ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Մեր չլինելու հաշվին տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել

14 Հունիս 2023

Երասխի դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ եթե ուզում ես խաղաղություն, ապա պետք է կարողանաս պաշտպանել այդ խաղաղությունը. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Մենք ունենք հարևաններ, որոնք արդեն երկար տարիներ միայն ուժի սպառանալիքի միջոցով են հարցեր լուծում և վերջին իրադարձություններից հետո էլ Թուրքիան և Ադրբեջանը ակնհայտ տանում են այն գիծը, որ բոլոր տեսակի հարցերն այլևս աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունեցել և ամեն ինչ կարելի է լուծել պատերազմով, ուժի պարտադրանքով։ Նախկինում եթե մենք գնում էինք բանակցելու այդ բանակցությունները պետք է զուգորդվեին ուժի ցուցադրումով, հիմա այդ ուժը ցուցադրել են և տեսել են, որ այս կողմից այդ ուժի դեմ ուղղակի անպաշտպան իրավիճակ է և դրանից ավելի են լկտիացել։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին բնականաբար իր ծրագիրն ունի։ Մենք դա ուզում ենք անտեսել,, բայց իրենք համառորեն այն պնդում են։ Իրենք խնդիր ունեն Հայաստանից վերջանականապես ստանալ այն ամենը, ինչ իրենց երազանքներն են եղել՝ Նախիջևանի կապը Ադրբեջանի հետ, Զանգեզուրի միջանցք և այլն»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ցույց են տալիս, որ իրենք օգտվելու են ստեղծված աշխարհաքաղաքական խառնաշփոթից և Հայաստանից փորձելու են կորզել ինչ հնարավոր է․

«Սա շարունակվելու է, քանի դեռ մենք ցույց չենք տվել, որ մեզ կարող ենք պաշտպանել։ Այս իշխանություններն ամեն ինչ անում են մեզ թուլացնելու և բոլորի մոտ այն տպավորությունը ստեղծելու, որ մենք անզոր և անճար ենք և պետք է ընդունենք բոլոր այն պահանջները, որոնք թշնամին դնում է մեր առաջ։ Մենք ասում ենք՝ ոչ, հայ ժողովուրդը անզոր չէ։ Հո՞ նոր չհայտնվեցինք այս տարածաշրջանում այս վիճակով։ Դարեր շարունակ մենք կարեցել ենք մեզ պաշտպանել։ Դրա համար 3 ուղությամբ պետք է աշխատել՝ վերականգնել եռամիասնությունը, պաշտպանունակությունը պետք է մեծացվի և դիվանագիտությունը պետք է կտրուկ փոխվի»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այսօր մեր մոտեցումը այս է՝ «Մենք պատրաստ ենք զիջել, միայն թե չգիտենք ինչքան զիջենք, որ վերջնական լինի», սա է մեր մոտեցումը․

«Ադրբեջանի ախորժակը անսահման է, ինչքան զիջում ես չի բավարարում։ Բորելի հայտարարությունն էլ դա էր նշանակում, ասում էր՝ լավ էս Հայաստանն էլ ի՞նչ զիջի»,- ասաց նա։

Խաղաղության գործընթաց որպես այդպիսին քաղաքակիրթ բանակցությունների միջոցով ես չեմ տեսնում։ Մեկը թող ինձ ասի՝ ի՞նչ կապ ունի այս ամենը նորմալ բանակցային գործընթացի հետ, երբ ուժով մի բան են պարտադրում քեզ, իսկ սեղանի շուրջ էլ ասում են էլի եք ուզում պատրադրենք, թե ինչ կասենք՝ կստորագրեք. ասաց Արմեն Ռուստամյանը։

«Սա նույնն է, ոնց որ մեկի գլխին ատրճանակ դնես, նա էլ ստիպված ստորագրի, հետո բանակցային գործընթացի արդյունքում ստորագրվեց փաստաթուղթ։ Բանակցությունների պետք է գնալ մեր շահերը պաշտպանելու համար։ Այդպիսի մոտեցումով դու չես կարող շահերդ պաշտպանել»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ոչ ոք չի պաշտպանի քեզ, եթե դու տեղիցդ քայլ չես անում․

«Մենք եթե մեզ չպաշտպանենք, ոչ մի միջազգային հանրություն մեզ չի պաշտպանելու։ Ես ասեցի այո, հատվածներ կան, որ ադրբեջանցիները փորձել են առաջ գալ, մերոնք կանգնեցրել են իրենց, չկանգնեցնեին էլի էին գալու։ Պետք է կարողանաս կանգնեցնել իրենց։ Մենք անկարող չենք։ Մարդիկ տեղեր կան, որ իրենց պաշտանելու համար այնպիսի հետաքրքիր լուծումներ են գտել, որովհետև իրենց պաշտպանելու խնդիր ունեն։ Այն ժամանակ մենք իրենցից էինք զենք վերցնում և օգտագործում իրենց դեմ»,- ասաց ՀՅԴ գործիչը։

Նրա խոսքով՝ երբեք ոչ մի իշխանություն չեն տարել բանակցությունների, որ Ղարաբաղը ամրագրվի Ադրբեջանի կազմում, եկավ Փաշինյանը և բոլորիս խաբեց․

«Հիմա Բորելը բացահայտ ասեց, դա էլ հո մենք չենք ասում։ Եվրամիությունը հո գիտի, որ այդպես է եղել։ Միակ մարդը, ով ստորագրություն է դրել փաստաթղթի տակ, որը վերաբերվել Ղարաբաղին, բայց Ղարաբաղը չկա, դա Փաշինյանն է»,- ասաց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company