Խաղաղության հասնելու միակ ճանապարհը
22 Ապրիլ 2023
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում նշել է, որ Փաշինյանի իշխանությունը տապալել է երկրի անվտանգության ապահովումը և նրա կառավարման տարիները կարելի է բնութագրել որպես կորուստների ու աղետի տարիներ:
«Մարդը խոստացել է խաղաղություն ու շարունակում է խոստանալ, բայց ամեն օր բերում է պատերազմ ու կորուստներ: Էլ ի՞նչ է պետք հասկանալու համար, որ իր առաջարկած ճանապարհը նոր ցեղասպանության ու պետականության կործանման ճանապարհ է»,- ասել է նա:
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է խաղաղության հասնելու իրենց առաջարկած ճանապարհը. «Չկա աշխարհում մի երկիր, որ թշնամու հետ խաղաղության հասնելու համար ընդունում է թշնամու պայմանները և պատրաստ չէ պայքարել իր տարածքների համար: Խաղաղության հասնելու միակ ճանապարհը՝ կամք, պատրաստակամություն, հնարավորություն և ռեսուրս՝ քո հայրենիքը պաշտպանելու: Մենք ասում ենք՝ կա այդ ամենը: Եթե ուզում ենք հասնել խաղաղության, պետք է ողջ ռեսուրսը կենտրոնացնենք բանակի վերազինման, վերակառուցման, բարեփոխումների վրա, այսինքն՝ երկրի պաշտպանությունը կարողանանաք կազմակերպել»:
Մանրամասները՝ տեսանյութում