Պայքարը պետք է շարունակվի
28 Մայիս 2023
Հիմա այս իշխանությունները մեզ համոզում են, որ այլ ճար չկա, քան հանձնվելն է, բայց մենք այսօր ունենք բանակ, ունենք պետականություն, բայց չունենք ղեկավար. պետականության վերականգնման 105-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը:
«Ովքեր որ մեզ կադաստրի վկայականի մասին նոր թեզեր են ասում, թող գնան երեք տառ դառնան: Մենուայի տղա Արգիշըտին այդ վկայականը թողել է մեզ արդեն, Մեսրոպ Մաշտոցն իր այբուբենով եւ մեր տղաներն իրենց արյամբ այդ վկայականը թողել են մեզ: Մենք պետք է մեծ նպատակներ ունենանք, որ գոնե Հայաստանն ու Արցախը պահենք»,-ասաց նա:
Տոնոյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում քաոս է տիրել. «Կառավարման ճգնաժամ, իրեն գերագույն հրամանատր հռչակած 0 գիտելիքներով, նկուղներում թաքնվող: Մենք պետք է կրկնենք մեր պապերի սխրանքը, որը գործել են 105 տարի առաջ»,-ասաց նա: