լավ են տեսնում, քան դժբախտաբար մեր շատ գործիչներ, ովքեր ապրում են գետնի վրա։ Այս ամեն ինչը կարողանում են ավելի խորքային ընկալել»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ամեն ինչ անշուշտ մեզնից է կախված, մենք պետք է պայքար ցույց տանք, պայքարող ազգ դառնանք, որպեսզի մեզ պաշտպանեն․

«Պաշտպանում են իր իրավունքերի համար պայքարող ազգին, անհատին, այլ ոչ թե թուլացած, հանձնվող ոչ անհատին կպաշտպանեն, ոչ ազգին, ոչ էլ՝ ժողովրդին։ Նրանք պետք է տեսնեն, որ այստեղ մարտունակության ոգի կա, իրենց արժեհամակարգը կրող, իրենց իրավունքների համար պայքարող ժողովուրդ կա, թեկուզ փոքր են, բայց այդ համակարգը պահպանող ժողովուրդ են։ Իրենց պարտքը կհամարեն պաշտպանել իրենց նմաններին։ Դա նաև իրենց անվտանգության հարցն է լուծվում, եթե իրենք այստեղ տանուլ տան, այդ ոչ քաղաքակիրթ, բռնի ուժով իրենց հարցերը լուծող պետությունները կշարժվեն դեպի Եվրոպա, կհասնեն մինչև իրենց տուն։ Մենք ենք, որ չենք տեսնում, որ այդ սահմանը գալու է հասնի Երևան, եթե զիջելով գնանք, վերջը Երևանում մեր տուն են մտնելու»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company