ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Ընդդիմության դեմքերի փոփոխության հարց չէ․ ժողովուրդը պետք է համախմբվի

29 Ապրիլ 2023

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • «Ցեղասպանություն» բառը հստակորեն ցույց է տալիս, որ ոճիրը կանխամտածված է։ Ցեղասպանության հանցանքն ունի իրավական հետևանք։ Անընդունելի է ՀՀ իշխանությունների կողմից «Մեծ եղեռն» եզրույթը կիրառելը։
  • Հայաստանի իշխանությունները փորձում են ձեռքերը լվանալ թե՛ Արցախից, թե՛ Ցեղասպանությունից, թե՛ ազգային նպատակներից։
  • Սփյուռքի մեջ կա շատ մեծ հիասթափություն ու հուսալքություն։ Այս իշխանություններն իրենց պառակտման քաղաքականությամբ հաջողել են մասնատել ժողովրդին, պառակտել նաև Սփյուռքը։
  • ՀՀ վերջին երկու իշխանություններն ունեցել են ազգային նկարագիր։
  • Այս իշխանությունների կողմից հարձակում կա մեր բոլոր արժեքների նկատմամբ։
  • Սփյուռքում կա լուրջ հատված, որը պահանջատեր է։ Հիասթափությունն ու նահանջն ամենուրեք չեն։
  • Ամեն կերպ պետք է վերականգնել հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնության կոնցեպտը։
  • Հրեաների ամբողջ էությունը սահմանված է Հոլոքոստով․աներևակայելի է, որ հրեաների մեջ կարող է լինել իշխանություն, որը հրաժարվի այն հիշելուց ու դատապարտելուց:
  • Այս իշխանությունները Սփյուռք երրորդական-չորրորդական անձինք են ուղարկում, որ քանդեն, մասնատեն Սփյուռքը։
  • Յուրաքանչյուր հայի պարտականությունն է Հայաստան պետությանն օգնելը, և դրա համար ոչ ոք գնահատանքի չպետք է սպասի։
  • Պետությունը՝ որպես բացարձակ արժեք, մեր կենտրոնական գուրգուրանքի առարկան է։
  • Այս իշխանությունները միայն Կենտրոնական Ամերիկայում չէ, որ փորձում են Սփյուռքի մեջ պառակտում մտցնել․ նույնը հիմա փորձում են անել Ֆրանսիայում։
  • Թող շատ չուրախանան թուրքերն ու ազերները․Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը պատնեշի վրա է ու աշխատում է Հայ դատի համար։
  • Ադրբեջանը միլիոններ է ծախսում իրենց համայնքը կազմակերպելու համար․ դրա համար նույնիսկ վարձկաններ է ներգրավում։
  • Ես լուրջ կասկածներ ունեմ՝ արդյոք Սամսոն Օզարարատը թրքական ծագում ունեցող հա՞յ է, թե՞ հայկական որոշ ծագում ունեցող թուրք։
  • Բանականությունը չի ընդունում, թե այս ժողովուրդը, որի հիմնական զենքը միասնականությունն է ազգային հարցերի շուրջ, ինչպե՞ս է դա հիմա կորցնում։
  • Արևմուտքի համար կարևորը տարածաշրջանում ռուսական ազդեցության փոխարինումն է արևմտյան ազդեցությամբ։
  • Ադրբեջանցիների «խավիարային դիվանագիտությունը» միշտ կա, և հիմա դա սաստկացած է։
  • Արևմուտքում մեզ համոզում են, թե՝ ձեր ինչի՞ն են պետք Հայաստանում ռուսական ռազմաբազաները, եթե Արցախը մտնի Ադրբեջանի կազմի մեջ՝ ի՞նչ պետք է անեն ռուս խաղաղապահները, Ռուսաստանն ի վիճակի չէ ձեզ պաշտպանել…
  • Հայաստանն Արևմուտքում ընդունում են՝ որպես անլուրջ իշխանություն ունեցող պետություն:
  • Ադրբեջանը, գիտենալով իր արժեքն այս խաղի մեջ, փորձում է խաղալ երկու ուժերի հետ։
  • Պետք է փորձել վերականգնել Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը։ Դրա ջատագովն ավելի շատ Ֆրանսիան է։ Ռուսաստանը գոհ է ներկա իրավիճակից, որովհետև հիմա Արցախն իր ազդեցության գոտում է։
  • Մի բան հստակ է․Արևմուտքի համար հարմարագույն առիթ է, որ տարածաշրջանը վերջնականապես իր ազդեցության տակ դնելու հարցը լուծեն։
  • Մենք լավ գիտենք մեր ամբողջ պատմության ընթացքում, որ երբ մեր թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը, տեսել են պարտված հայկական իշխանություն, ավելին են պահանջել։
  • Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ուղղակիորեն անդրադառնում է տարածաշրջանի վրա։
  • Մենք ակնկալում ենք, որ նվազագույնը Ռուսաստանը պետք է կարողանա պարտադրել կատարել Նոյեմբերի  9-ի եռակողմ հայտարարության պահանջները, որի կողմ է նաև ինքը։
  • Մեր իշխանություններն ազգային շահի կոնցեպտ չունեն, և դա շատ վտանգավոր է:
  • Իշխանությունները գնայուն են, իսկ մենք ունենք համահայկական ազգային շահի պահանջատիրություն։
  • Մենք պետք է մերժենք ներկա իրողությունը ու մտքի և խոսքի հեղափոխություն պետք է ունենանք։
  • 2020թ.-ից սկսված դիմադրության շարժումը դանդաղեցրեց զիջումների ընթացքը։
  • Ընդդիմության դեմքերի փոփոխության հարց չէ․ ժողովուրդը պետք է համախմբվի։
  • Միկրոֆոնը, այո՛, պետք է փոխվի, բայց շատ մարդիկ չեն ուզում միկրոֆոնը վերցնել։
  • Քաղաքական կյանքում ճիշտ պահը բռնելը չափազանց կարևոր է։ Եթե չկարողանանք համախմբվել, այս իշխանության հիմքերը խարխլելը շատ դժվար է լինելու։
  • Վստահ եմ դաշնակցական պատգամավորների վրա․ ԱԺ հարթակի օգտագործման ձևի հարցով կարող են լինել տարաձայնություններ։

Մանրամասները՝ տեսանյութում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company