ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Գաղափարական ընդդիմադիր լուրջ ուժ գոյություն չունի

12 Դեկտեմբեր 2018 Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկին քաղաքական ուժերից բացի, ՀՀԿ-ից ներկայացված չի լինի նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Այս առիթով կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին: Պատգամավորի թեկնածու, դաշնակցական Արթուր Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբ բալանսավորված ընտրություն չի լինում, այսինքն` չկա հակակշիռ, այստեղ առաջանում են վտանգներ: Շարունակելով միտքը` ասաց.

- Սա մենք տեսել ենք, ցավոք սրտի, էլի անցել ենք մեր պատմության մեջ նման շրջադարձեր ու, տա աստված, որ ներկա իշխանությունները դա գիտակցեն, որ բարդ է լինելու: Այո, սա անձի ընտրություն էր: Նայեք ընտրական ցուցակներում անցողիկ շեմը հաղթահարած անձանց, ովքեր հազարավոր ձայներ են հավաքել, չունեն ընդհանրապես ճանաչում իրենց գործունեությամբ: Այսինքն` ՔՊ-ի օգտին քվեն զուտ պայմանավորված էր տվյալ քաղաքական ուժը ղեկավարող անձի նկատմամբ ունեցած վստահությամբ: Իսկ վտանգը հենց այն է, որ մի քաղաքական ուժ գերկենտրոնացված իշխանություն է ունենալու, գաղափարական ընդդիմադիր ուժ այնտեղ գոյություն չունի: Բոլորս էլ ականատես ենք եղել, թե ինչպիսին էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտեցումները նոր իշխանություններին, համախոհ լինելով իրենց, ինչպես նաեւ նոր իշխանության կոալիցիոն գործընկեր Լուսավոր Հայաստանի մոտեցումները: Այնպես որ, ծրագրային լուրջ շեղումներ` մոտեցումների առումով, չկան:

- Դուք նշեցիք, որ նման իրավիճակում Հայաստանը եղել է, այսինքն` հարել ոչ թե գաղափարին, այլ անհատին: Նկատի ունեք Լեւոն Տեր-Պետրոսյանի օրո՞ք:

- Այո, Արցախյան շարժման տարիներին, երբ վերջին Գերագույն խորհրդի ժամանակ 1990 թվականին, ՀՀՇ-ն, որը հիմնված էր կրկին վստահության վրա, բազմաթիվ ձայներով անցավ խորհրդարան, որն էլ հետո պառակտվեց: Իսկ հիմա էլ, երբ նայում ենք ՔՊ-ի անցած կազմը գրեթե նույն բնույթն են կրում: Կյանքը ցույց կտա հետագայում, որ ցանկացած խնդրի, օրենքի որոշման շուրջ նույն ուժը համախմբված մնալու է: Կան, այսպես ասած, կոճակ սեղմողների բանակ, եւ կան սկզբունքներ հարգողներ, որի արդյունքում, ըստ էության, բաժանումներ կլինեն: Սրանք ենթադրություններ են, սակայն կարող ենք դատել անցյալի փորձով: 1991 թվականին Տեր-Պետրոսյանի անձի շուրջ մեծ վստահություն կար, որը հավաքեց 83 տոկոս ձայն, բայց մեկ տարի անց արդեն կար մեծ դժգոհության ալիք:

- Ձեր հայտարարության մեջ նաեւ նշված է, որ ունենալու ենք առանց դիմագիծ խորհրդարան: Ի՞նչ դեմք կունենա 7-րդ գումարման Ազգային ժողովը:

- Քաղաքական լուրջ վստահություն չկա անփորձ քաղաքական անձերի նկատմամբ: Իսկ ես արդեն նշեցի, որ խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերն էլ լիբերալ եւ նույն հեղափոխության գաղափարը կրողներն են: Այսինքն` գաղափարական ընդդիմադիր լուրջ ուժ գոյություն չունի:

– Փաստացի ունենք ձեւավորված խորհրդարան, որտեղ չկան ազգային գաղափարախոսությանը հիմնված ուժեր, ինչպիսիք էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն: Ինչի՞ն կհանգեցնի սա:

– Երկրի առջեւ կան լուրջ մարտահրավերներ, որից ելնելով` կան նաեւ այլ վտանգներ, եւ չկան խորհրդարանում այն ուժերը, ովքեր կդիմակայեն դրան: Իհարկե վստահ եմ, որ կձեւավորվի արտախորհրդարանական ընդդիմություն, բայց մեկ այլ բան է, երբ խորհրդարանում կա նման ուժ, եւ ուրիշ է, երբ այդ պայքարը տարվում է դրսից: Եթե ուշադրություն դարձնեք, խորհրդարան անցած ուժերը անընդհատ կիրառում են ժողովուրդ, հանրություն, հասարակություն բառերը, բայց կա նաեւ ազգ, հայրենիք, հասկացությունները: Այսինքն կան մտածողության տարբերություններ: Ես չեմ ասում, որ այդ մարդկանց մոտ չկա ազգ, հայրենիք հասկացությունը, բայց մտածողության ձեւն է, թե հանուն ինչ արժեքների: Այո, մենք կարող ենք ունենալ շատ լավ պետություն, որտեղ ժողովրդագրական խնդիրները խաթարվեն, օրինակ գան այլազգիներ լցվեն մեզ մոտ` որպես աշխատուժ, եւ համարվի լավ պետություն, բայց չէ որ դա հայկական պետություն չէ: Դրա համար խորհրդարանում ազգային դիմագիծ ունեցող ուժերն էին պետք, բայց ունենք այն, ինչ ունենք:

– Լուսավոր Հայաստանը հայտարարել է, որ իրենք են լինելու միակ ընդդիմությունը, արդյո՞ք դուք հավատում եք դրան:

– Երեք ուժերի մոտեցումները նույնն են: Հետեւաբար` ինչի՞ն են ընդդիմանալու, նույն գաղափարի՞ն: Նախ` պառլամենտում պետք է կոալիցիա ձեւավորվի: Եթե ՔՊ-ն ոչ մեկի հետ կոալիցիա չկազմեց, իսկ նման հայտարարություն արդեն հնչել է, ստացվում է այսպես, որ ով իշխանություն չէ, նա ընդդիմություն է, բայց ի՞նչ որակի ընդդիմություն, ինչի՞ն է ընդդիմանալու, չէ որ իրենց ծրագրերում գրեթե նույնն է, ինչը կար իշխանական ծրագրերում: Ստացվում է, որ խորհրդարանում չենք ունենալու ռեալ ընդդիմություն:

– Քարոզարշավի ընթացքում բոլորը անդրադարձան Արցախի խնդրին: Նիկոլ Փաշինյանը անգամ հաթաթաներ տվեց Արցախի իշխանություններին, զսպելու կոչեր եւ այլն: Սակայն որեւէ կոնկրետ լուծում Արցախի հարցի շուրջ չնկատվեց: Արդյո՞ք ձեզ համար պարզ է նոր իշխանությունների մոտեցումը Արցախի հարցի վերաբերյալ:

– Ցավոք սրտի, ծրագրային առումով` ոչ: Տեսնում ենք հարթակներից հնչող որոշակի մտքեր, որոնք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, պետականության պահպանման կոչեր էին: Բայց քաղաքականությունը այլ բան է, պետք են ծրագրային, սկզբունքային մոտեցումներ: Հուսամ, որ ավարտվել է հեղափոխության շրջանը, եւ հիմա կառուցելու շրջանն է: Կցանկանայի, որ հաջողեն այն հարցերում, որը բխելու է ժողովրդի, երկրի, հայկական պետության շահերից: Ամեն դեպքում, սա մեր երկրի կառավարությունն է, եւ նրա անհաջողությունը կրկին կլինի մեր անհաջողությունը: Մտահոգությունը հենց այստեղ է, որ պետք է բալանսավորում լիներ, որպեսզի կառավարությունը ուղիղ գնա, իսկ երբ ոչ ոք չի դիմակայում, հակափաստարկներ չի բերում, ապա դրանից շեղվելու հավանականությունը ավելի է շատանում:

– Կարեղ ենք ասել, որ ՀՅԴ-ն չի բողոքարկի ընտրության արդյունքները:

– Կան փոքր խախտումներ, բայց եթե իմ տեսակետն եք ուզում, ապա կասեմ, որ դրանք այդքան լուրջ չեն, որպեսզի վիճարկվեն: Կար երկրում մթնոլորտ` հեղափոխությունը հասցնելու իր վերջնակետին: Կար վստահության մթնոլորտ` որոշակի ուժի հանդեպ, եւ էական չէ` ճիշտ, թե սխալ, որովհետեւ շատ մարդիկ հեռու են քաղաքական գործընթացներից, բայց մի բան էին մտածում, որ եթե պարտվեն, հները կվերադառնան: Այսինքն` սեւ ու սպիտակի արհեստական ֆոնն էր, որը ազդեց ընտրությունների վրա: Ես միայն կավելացնեմ, որ իշխող ուժը քարոզի ժամանակ բազմաթիվ քարոզչական խախտումներ եւս կատարեց ու չապահովեց հավասարության սկզբունքը:

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

iravunk.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company