Իշխան Սաղաթելյանը այցելել է Վաշինգտոնի ԱՄՆ Հայ դատի գրասենյակ
14 Ապրիլ 2023
Աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ Արեւելեան շրջանում է գտնվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» խմաբկցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա այցելել է Վաշինգտոնի ԱՄՆ Հայ դատի գրասենյակ, հանդիպել Հայ դատի նվիրյալներ՝ ՀՅԴ անդամ Կարո Արմենյանին եւ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանին:
«Օրակարգը անփոփոխ է՝ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության շահերի պաշտպանություն»,- նշել է Իշխան Սաղաթելյանը: