Ադրբեջանը հետապնդում է ցեղասպանական քաղաքականություն, որի դեմ աշխարհը անելիք ունի
02 Սեպտեմբեր 2023
Հատկապես պատերազմից հետո փոխվել է այսօրվա խորհուրդը, եթե առաջ նշում էինք որպես տոն, հիմա նշում ենք որպես ուխտ, որ պետք է վերականգնենք ամեն ինչ: Այս մասին Ազատության հրապարակում ի աջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Ժողովրդի մեջ պետք է վերահաստատենք երկու բան, որ Արցախը որպես ինքնուրոււյն պետություն և որպես պայքարի նպատակ մնում է, նաև պետք է շեշտել, որ մեր բոլորիս հայացքները ուղղվեն դեպի Արցախ: Աշխարհը պետք է հասկանա, որ այստեղ կա խնդիր, որտեղ ինքն ունի պատասխանատվություն»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում