Հանդիպում Չարենցավանի բնակիչների հետ
22 Ապրիլ 2023
Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը այցելել են Չարենցավան քաղաք, հանդիպում ունեցել բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննակվել են երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները: Պատգամավորները լսել են քաղաքացիների առաջարկները, պատասխանել նրանց հուզող հարցերին:
«Մարզերում ընդդիմադիր օջախների ձևավորումը և մարզային բնակչության հետ ամենօրյա աշխատանքը շատ կարևոր է անհրաժեշտ ներուժի կուտակման տեսանկյունից։ Հետևաբար, մեծապես կարևորելով նման հանդիպումները, դրանք լինելու են շարունակական»,- նշել է Իշխան Սաղաթելյանը: