ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը

03 Ապրիլ 2023

Այսօր ցավով և զայրույթով տեղեկացա իմ կուսակցական ընկեր և վաղեմի բարեկամ Կարեն Մկրտչյանի հետ տեղի ունեցած զազրելի դեպքի մասին։ Կարենը Սփյուռքում ծնված, հրաշալի կրթություն ստացած և նախանձելի աշխատանքային փորձ ունեցող հայ է, ով թողեց իր ապահով և բարեկեցիկ կյանքը հեռավոր Կանադայում, ընտանյոք հանդերձ վերադարձավ հայրենիք՝ հայրենիքում ապրելու ու աշխատելու վճռականությամբ։ Հայաստանում աշխատել է ֆինանսական համակարգում, եղել է Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենը, հիմնել և աշխատում է ներդրումային կառավարչական և ֆինանսական խորհրդատվություն տրամադրող ընկերությունում։ Երբ Հայաստանի իշխանությունները խոսում են օտարերկրյա ներդրումների մասին, Կարենն ու իր գործընկերներն աշխատում են ներդրողների հետ, որ Հայաստանում փող ներդնեն, ձեռնարկություններ ստեղծեն։ Ասյօրվա իշխանությունները նաև Կարենի արածն են իրենց վերագրում․․․․

Այսօր Կասկադում Կարենը հանդիպել է Ալեն Սիմոնյանի շքախմբին։ Ալենին «դավաճան» է կոչել։ Ալեն Սիմոնյանի շքախումբը ֆիզիկական հաշվեհարդար է տեսել Կարենի նկատմամբ, ֆիզիկական բռնություն կիրառել և տարել ոստիկանություն։ Առավել եղկելի է եղել Ալեն Սիմոնյանի պահվածքը, ով հրամայել է իր թիկնպահներին բռնել Կարենին, որ ինքը վրան թքի․․․

Սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը, սա է «ժողովրդավարության բաստիոնում» ժողովրդավարության վիճակը։ Եթե Կարենը կարգ է խախտել, օրենք է խախտել, ապա դրա համար նա պետք է օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվեր, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանի կամայական ինքնադատաստանի զոհ դառնար։ Ինչու՞ ոստիկանները բերման չեն ենթարկել նրա թիկնապահներին, ովքեր բիրտ ուժ են կիրառել, ինչու ոստիկանները հենց Ալեն Սիմոնյանին բերման չեն ենթարկել քաղաքացու արժանապատվությունը ոտնահարող գործողության համար։ Հայաստանում ոստիկանություն կա՞, իրավապահ համակարգ կա՞, թե՞ բոլորն այսօրվա իշխանությունների հլու հնազանդ խամաճիկներն են։

Ու այս զազրելի արարքից հետո իշխանություններն էլի՞ են սփյուռքահայերին կոչ անելու գալ Հայաստան, ներդրողներին էլի՞ են կոչ անելու Հայաստանում գումար ներդնել։ Իհարկե կոչ են անելու, իհարկե իրենց Սփյուքի հանձնակատարը և էկոնոմիկայի նախարարը վոյաժներ են անելու ու մարդկանց մոլորեցնելու, թե Հայաստանում ամեն ինչ հրաշալի է․․․ Բայց, այսօրվա իշխանությունների նպատակը Հայրենիքը զարգացնելը չէ։ Նրանց նպատակը իշխանությունն ու անպատժելիությունը վայելելն է, քանի թուրքերը բաստուրմայի նման բարակ բարակ կտրատում ու զավթում են Հայաստանը։ Թուրքը դրսից, նիկոլոկանները ներսից կործանում են երկիրը, իսկ հասարակությունը դեռ թմբիրի մեջ է․․․»։

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company