Հանդիպում Հրազդանի բնակիչների հետ
15 Ապրիլ 2023
Ապրիլի 15-ին ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանդիպել են Հրազդանի բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, Հայաստանի և Արցախի առաջ ծառացած մարտահրավերները, դրանք հաղթահարելու ուղիները։
«Լսելով առաջարկները՝ համոզվեցի, որ այսպիսի հանդիպումները անհրաժեշտություն են և պետք է պարբերական բնույթ կրեն»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ խմբակցության պատգամավորները անչափ կարևորում են քաղաքացիների հետ հանդիպումները, անմիջական, անկեղծ զրույցները։
«Միասին պետք է գտնենք այս իրավիճակից դուրս գալու լուծումները։ Կարևոր է յուրաքանչյուրիդ կարծիքն ու ներդրումը, սիրելի՛ հայրենակիցներ»,- նշել է նա: