Մեր տնտեսությունը պատրաստ չէ բաց ճանապարհների ռեժիմին
15 Դեկտեմբեր 2023
Դեկտեմբերի 14-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: Հաղորդման ընթացքում քննարկվել են դեպի ծով ելք չունեցող երկրների տնտեսական խնդիրների լուծման առանձնահատկությունները, բաց ճանապարհների առկայությամբ այդ երկրների պետական կառույցների գործունեության ուղղությունները՝ տնտեսությունը էքսպանսիաներից զերծ պահելու և տեղական արտադրողների համար շահեկան միջավայր ստեղծելու նպատակով: Պատրա՞ստ է, արդյոք, մեր պետությունը դիմակայել սպասվող մրցակցությանն ու ապահովել երկրի տնտեսական զարգացումը հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակումից հետո, ճանապարհների ապաշրջափակումն, արդյոք, կբերի՞ տնտեսության ինքնաբերաբար զարգացման, թե՞ հարկ կլինի նոր մոտեցումներ ու թիրախային ծրագրեր իրականացնել տեղական արտադրողին պաշտպանելու համար:
Պատասխանելով այս հարցերին՝ Թադևոս Ավետիսյանն ընդգծել է, որ ՀՀ գործող իշխանություններն առանձնապես մտահոգված չեն այս խնդիրներով, և, չի բացառվում, որ մենք բաց ճանապարհների առկայությամբ հայտնվենք տնտեսական ավելի ծանր կացության մեջ, քան էինք փակ սահմանների պայմաններում:
Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիան անխուսափելի է լինելու: Դա է վկայում նաև հարևան Վրաստանի օրինակը, որ անգամ բաց ծով ունենալու պայմաններում ունակ չէ մրցակցել թուրքական հզոր տնտեսության հետ՝ նշել է Թադևոս Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյությում