ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզ
04 Դեկտեմբեր 2023
ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը, ԳՄ անդամներ Գեղամ Մանուկյանը, Խաչատուր Ստեփանյանը եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանն ու Քրիստինե Վարդանյանը դեկտեմբերի 3-ին այցելել են Լոռու մարզ, հանդիպել ՀՅԴ ընկերներին:
Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ստեղծված իրավիճակին, մարտահրավերներին եւ անելիքներին: Առանձին քննարկվել է նաեւ Լոռիում հաստատված Արցախի հայրենակիցների աջակցության ծրագրերի ընթացքը: