Լույս է տեսել Ռ. Տեր-Մինասյանի «Հայաստանը և աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում» գիրքը
11 Դեկտեմբեր 2023
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի աշխատասիրությամբ, առաջաբանով և ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել հայ ականավոր պետական, կուսակցական գործիչ, երկրառազմավարական մտքի եզակի ներկայացուցիչ Ռուբեն Տեր Մինասյանի «Հայաստանը և աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում» ծավալուն հատորը:
Գրքում ներկայացված են մեծանուն գործչի երկու կարևոր ուսումնասիրություններ, որոնք իրենց բովանդակային ընկալմամբ մեկ ամբողջություն են կազմում: Հեղինակը մանրակրկիտ վերլուծում է տարածաշրջանում՝ Հայաստանի շուրջ տեղի ունեցող մեծ տերությունների աշխարհակալական ձգտումների անցած ուղին, արդի ժամանակաշրջանում դրանց ընթացքը և հնարավոր զարգացումները: