ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հանցավոր անփութություն՝ սահմանները պաշտպանելիս, եւ կատարյալ կազմակերպվածություն՝ իշխանությունը պաշտպանելիս

13 Ապրիլ 2023

Նախօրեին Տեղ գյուղում տեղի ունեցած փոխհրաձգությունից անմիջապես հետո «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այցելել են Տեղ գյուղ, շփվել համայնքի բնակիչների հետ, տեղում ծանոթացել խնդիրներին։ Տեղ մեկնած պատգամավորների թվում է եղել նաեւ ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որի հետ «Հրապարակ»-ը .զրուցել է։

Հիշեցնենք, որ փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է 4 զոհի եւ 6 վիրավորի մասին, վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

– Կպատմե՞ք, թե ինչ իրավիճակ էր երեկ Տեղում, համայնքի բնակիչներն ի՞նչ են պատմում, ի՞նչ են տեսել, ինչպե՞ս են մեկնաբանում կատարվածը։

– Մենք՝ խմբակցության գործընկերներով, շփվել ենք Տեղի բնակիչների հետ, եւ չնայած երեկվա սադրանքին, չնայած նրան, որ կրակոցի ձայները պարզ լսելի են եղել գյուղում, բնակիչները շարունակում են մնալ իրենց տներում, գյուղը խոշոր հաշվով շարունակում է ապրել իր բնականոն կյանքով՝ որքան դա հնարավոր է։ Գյուղի երկու խանութները բաց են, երկու դպրոցներն աշխատել են, իհարկե, ամբողջ ծավալով դասապրոցես ապահովել չի հաջողվել՝ անվտանգային խնդիրներից ելնելով, բայց դպրոցներն աշխատել են, ուսուցիչները եղել են աշխատավայրերում։ Մեր՝ գյուղում գտնվելու ընթացքում կրակոցներ չեն լսվել, բնակիչների շրջանում էլ խուճապ չկար, իրենք շարունակում են մնալ իրենց տներում։

– Փոխհրաձգության ժամանակ լուրեր տարածվեցին, թե բնակիչներին ապաստարաններում են տեղավորել։

– Մեր գտնվելու պահին բնակիչներն իրենց տներում են եղել, ես ինֆորմացիա չունեմ ապաստարաններում գտնվելու մասին։ Կրկնում եմ՝ խուճապային տրամադրություններ չկային, հակառակը՝ մարդիկ պատրաստ են ամեն գնով պաշտպանել իրենց տունը, հողը եւ դրա համար ելքեր են փնտրում։ Մեզ հանդիպած ամեն երկրորդ տեղացին ասում էր, որ զենք է հարկավոր՝ ինձ ուզում եմ պաշտպանել։ Ասում էին, որ իրենց ուզում են համոզել, որ այն, ինչ տասնամյակներով իրենց է պատկանել, հայկական չէ, թշնամուն է պատկանում, բայց որեւէ մեկը գյուղում չի կիսում այդ մոտեցումը, իրենք շատ լավ գիտեն, թե որ արոտավայրերն են իրենց պատկանում, որ դիրքն է իրենցը, շատ լավ գիտեն, որ ադրբեջանցիները հիմա գտնվում են հայկական տարածքում, եւ այս ամենից դուրս գալու ելքեր էին փնտրում, ցանկանում էին հասկանալ՝ ինչ է ձեռնարկում հայկական պետությունն իրենց պաշտպանության, թշնամուն մեր տարածքներից դուրս վռնդելու համար։

– Ես ճի՞շտ հասկացա, որ մարտի 31-ից հետո, երբ ադրբեջանցիները զավթեցին Տեղի արոտավայրերը եւ այգիները, իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը Տեղ չի այցելել եւ չի հայտնել մարդկանց, թե իրենց ինչ է սպասվում։

– Ես կոնկրետ նման տեղեկություն չունեմ, չեմ կարող ոչինչ ասել, բայց մի բան հստակ է, որ տեղացիները բոլոր այսպիսի հարցերի պատասխանները չունեին եւ որեւէ երաշխիք չունեն, որ երեկվա դեպքերը չեն կրկնվելու, իրավիճակը չի էսկալացվելու։ Անհրաժեշտ բացատրական աշխատանքներ չեն արվում, պաշտպանական աշխատանքներ չեն իրականացվում, ընդհանրապես՝ այս իրավիճակը հետեւանքն է այն բանի, որ իշխանությունները կարող էին որոշակի քայլեր ձեռնարկել։ Եթե գերժամանակակից միջոցներ չունեն, հաստատ տրակտոր, ցեմենտ ունեն՝ ինժեներական աշխատանքների համար, որը չէր բերի նման իրավիճակների։ Բայց մենք տեսնում ենք հանցավոր, դիտավորյալ անփութություն, հանցավոր գործունեություն՝ սահմանները պաշտպանելիս, եւ հակառակը՝ կատարյալ կազմակերպված գործողություն՝ իշխանությունը պաշտպանելիս։ Այս հակադրությունն էլ հիմք է հանդիսանում դավաճանական պիտակավորումների համար։

– Տեղի բնակչության վարկածը ո՞րն է այն հարցի վերաբերյալ, թե ինչու մեր զինվորները չեն կրակել դեպի իրենց դիրքերը շարժվող թշնամու պիկապի վրա։ Կան տեղեկություններ, որ բանակին չկրակելու հրաման է տրված, եւ կատարվածն էլ դրա հետեւանքն է։

– Մեր բոլոր շփումները ոչ միայն Տեղ գյուղում, այլեւ սահմանային այլ վայրերում, ցույց են տալիս, որ մարդիկ շատ լավ են պատկերացնում իրավիճակը եւ իլյուզիաներ չունեն թշնամու բարի եւ կառուցողական լինելու վերաբերյալ։ Գիտեն, որ թշնամին սպառնալիք է ներկայացնում, եւ դա չեզոքացնելու համար դիմագրավել է պետք, հետեւապես՝ պետությունից ակնկալում են իրականացնել դա։ Բայց մյուս կողմից տեսնում են, թե ինչպես է թշնամին առանց դիմադրության առաջ շարժվում, եւ դիմագրավելու ողջ բեռը դրված է մի քանի անձնուրաց մարդկանց, զինվորականների անձնազոհության վրա, իսկ պետական մակարդակում նման քաղաքականություն չենք տեսնում։ Դրա համար են նրանք պետությունից պահանջում պաշտպանել իրենց, հողը, հայրենիքը։

– Գյուղամիջից տեսանելի՞ են թշնամու հենակետերը։

– Այո, ցանկացած վայրից տեսանելի են ադրբեջանցիների տեղակայման վայրերը, որովհետեւ մենք խոսում ենք մի քանի հարյուր մետր հեռավորության մասին։

– Իսկ բնակիչները մոտավոր հաշվարկներ ունեի՞ն, թե ադրբեջանցիների վերջին առաջխաղացման հետեւանքով որքան տարածք ենք կորցրել։

– Տարբեր թվեր էին նշում, բայց կնախընտրեմ չհանրայնացնել։ Օգտագործելով պատգամավորական գործառույթները՝ կփորձենք առաջիկայում կոնկրետ թվեր պարզել։

– Քանի որ բնակիչների արտերն ու արոտավայրերն են զավթել ադրբեջանցիները, իրենք իրենց ապագան Տեղում ինչպե՞ս են պատկերացնում՝ գյուղատնտեսության, անասնապահության խնդիրներ չե՞ն առաջանա։

– Իրենք այդ հարցերը մեզ էին տալիս՝ ոնց ենք ապրելու, ոնց ենք երեխա մեծացնելու, անվտանգությունը ոնց ենք ապահովելու։

Լուսինե Շահվերդյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company