Լույս է տեսել Երվանդ Փամբուկյանի «ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՆՏԻՊ ՆԱՄԱԿՆԵՐԸ» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուն
19 Մարտ 2024
ԱԶԴ
Լույս է տեսել վաստակաշատ պատմաբան Երվանդ Փամբուկյանի «ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՆՏԻՊ ՆԱՄԱԿՆԵՐԸ» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուն՝ որպես «Վէմ մատենաշարի» 8-րդ հատոր։ 252 էջից բաղկացած այս հատորը ներառում է ազգային հերոսի 1901-1914 թթ. նամակներն ու գրությունները, որոնք պահվում են ՀՅԴ Կենտրոնական արխիվում։ Առաջաբանի հեղինակն է պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը։
Ներկայացնում ենք Երվանդ Փամբուկյանի «ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՆՏԻՊ ՆԱՄԱԿՆԵՐԸ», Եր., «Լուսակն», 2024» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուի տիտղոսաթերթն ու Առաջաբանը։
«Վէմ» հանդեսի խմբագրություն