Պետք է միավորվենք մեր կորցրածները վերադարձնելու համար
20 Մայիս 2023
Այսօրվա մեր հավաքը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաև մեկնարկ է լինելու մեծ պայքարի, որն անպայման հաղթանակով է ավարտվելու. Կոռնիձորում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Այդ պայքարն անպայման ավարտվելու է հաղթանակով, ես դրանում չեմ կասկածում: Մենք մեր առաջին ազատամարտը հենց այդպես էլ սկսեցինք: Մենք հասկացանք, թե որտեղ է մեր ուժը, մեր ուժի աղբյուրը. դա մեր միասնությունն է: Այսօր թշնամին ցույց է տալիս իր գլխավոր հարվածի ուղղությունը՝ անցակետը դնելով: Նա մեզ ուզում է բաժանել, քանի որ գիտի՝ բաժանելով կարելի է տիրել այս ժողովրդին: Ուրիշ ձև չկա, որ այս ժողովուրդը հանձնվի: Նրան միայն ներսից պետք է պառակտել»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին հայ ժողովրդի գլխին հենց այս գործընթացն են փաթաթել:
«Մեզ սովորեցնում են, մեզ համոզում են, որ մենք անճար ենք: Մեզ համոզում էին, որ թշնամին մեզանից հարուստ է, ավելի փորձված, բայց եթե այդպես մտածեինք, առաջին աշխարհամարտն էլ չէինք սկսի: Այն ժամանակ էլ նույնն էր, թշնամին բազմապատիկ էր և մեզանից ավելի ռեսուրսներ ուներ: Բայց մենք միացանք մեկ գաղափարի շուրջ, որ Հայաստանն ու Արցախը մեկ են»,- ընդգծեց Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ պատվով ապրելու համար պետք է միավորվել, կորցրածները վերադարձնել, այլ ոչ թե միավորվել հանձնելու համար:
«Մեր եղբայրներն ու քույրերը Արցախում չեն հանձնվում, հնարավոր չէ կոտրել արցախցու ոգին, որովհետեւ դա այն ժողովուրդն է, որ մսով ու արյունով կառչած էմ իր հողին եւ մենք պետք է իրենց հետ լինենք: Ամենամեծ ամոթն է այս սերունդի, որ կորցնենք այն, ինչ ձեռք է բերվել արյան գնով»,-ասաց նա:
Նա նաեւ դիմեց իշխանություններին՝ կոչ անելով սթափվել:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում