ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Հայ ժողովրդի ողջ ուժերը համախմբելով վերականգնենք մեր կորցրածը. Իշխան Սաղաթելեան

12 Ապրիլ 2023

Երկուշաբթի Ապրիլ 10-ին ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական կոմիտէի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ժողովրդական հաւաք-հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր՝ Իշխան Սաղաթելեանի հետ:

Հանդիպումը կազմակերպուել էր Բրբէնքի «Բէշիր Մարտիրոսեան» Երիտասարդական կենտրոնի մարզադաշտում ՀՅԴ Բրբէնքի «Աղբալեան» կոմիտէի հիւրընկալութեամբ:

Աւելի քան 700 մասնակիցների ներկայութեամբ հանդիպումը սկսեց Հայաստանի և Արցախի oրհներգներով: Միջոցառումը սկսեց ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի կենտրոնական կոմիտէի անդամ՝ Լևոն Պարոնեանի բացման խօսքով, որ օրուայ հիւրին բարի գալուստ մաղթելով ներկաներին վերյիշեցրեց Իշխան Սաղաթելեանի նախորդ այցելութիւնը երբ վերջինս նախազգուշացրեց բոլորին Հայաստանի դիմագրաւելիք դժուարութիւնների մասին, որոնք այսօր դժբախտաբար իրականութիւն են դարձել: Պարոնեանը ապա ամբիոնի մօտ հրաւիրեց ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի կենտրոնական կոմիտէի ատենապետ՝ Տարօն Տ. Խաչատուրեանին:

Կենտրոնական Կոմիտի ներկայացուցիչը իր բարի գալստեան խօսքի ընթացքում նաև յիշատակեց որ «Կարծէք բաւարար չըլլային Հայաստանի անկախութենէն ի վեր – նաեւ վերջին տարիներուն սաստկացած արտագաղթելու երեւոյթը, 2018ին սկսած թաւշեայ յեղափոխութենէն ետք եկան բոլորիս տառապանքին աւելնալու ազգային արժէքներու քանդումը, Հայաստանեայց սուրբ եկեղեցու վարկազրկումը, հայկական բանակի փորձառու քատրերու անհասկնալի վանումը, զինուժի կորովի և մարտունակութեան իջեցումը, դպրոցական ազգային դաստիարակութեան կոտորակումը, Հայաստանի դրացի և դարաւոր բարեկամ երկիրներու հետ յարաբերութեանց նոսրացումը, հայկական մշակոյթի մէջ փողոցային վարքի ու լեզուի սրսկումը: Կարծէք այս բոլորին կուտակումով, ազգային անվտանգութեան բացթողումները ըլլային նախապայմանները արտադրելու Արցախեան 44-օրեայ պատերազմի – չըսելու համար – բեմականացուած պարտութիւնը:» Տէր Խաչատուրեանը ապա դրուատեց ՀՅԴ-ի Հայաստանի Գերագոյն Մարմինը, իբրեւ մէկ կարեւոր օղակը մեր կազմակերպութեան, որ աշխատանքո՛վ է իջել հրապարակ, յանձինս իր ներկայացուցիչին և մեր հայաստանեան կառոյցին: «Կ’ակնկալենք որ համայն հայութիւնը, որ քաջածանօթ է ՀՅԴ-ի անցեալին, տեսլականին ու հանգանակին, աւելիո՛վ եւս կը փառի դէպի ՀՅԴ-ն ու անոր ազգային գաղափարախօսութեանը:», աւելացրեց Տարօն Տէր Խաչատուրեանը:

Լևոն Պարոնեանը ապա ներկայացրեց Իշխան Սաղաթելեանի համառօտ կենսագրականը և խօսափողը փոխանցեց Իշխան Սաղաթելեանին: Ներկաների ծափողջոյններով դիմաւորեցին օրուայ բանախօսին, որ շուրջ մէկ ժամ ամբողջական պատկերով ներկայացրեց Հայաստանի ու Արցախի ներկայ իրավիճակը և բացատրեց թէ ինչ այլընտրանքային լուծումներ կան, որ իշխող քաղաքականութեան արմատական փոփոխութեան դէպքում կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամից: նշելի է որ ներկաները անգամներ բանախօսին երկրորդեցին իրենց ծափահարութիւններով: Իշխան Սաղաթելեանի նաև կարևորութեամբ նշեց այն կարևորութեան մասին, որ ունի Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը և աւելացրեց որ այդ եռամիասնութեանը թիրախ են դարձրել թէ Թուրքիան և թէ Հայաստանի իշխանութիւնները: Իր խօսքերի այս բաժնում նաև անդրադարձաւ այն բաժանարար քաղաքականութեան որ ՀՀ իշխանութիւնների իրենց համապատասխան կառոյցներով իրականացնում են սփիւռքի մէջ:

Իշխան Սաղաթելեանի խօսքերից յետոյ առիթ տրուեց ներկաներին որ մօտենան բեմի երկու կողմում նախատեսուած բարձրախօսներին և իրենց հարումները ուղղեն օրուայ բանախօսին: Շուրջ 20 մասնակիցներ օգտուելով առիթից իրենց հարցումներն ու մտահոգութիւնները անմիջական մթնոլորտում ներկայացրեցին և Իշխան Սաղաթելեանը սպառիչ պատասխաններ տուեց բոլորին: Հանդիպումը տևեց մինչև ուշ գիշեր որի պաշտօնական բաժնի փակումից յետոյ դարձեալ ներկաներից շատեր շարունակեցին մնալ սրահում և դէմ առ դէմ ողջունել օրուայ հիւրին կամ նկարուել իր հետ:

Սոյն միջոցառմամբ աւարտին հասաւ Իշխան Սաղաթելեանի այցը Արևմտեան Ամերիկայում: Իշխան Սաղաթէլեանը այցելելու է ԱՄՆ Արեւելեան շրջան։ Նա քաղաքական հանդիպումներից բացի զեկուցելու է Հայաստանի, Արցախի եւ Հ․Յ․Դ․ Հայաստանի մարտահրաւէրների և այսօրուայ քաղաքական իրավիճակն ու հեռանկարների մասին:

Սաղաթէլեանի Ա․Մ․Ն․ Արեւելեան շրջան այցելութեան ժամանակացոյցն է․- Տիթրոյթ (Ապրիլ 11), Ուաշինկթըն (Ապրիլ 12), Նիւ Ճըրզի (Ապրիլ 13), Նիւ Եորք (Ապրիլ 14) եւ Պոսթըն (Ապրիլ 15-16)։

Միջոցառման ամբողջ տեսանիւթը տեսնել այստեղ

Ամբողջ նկարները տեսնելու համար այցելել Օրակարգի Ֆէյսբուքի էջը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company