ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կան պայմանավորվածություններ, որոնք տարբեր առիթներով ջրի երես են դուրս գալիս

07 Ապրիլ 2023

«Իմ կարծիքով, կան գաղտնի պայմանավորվածություններ, գուցե նաեւ ստորագրված փաստաթղթեր, որոնց մասին ոչ միայն հանրությունը տեղյակ չէ, այլ նաեւ, հավանաբար, քաղաքական էլիտան տեղյակ չէ եւ տարբեր առիթներով մենք անակնկալներ ենք ստանում». «Առավոտի» զրուցակից ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին։

– Արցախի շրջափակման չորրորդ ամիսն է, ի՞նչ իրավիճակ է Արցախում, ինչպիսի՞ տրամադրություններ են:

– Ես պիտի փորձեմ համեմատության մեջ դնել շրջափակման առաջին օրերը եւ ներկա օրերը. էության մեջ շատ տարբերություն չկա՝ ճանապարհները փակ, հիմնականում օգտագործվում են ներքին ռեսուրսները, մատակարարումները, համեմատական կարգով եւ շատ սահմանափակ քանակությամբ, ապահովվում են ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջոցով, մարդկանց երթեւեկը՝ առողջապահական եւ ծայրագույն անհրաժեշտության դեպքերում, եւս: Կա մեկ տարբերություն. շրջափակման առաջին օրերին, պետական այրերը, քաղաքական շրջանակները, Արցախի ժողովուրդն այն կարծիքին էին, որ շրջափակումը մի քանի օրից կվերանա, եւ մենք կունենանք նույն անխափան կապը ՀՀ-ի հետ, որը որ ունեինք, քանի որ այդ ամենը երաշխավորված էր, կարծես թե՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ցավոք, մենք հիմա ականատեսն ենք հակառակ պատկերին. տեսնում ենք, որ երեք կողմերից մեկը՝ Ադրբեջանն, ամեն ինչ անում է ճանապարհը փակ պահելու եւ իր քաղաքական նպատակներն իրագործելու համար՝ սկսած Արցախի հայաթափումից, Արցախի ժողովրդին իր քաղաքացիներ անվանելուց, վերջացրած ճանապարհին՝ Հայաստանի եւ իրենց հասկացողությամբ՝ Ադրբեջանի սահմանին, կամ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելուց: Մյուս կողմը՝ Հայաստանի իշխանությունները, չեն կարողանում ապահովել այն պահանջները, ինչը վերապահված է իրենց եւ այդ առումով, մենք, իհարկե, ունենք մեր ակնկալիքներն Արցախում, նաեւ դժգոհությունները: Եվ կա երրորդ կողմը՝ ռուսական կողմը, որը նույնպես ունի իր պարտականությունները ու չի կարողանում ապահովել միջանցքով՝ արցախցիների անխափան ելքն ու մուտքը եւ կապը Հայաստանի հետ: Ամբողջ խնդիրը հոգեբանական վիճակի մեջ է. Արցախում տիրող ներկա հոգեբանական վիճակը չես կարող համեմատել առաջին օրերի հետ՝ սկսած պայքարելու տրամադրվածության, դիմադրելու եւ այս ամենին շուտ վերջակետ դնելու մտայնության առումով:

– Տրամադրությունները հիմա անկումայի՞ն են:

– Այնուհանդերձ, ներկայումս չի կարելի արձանագրել, որ անկումային տրամադրությունն ամբողջապես իշխում է, բայց, ընդհանուր առմամբ, կա որոշակի հոգեբանական վիճակ, որի հետ կապված մենք պետք է համապատասխան հետեւություններ եւ եզրահանգումներ անենք:

– Փաստացի, եթե փորձենք իրավիճակն ավելի հանրամատչելի նկարագրել՝ Հայաստանը չի ցանկանում իր պարտավորությունները կատարել, ՌԴ-ն չի կարողանում ու դրանց ֆոնին Ադրբեջանն իր քմահաճույքներն է առաջ մղում. օրինակ, երկու օր առաջ, երբ խախտել էին խաղաղապահների հետ համաձայնությունը եւ արգելել էին 27 արցախցիների մուտքը Արցախ՝ պահանջելով Արցախ մուտք ունենալու համար «ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն». ո՞ւր է տանում այս ճանապարհը:

– Այդ միջադեպն ընդամենը մի փոքր դրվագ էր եւ ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, որ իր որդեգրած քաղաքականությունից հրաժարվելու մտադրություն չունի: Այդ դրվագային պատկերն ամբողջապես երեւան հանեց այն, որ ադրբեջանական կողմն անընդհատ խստացում է իր մոտեցումները, ավելի ագրեսիվ քաղաքականություն է որդեգրում օրեցօր եւ եթե համեմատենք անցած երկու տարիների դինամիկան, տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանն օրեցօր խստացրել իր մոտեցումները: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին եւ հայկական կողմին, ես չեմ կարող ասել, որ հայկական կողմը ջանքեր չի գործադրել. օրինակ, միջազգային կարեւորագույն ատյաններում՝ ՄԱԿ-ի ԱԽ, Հաագայի դատարան եւ այլն, որոշ աշխատանքներ տարվել են, բայց դրանք բավարար չեն: Մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը հետեւողական չի, միտված չէ ամբողջապես մեր ընդհանուր պատկերացումների եւ ընկալումների ապահովմանը եւ, ցավոք, մենք նաեւ տեղեկացված լինելով Արցախի իշխանությունների եւ ՀՀ իշխանությունների հարաբերություններին, քննարկվող հարցերին, տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները շատ խորքային մոտեցումներ չեն ցուցաբերում: Այդ ամենը երեւում է նաեւ ՀՀ վարչապետի՝ տարբեր առումներով հնչեցրած տեսակետնե- րից, խորհրդարանում երբեմն ծավալվող քննարկումների ժամանակ՝ իշխող քաղաքական ուժի վարքագծից եւ նրանց կողմից ներկայացված թեզերից: Կարծես թե, ամբողջ պատասխանատվությունը փորձում են թողնել ռուսական կողմի վրա. ես չեմ ուզում ռուսական կողմի մոտեցումներն արդարացնել: Բնականաբար, ռուսական կողմը ունի իր առաքելությունը, իր պարտականությունը, բայց այս ամենը նաեւ պետք է դիտարկել երկուստեք: ՀՀ-ի կողմից ջանքերը եւս պետք է ավելի խորացվեն:

– Հետեւաբար, գնում ենք հարաբերությունների սրման եւ տարածաշրջանից ՌԴ-ի դուրս մղմա՞ն:

– Մենք տեսնում ենք, որ ոչ միայն Արցախի հիմնահարցի հետ կապված, այլ, ընդհանրապես, տարածաշրջանում Արեւմուտքի կողմից հստակ քաղաքականություն է վարվում՝ ռուսական տարրը դուրս մղելու ուղղությամբ եւ հիմնական հենման կետերը Հայաստանն է եւ Արցախի Հանրապետությունը: Արեւմուտքի որդեգրած քաղաքականության աջակիցն են Թուրքիան եւ Ադրբեջանը ու մեծ ջանքեր են գործադրում ռուսական տարրը դուրս մղելու համար: Իսկ այդ քաղաքական գործընթացում Արցախը եւ արցախցիները կարող են հայտնվել բավական ծանր կացության մեջ. դրա դառը պտուղները մենք ստանում ենք: Առանց այն էլ մի քանի ապտակ ստացել ենք, հերթական ապտակը եւս կարող ենք ստանալ. այս գործընթացի առաջին «շահառուն» Արցախն ու արցախցին են:

– Ի՞նչ, այսպես ասենք, տեսք կունենա հնարավոր հերթական ապտակը, մանավանդ, եթե նկատի ունենանք նաեւ Իրանի շուրջ սեղմվող օղակը. մոտալուտ բախումներ հնարավո՞ր են:

– Դժվար է կանխատեսել, երբ չունես ամբողջական տեղեկատվությունը: Բաց աղբյուրներից ստացվող մեր տեղեկությունները, կարծում եմ, բավարար չեն ամբողջական պատկերն ունենալու համար: Բայց մեկ բան ակնհայտ է. 2020 թվականի ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, Իրան-Ադրբեջան, Իրան-Իսրայել, Իրան-Թուրքիա հարաբերություններն ավելի են սրվում եւ տարբեր դրվագներում, մենք ականատես ենք լինում հատկապես Արեւմուտքի մղումներով, Իսրայել-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունու հակաիրանյան ակտիվ քայլերին ու Իրանին բախումների մեջ ներքաշելու միտումներին: Ես հեռու եմ այն մտայնությունից, որ Իրանը գործողություններ կարող է սկսել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանական կողմը, տասնամյակներ շարունակ, իր տարածքից դուրս է ռազմական գործողությունների մեջ, իր սահմաններից ներս անվտանգային համակարգն ապահովում է՝ ի հաշիվ արտաքին ֆակտորների: Այս պարագայում, բախումների հավանականությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ Իրանի նկատմամբ սկսվի գործողություններ: Եվ այդ պարագայում, ԱՀ բռնազավթված տարածքները՝ Հադրութի շրջանում, Արաքսի հովտում, Ջրականի շրջանում, Կովսականի ենթաշրջանում տեղակայված ադրբեջանա-թուրքական, իսրայելական, զինվորական ու քաղաքացիական օբյեկտները պլացդարմ են Իրանին հարվածելու համար. Իրանն այդ մասին բարձրաձայն է խոսում, նաեւ՝ Ադրբեջանին ու Իսրայելին ուղղված մեղադրանքներով է խոսում: Մյուս հիմնական հատվածը Սյունիքն է եւ Սյունիքի հետ կապված հարցերն են: Իրանի պաշտոնական շրջանակներից քանիցս հայտարարվել է, որ դա կարմիր գիծ է եւ դրա հիմնական հետեւանքը Կապանում Իրանի հյուպատոսության բացումն է:

– Այս համատեքստում Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական առաջխաղացումը եւ դիրքավորումը ի՞նչ նոր իրավիճակ է ստեղծել եւ ի՞նչ վտանգ է սպառնում:

– Շատ ակնհայտ երեւում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կան պայմանավորվածություններ, որոնք տարբեր առիթներով ջրի երես են դուրս գալիս: Տեղ-Կոռնիձոր հատվածում՝ կապված նոր ճանապարհի շահագործման եւ զորքի տեղաշարժի հետ, ինչու ոչ՝ հետքաշման արդյունքում, ստեղծվել է նոր իրավիճակ: Ամբողջ գաղտնիքը թաղված է հենց ՀՀ վարչապետի շուրթերով արտահայտված այն տեսակետի մեջ, որ այդ հատվածում սահմանապահ զորքեր կտեղակայվեն: Այսինքն, հարց է առաջանում՝ այդ սահմանապահ զորքերն ի՞նչ առաքելությամբ են այդտեղ տեղակայվելու, արդյո՞ք ճշգրտված են սահմանները եւ սահմանապահ զորքերը պետք է մնացյալն ապահովեն, արդյո՞ք չհարձակման մասին որոշակի պայմանավորվածություններ կա, որին ապավինելով՝ Հայաստանի վարչապետն ուղղակիորեն սահմանապահ զորքեր է տեղակայում այդ հատվածում, եւ ո՞ւմ սահմանին՝ Ադրբեջանի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Նորից եմ ուզում շեշտել, իմ կարծիքով, կան գաղտնի պայմանավորվածություններ, գուցե նաեւ ստորագրված փաստաթղթեր, որոնց մասին ոչ միայն հանրությունը տեղյակ չէ, այլ նաեւ, հավանաբար, քաղաքական էլիտան տեղյակ չէ եւ տարբեր առիթներով մենք անակնկալներ ենք ստանում:

– Առաջիկա մեկ ամսվա կտրվածքով կարո՞ղ եք կանխատեսումներ անել՝ ի՞նչ իրավիճակներ կլինեն Արցախում եւ Հայաստանում:

– Արցախում վիճակը պայթյունավտանգ համարել չի կարելի՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորքերի գտնվելու հանգամանքը եւ լայնամասշտաբ գործողությունների, կարծում եմ, ադրբեջանական կողմը չի կարող գնալ՝ հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ էլ: Իհարկե, Ադրբեջանը փորձում է դա ներկայացնել, որ ինքն իր քաղաքացիների՝ ասել է թե՝ արցախցիների նկատմամբ այդպիսի քայլեր չի ձեռնարկի, փորձում են միջազգային հարթակներում եւ տեղեկատվական դաշտում ապահովել իրենց հումանիստական մոտեցումները, նաեւ՝ պատրաստակամությունը, բայց, մյուս կողմից՝ Արցախը հայաթափելու օղակը սեղմում է: Լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը շատ չեմ տեսնում: Լոկալ բախումների, տարբեր միջադեպերի, ինչին ականատես եղանք մարտի 5-ին, դիվերսիոն գործողության արդյունքում երեք ոստիկանների սպանությանը, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող մեր քաղաքացիների նկատմամբ ոտնձգությունների, տարբեր հատվածներում ռազմական տեխնիկայի, ռազմական ուժի կենտրոնացման, Արցախի երկնքում անընդհատ պտտվող ԱԹՍ-ների եւ այլն, ականատես կլինենք, որոնք զգուշացնող կամ սպառնալիքներն ավելի խորացնող գործընթացներ են: Մյուս կողմից էլ՝ տարածաշրջանի ու նաեւ Հայաստանում զարգացումները շատ անկանխատեսելի են, մանավանդ ռուս-ուկրաինական բախման ֆոնին երկրորդ ճակատ բացելու համատեքստում: Մի քանի առիթներով կարող էր երկրորդ ճակատը բացվել. մենք այստեղ տեսնում էինք եւ զգում էինք, թե ինչպես են փորձում բախումների ընթացք տալ՝ այդ ամենը վերածելով տարածաշրջանային պատերազմի: Մի քանի անգամ այդ ամենից խուսափելով, այնուհանդերձ, երաշխավորված չենք առաջիկայում հնարավոր զարգացումներից՝ Սյունիք-Իրան-Ադրբեջան հատվածում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company