Այցելություն Վանաձոր
18 Ապրիլ 2024
Ապրիլի 17-ին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանը և Էլինար Վարդանյանը, ներկայացրել արտաքին ու ներքին մարտահրավերները, դրանք հաղթահարելու միջոցներն ու հետագա անելիքները, լսել քաղաքացիների մտահոգություններն ու առաջարկությունները:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ընդգծել է՝ երկրում առկա տարատեսակ խնդիրները՝ անվտանգայինից մինչև սոցիալ-տնտեսական, Արցախ վերադարձի հարց ու ռազմագերիներ, չե՛ն լուծվելու, քանի դեռ այս իշխանությունները կան ու հավելել, որ կազմակերպելու են մարդկանց տարբեր քաղաքներում մինչև գնահատեն, որ բավարար ուժ ունեն և ճիշտ պահն է՝ դուրս գալու իշխանափոխության համար, դա անելու են։