ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Երևանում կայացավ Համազգային հայ կրթական և մշակութային միության պարբերականի՝ «Բագին»-ի 60-ամյակը

19 Սեպտեմբեր 2023

Սեպտեմբերի 18-ին Երևանում կայացավ Համազգային հայ կրթական և մշակութային միության պարբերականի՝ «Բագին»-ի 60-ամյակը։ Միջոցառման վայրը Ազգային գրադարանն էր, ներկաները՝ մտավորականներ, արվեստագետներ, Համազգայինի աշխարհասփյուռ ընտանիքի անդամներ։ Ներկա էր նաև պարբերականի ներկայիս խմբագիր Սոնիա Քիլէճեան-Աճէմեանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ Ռ․ Առաքելյանն իր խոսքում անդրադարձավ պարբերականի անցած պատվավոր ուղուն՝ նշելով, որ այն իր առաքելությամբ փոխարինելու եկավ «Հայրենիք» ամսագրին` շարունակելով վերջինիս որդեգրած ազգային չափանիշները և մինչև այսօր շարունակում է ծառայել հոգևոր Հայաստանի կերտմանը։

«Հոգևոր Հայաստանն է, որ մեզ ապրեցրել և նպատակների է մղել։ Առանց հոգևոր Հայաստանի մենք ֆիզիկական Հայաստան չէինք ունենա։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա ու իր ներսում կրի հոգևոր Հայրենիքը»,- շեշտեց Ռուզան Առաքելյանն, ապա անուն առ անուն նշեց այն բոլոր խմբագիրներին, ովքեր տարբեր ժամանակներում անվերապահ նվիրումով իրենց ազգանվեր ծառայությունն են բերելհոգևոր և ազգային արժեքների տարածմանն ու պահպանմանը։

«Բագին»-ի ներկայիս խմբագիր Սոնիա Քիլէճեան-Աճէմեանն բովանդակալից անդրադարձ կատարեց «Բագին»-ի գործունեությանը։ Նա իր խոսքում նշեց․ «Բագին»ի 60 տարուան պատմութիւնը սերտելով, հարց կու տանք, արդեօք «Բագին»-ը կրցա՞ւ իրագործել իր իսկ խմբագիրներուն կողմէ մշակուած ուղեգիծը։ Այստեղ կ՚ուզեմ նշել մի քանի կարեւոր փաստ եւ կը ձգեմ, որ դուք կատարէք եզրակացութիւնը. առաջին հերթին, «Բագին» սերունդի մը հանդէսը չեղաւ, այլ դարձաւ երեք ու աւելի սերունդներ հիւրընկալող հանդէսը, իր հրատարակութեան առաջին իսկ օրէն։ Եթէ խօսինք առաջին տասնամեակին մասին, պիտի ըսենք «Բագին», կամուրջ մը հանդիսացաւ Կարօ Սասունիի, ԵդուարդՊօյաճեանի եւ Վահէ Օշականի սերունդներուն միջեւ։

Երկրորդ, «Բագին»ը չեղաւ միայն Միջին Արեւելքի կամ Լիբանանի գրողներու հաւաքավայրը, կամ խանդավառ բեմը, որ Սփիւռքի համարեա՛ բոլոր գրողները նոյն խանդավառութեամբ ողջունեցին «Բագին»-ի ծնունդը, առաջին օրէն ու հետագային նոյն ոգեւորութեամբ աշխատակցելով անոր, ինչպէս Արամ Հայկազ, Յակոբ Կարապենց, Գուրգէն Մխիթարեան, Ա. Արփինէ, Նիկողոս Սարաֆեան, Զարեհ Որբունի, Արսէն Երկաթ, Բենիամին Թաշեան, Արամ Գառօնէ, Արմանտ, Լեւոն Գարմէն եւ Լեւոն Մկրտչեան։

Երրորդ, Սփիւռքի գրականութեան պատմութեան մէջ տեղ ունեցող երիտասարդ գրողներ, իրենց ինքնահասատատման փորձերը կատարեցին «Բագին»-ի էջերուն մէջ.

Չորրորդ, «Բագին»ը յստակ դիրքորոշում ունեցաւ ձգտումնաւոր գրականութեան անհեթեթութեան դէմ, պաշտպանելով հայրենիքի գրողներուն ազատութեան իրաւունքը։ Մինչ Հայրենիքի մէջ հալածանքի կ՚ենթարկուէին, Բագին իր էջերը լայն կը բանար անոնց առջեւ եւ յանգնութիւնը կ՚ունենար դէմ կենալու Խորհրդային գրաքննութեան արդիւնք՝ գրական աղճատումներուն, իր արժանաւոր դերակատարութիւնը ունենալով գաղափարներու կազմաւորման, ճաշակի զարգացման եւ լեզուի հմտութեան մէջ։

Հինգերորդ, Բագին տեղ տուաւ թարգմանական գրականութեան։ Փիրանտելլօ, Է. Եունեսքօ, Պէքէթ, Հարոլտ Փինթըր, Ժան Ժընէ, Ֆոլքնըր, Ատոնիս,… այս բոլորը եւ ուրիշներ թարգմանուեցան եւ ներկայացուեցանընթերցողին։

Վեցերորդ, Սնապեանի ջանքերով Բագինի էջերը տրամադրուեցան շատ մը գրողներու անտիպներուն, ինչպէս օրինակ՝ Վազգէն Շուշանեանի եւ Յակոբ Օշականի։Եօթներորդ, Բագին տպեց
բացառիկ թիւեր․․․»։

«Բագին»-ի բովանդակային արժևորումը տվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մկրտիչ Մկրտչյանը :

Համազգայինի Կենտրոնական վարչության անունից խոսք ասաց ատենապետ Զաքար Քեշիշյանը, ով պարբերականի հոբելյանը շնորհավորեց երաժշտական գեղեցիկ կատարումով՝ դաշնակահար Լենա Թորոսյանի նվագակցությամբ:

Կենտրոնական վարչության անունից խոսք ասաց նաև ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը՝ նշելով, որ այսօր էլ պարբերականը շարունակում է պատվով կատարել իրեն վստահված դժվար, բայց կարևոր առաքելությունը։

Հոբելյանի առիթով Հայաստանի Գրողների միության անունից շնորհավորեց ԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը: Նա, կարևորելով պարբերականի համագործակցությունը Հայաստանի ԳՄ հետ, նշեց, որ «Բագին»-ը կարևոր հարթակ է նոր անունների ի հայտ բերելու ու հանրաճանաչ դարձնելու գործում։ Նա հույս հայտնեց, որ այդ կարևոր համագործակցությունը շարունակվելու է։

Ելույթ ունեցավ նաև բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը։

Արցախցի երգիչ Արթուր Խաչենցն իր հոգեպարար երգով նոր շունչ հաղորդեց ցերեկույթին՝ կատարելով «Արի՛, իմ սոխակ» երգը։

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Յարութիւն Քիիրքճեանի « Սփիիռք և ինքնացում» գրքի ներկայացմանը։ Գրքի բովանդակությունն իր խոսքում վերլուծեց գրականագետ Քնարիկ Աբրահամյանը։

Ցերեկույթը եզրափակեց Ռ.Առաքելյանը, ով իր խոսքում շեշտեց. « Համայն հայության սևեռակետը պիտի դառնա Հայաստանը՝ Արցախով հանդերձ, որովհետև առանց Հայրենիքի Սփյուռքը կկորցնի իր ամբողջական բովանդակությունը»…

Ցերեկույթն ավարտվեց համեստ հյուրասիրությամբ։

Համազգայինի Երևանի գրասենյակ

Տեսանյութն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանի ու Թուրքիայի ներքաշվելը ժամա

Իրանի հանգուցյալ Գերագույն հոգևոր առաջնորդի՝ փետրվարի 28-ին իսրայելական ավիահա

10 Մարտ 2026
Գործող իշխանությունները երկրում ձևավոր

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման տվյալները, որո

10 Մարտ 2026
Ճգնաժամերի կուտակում է բազմաթիվ ուղղու

Լիբանանային համայնքը ընդհանրապես բախումնային գոտիներից հեռու է։ Այս մասին NEWS

10 Մարտ 2026
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Վանգուվըրի մէջ արժանավայել կերպով նշու

Ուրբաթ, 6 մարտ 2026-ին, երեկոյեան ժամը 7-ին, Վանգուվըրի Հայ կեդրոնի «Լազարեան»

09 Մարտ 2026
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company