ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Բաքուն՝ գերության մեջ պահելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ծառայություն է մատուցում ՀՀ իշխանությանը

15 Դեկտեմբեր 2023

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը:

-Աշխարհում հայտնի ավելի քան 150 գործիչներ, այդ թվում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, հումանիտար գործիչներ՝ կոչ արեցին անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող հայ բանտարկյալներին ու գերիներին: 32 գերեվարվածների մասով գործընթացը կայացավ, բայց 20-ից ավելի գերիներ՝ Ադրբեջանի կողմից հաստատված, այդ թվում նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները՝ ութ անձ, շարունակում են մնալ Բաքվի բանտերում. արդյոք այդ ստորագրահավաքը որեւէ ազդեցություն կունենա՞ նրանց ճակատագրի վրա:

– Նախաձեռնությունը, որի մասին հիշատակեցիք, մի նախաձեռնություն է, որով միջազգայնացվում է հարցը եւ դրվում է հանրային հարթության վրա, բայց, անշուշտ դա բավարար չէ՝ «համոզելու» համար Իլհամ Ալիեւին, որ ինքը պետք է ազատ արձակի հայ գերիներին: Ի դեպ, այդ պարտավորությունը ամրագրված էր դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունն ազատ արձակեց գրեթե բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց՝ պայման չդնելով, որ բոլոր հայ ռազմագերիներն ու այլ պահվող անձինք էլ անհապաղ ազատ արձակվեն: Այսինքն, չփոխանակեցին, իսկ սա կնշանակի, որ Հայաստանը հասուն կառավարիչներ չունի, այլապես այն ժամանակ գերիների եւ պահվող այլ անձանց հարցը հստակ կդրվեր: Ինչ վերաբերվում է Արցախի ութ նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, պետք է ասեմ, որ նրանց գերեւարությունը դժբախտ իրողություն է: Կարծում եմ, Ադրբեջանը բարոյական ճնշում է գործադրում այդ մարդկանց վրա՝ իրենց պրոհայկական եւ պրոարցախյան դիրքորոշումների համար: Այս մարդիկ, իրենց ղեկավարման տարիներին, դեմ են գնացել Ադրբեջանի պաշտոնական կեցվածքին՝ հայտարարելով, որ Արցախը պետք է հայկական մնա:

Մենք՝ Սփյուռքի ներկայացուցիչներս, անշուշտ, պետք է շարունակենք նրանց ազատ արձակելու շուրջ աշխատանքը. կա հայտնի, հանրային աշխատանք եւ աշխատանք, որը կուլիսներում է տարվում, բայց ինձ բավական զարմացնում է, որ Հայաստանի դիվանագիտական մեքենան չի աշխատում այս ուղղությամբ, ջանք չի գործադրվում, որպեսզի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներն ազատ արձակվեն: Հայաստանի ղեկավարությունն այս ուղղությամբ միջազգային որեւէ ճնշում չի գործադրում: Կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ճնշումներ գործադրել ՀՀ ղեկավարության վրա, որպեսզի պետական մակարդակով, պետական լծակներով այս ուղղությամբ աշխատանք տանի, ճնշում գործադրի միջազգային ընտանիքի վրա: Մենք, օրինակ, ակտիվ աշխատանք ենք տանում Ֆրանսիայում, հավանաբար նկատեցիք, որ 150 ստորագրյալների մեջ կան նաեւ Ֆրանսիայի ղեկավարներ, Փարիզի քաղաքապետը: Վերջինս մամուլի ասուլիսով էլ հանդես եկավ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող բոլոր հայ գերիներին՝ շեշտը դնելով Արցախի ութ բարձրաստիճան ղեկավարների վրա:

-Ասում եք, որ հավելյալ ճնշում պետք է գործադրել միջազգային հանրության վրա, որպեսզի վերջինս էլ Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրի. օրինակ, ի՞նչ պետք է անել: Նաեւ՝ հաշվի առնելով, որ COP 29-ը հյուրընկալելու Ադրբեջանի հայտին ՄԱԿ-ը պետք է համաձայնություն տար միայն բոլոր գերիներին ազատ արձակելու դեպքում, իսկ համաձայնությունը տրված է, սա կարո՞ղ է հույս լինել, որ ներքին պայմանավորվածություններ կան բոլոր գերեվարված անձանց վերադարձնելու հարցով:

– Մենք լուրջ աշխատանք պետք է տանենք միջազգային հանրության հետ. COP 29-ը դեռ մեկ տարի հետո է եւ հստակ պայման պետք է լինի միջազգային հանրության կողմից, որ այն տեղի կունենա Ադրբեջանում, եթե բոլոր գերիներն ազատ արձակվեն: Մենք այդ աշխատանքը տանում ենք. մի քանի օր առաջ էլ Փարիզի քաղաքապետի մոտ հյուրընկալվել էինք, որտեղ նաեւ բավական բարձրաստիճան այրեր կային ու մեր աշխատանքի ուղղությունը հենց դա էր՝ COP 29-ը չի կարող տեղի ունենալ Ադրբեջանում, եթե հայ գերիները դեռ ադրբեջանական բանտերում են: Բայց նաեւ ԵՄ-ն, որը լավ կապեր ունի Ադրբեջանի հետ, որովհետեւ այդ երկրից գազ է գնում, ԵՄ անդամ մի շարք երկրներ եւ հաստատություններ ևս պետք է Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրեն: Իսկ դրա համար հայկական համայնքների, Սփյուռքի աշխատանքն է հարկավոր: Մեկ բան հստակ է՝ ակտիվ աշխատանքը պետք է շարունակել միջազգային հանրության հետ՝ թե հանրային ձեւով, թե կուլիսներում, որպեսզի Ալիեւը հասկանա, որ այլ տարբերակ ինքը չունի, քան գերեւարված բոլոր անձանց վերադարձնելն է, այդ թվում նաեւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին:

-Փաստեցիք, որ հայկական դիվանագիտությունն այդ ուղղությամբ չի աշխատում, այսինքն, պետական մակարդակով խնդիր դրված չէ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին գերությունից ազատելու մասով, եթե դա պետությունը չի անում, Սփյուռքն այլ ի՞նչ լծակներ ունի միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու:

-Գիտեք, պետությունը ծախեց Արցախը, բայց մենք Սփյուռքը՝ կշարունակենք մեր պայքարը, որպեսզի միջազգային ընտանիքը չմոռանա Արցախը: Օրինակներից մեկն էլ Ֆրանսիայի նախագահի եւ դիվանագիտական կառույցների հայտարարություններն են՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ապահովելու մասին: Սա առաջին քայլն է եւ եթե նույնիսկ Հայաստանի ղեկավարությունն այս գծի վրա չէ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այլ պետություններ, դիվանագիտական կառույցներ, ազդեցիկ անհատներ առաջ տանեն այն հանգամանքը, որ Արցախի ժողովուրդը պետք է կարողանա ապահով ձեւով վերադառնալ Արցախ: Սա շատ կարեւոր հարց է: Գիտեք, որ ՀՀ կառավարությունը եւ Սփյուռքը նույն գծի վրա չեն մի շարք հարցերի շուրջ, բայց ռազմագերիների հարցը կարեւոր հարց է եւ մենք, այդ թվում` նաեւ Սփյուռքը, պետք է ճնշում գործադրի ՀՀ կառավարության վրա, որպեսզի նախ իրենց պարտականությունը կատարեն, երկրորդ, մեր կապերով եւ ազդեցությամբ, պետք է աշխատանք տանենք այդ ուղղությամբ: Ու եթե ՀՀ կառավարությունը հրաժարվում է այդ աշխատանքից, դա չի նշանակում, որ Սփյուռքը ևս պետք է հրաժարվի: Սա, իհարկե, ցավալի երեւույթ է եւ անընդունելի, բայց ունենք այն, ինչ ունենք:

-Ձեր կարծիքով, ձեր գնահատականներով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքուն՝ պահելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

-Բաքուն այդ մարդկանց պահելով, կարծում եմ, շատ բան չի շահում, մանավանդ, որ Արցախը պարտվեց, Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Հայաստանի ղեկավարները պատրաստ են առանց բանակցությունների ստորագրել Ադրբեջանի կողմից գրված խաղաղության պայմանագիրը: Միակ տրամաբանական բացատրությունն այս իրավիճակի, ըստ իս, այն է, որ Բաքուն՝ գերության մեջ պահելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ծառայություն է մատուցում ՀՀ իշխանությանը: Քանզի, այդ մարդիկ, հատկապես Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, վերադառնալով Հայաստան, ենթադրում եմ, որ կարող են խնդիրներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի իշխանության համար:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company