ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

«Հայկական հարցի եւ Ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գրքի շնորհանդեսը՝ Երեւանում

25 Հունիս 2024

Հունիսի 24-ին Երեւանում տեղի ունեցավ «Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գրքի առաջին հատորի շնորհանդեսը: Լուսինե Սահակյանի, Անի Ոսկանյանի, Անի Սարգսյանի՝ 1040 էջից բաղկացած այս աշխատությունը Հայոց ցեղասպանությանն առնչվող բացառիկ վավերագրությունների ամբողջություն է, որն իրականացվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ համագործակցությամբ։

«Դեռեւս 2017 թ-ին Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի առաջարկով մեր աշխատանքային խումբը՝ Երեւանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների Հայոց բանական առնչությունների բաժնի իմ գործընկեր Անի Սարգսյանի հետ միասին մեկնեց Երուսաղամի Հայոց պատրիարքարան՝ թվայնացնելու 1938 թ-ից այնտեղ ի պահ տրված Հայկական հարցին եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային, թերեւս, ամենամեծ հավաքածուն: 1922 թ-ին Զավեն պատրիարքը կարողացել էր քեմալականների մուտքով կազմակերպել արխիվի դուրսբերումը, եւ այն հայ ժողովրդի նման անցել է դեգերումների ճանապարհով ու, վերջապես, հասնելով Մանչեսթեր, Մարսել, 1938 թ-ին հանգրվանել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում»,-լրագրողների հետ զրույցում պատմոց Լուսինե Սահակյանը:

Արխիվը, որից օգտվել են հեղինակները, անմշակ վիճակում էր, պահվում էր 11 արկղերում եւ ներկայացնում 1912-1922 թթ. ժամանակահատվածը: «Սրանք դիվանագետների, հոգեւորականների, օտար քաղաքական գործիչների զեկուցագրեր են, նամակներ, տարաբնույթ վիճակագրական ցուցակներ… անգամ երիտթուրք ոճրագործների ցուցակներ, որոնք ներկայացնում են նրանց գործած ոճիրների մեթոդները, ձեւերը: Այստեղ կան նաեւ Թալեաթի, Էնվերի կողմից հայերի բնաջնջման հրամանագրեր»:

Այս վավերագրերին ժամանակին անդրադարձել են ցեղասպանության առաջին սերնդի ներկայացուցիչները, սակայն Լուսինե Սահակյանի խոսքով՝ իրենց նպատակն էր ստեղծել ընդարձակ ցուցակ՝ տեղեկագիր մատյան, որտեղ ներկայացված են դեռեւս առաջին արկղում պահվող վավերագրերը. «Որոշ բաներ բառացի ենք տեղադրել՝ հաշվի առնելով նյութի կարեւորությունը՝ մասնավորապես օսմաներեն վավերագրերը, որպեսզի դրանք արագ հասանելի լինեն լայն շրջանակներին: Կարծում եմ, որ սա շատ օգտակար կլինի Հայոց հարցի պատմության մասնագետներին, քանի որ գիրքը ներկայացված է նոր լույսի ներքո, ինչի հարցում մեզ օգնել են հենց այդ արխիվային վավերագրերը»,-հավելեց Սահակյանը:

Գրքի խմբագրման աշխատանքներով զբաղվել են Վահրամ Շեմմասսյանը, Վաչե Բրուտյանը, Ռուբեն Մելքոնյանը, Միհրան Մինասյանը, Ալեքսանդր Սաֆարյանը, Սերգեյ Վարդանյանը, Սեդա Գասպարյանը, Վարուժան Պողոսյանը։

Շնորհանդեսը վարում էր ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան պ. գ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Գրքի մասին խոսելիս, ինչպես հեղինակներն, այնպես էլ բանախոսներն, ընդգծեցին դրա նպատակն ու կարեւորությունը՝ հույս հայտնելով, որ այն կօգնի Հայոց ցեղասպանության կազմակերպիչ պատասխանատուներին ու մասնակից հանցագործներին օրինական պատժելու եւ արդարությունը վերականգնելու հարցում։

«Ցեղասպանության խնդիրը, բացի հուզական ֆոնից, ունի կարևոր իրավական կողմ, որը ներկայացված է այն արխիվային նյութերում, որոնց ուսումնասիրությանը նվիրված է այս հոտորը։ Այս գիրքն ունի գերկարևոր նշանակություն՝ նվիրված է մի խնդրի,որը դեռ չի գտել իրավական, բարոյական հանգուցալուծում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ գրքում զետեղված ապացույցներն էական պատասխան են թուրքական ժխտողականությանը։

«Այն նաև կոչ է տարբեր երկրներին ճանաչելու և առերեսվելու ճշմարտության հետ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

«Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գրքի շնորհանդեսին ներկա ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը նշել է, որ հրաշալի աշխատանք է կատարվել, և հավելել, որ թուրքական կողմի գլխավոր փաստարկն այն է եղել, թե ուր են հայկական աղբյուրները, որովհետև իբր Անտանտի երկրների աղբյուրները «սարքովի» են, բայց հետո մեջտեղ եկան գերմանական աղբյուրները, անգամ թուրքական որոշ նյութեր շրջանառվեցին, և մեր հակառակորդները սկսեցին լռել:

Այս համատեքստում Մելքոնյանը նկատեց. «Այդ ժխտողականության չար ձեռքը եկավ և հասավ Հայաստան, որ երբևէ չէինք կարող պատկերացնել»:

Պատմաբանը խոստավանեց՝ ինքն այն մարդկանցից մեկն է եղել, ով դեմ է եղել Հայոց ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը Հայաստանում, բայց այսօր, ըստ նրա, դրա անհրաժեշտությունն արդեն կա:

Տեսանյութն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերը մեզ համար առանձնահատուկ է նրանով, որ այս ամսին են հռչակվել Հայաստան

01 Հոկտեմբեր 2025
Պարոն Վարչապե՛տ՝ Ա՛լ Կը Բաւէ

Եթէ Նիկոլ Փաշինեանին բաց նամակ մը գրելու ըլլայի՝ անոր խորագիրը վերոնշեալը պիտի

01 Հոկտեմբեր 2025
ՀՕՄ-ի նախաձեռնութեան շնորհիւ արցախցի 1

2025 թուականի Փետրուարին Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ) նախաձեռնութեամբ մեկնարկե

01 Հոկտեմբեր 2025
Ուաշինկթընեան համաձայնութիւններ. Հայ-ա

Գէորգ Ղուկասեան Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոն

01 Հոկտեմբեր 2025
Իշխանափոխութիւնը Ազգային Առաջնահերթութ

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները կը կարծեն, որ իրականացուցած են պատմակ

01 Հոկտեմբեր 2025
Լարիջանիի խոսքերը Բեյրութում աջակցությ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին վերջերս

01 Հոկտեմբեր 2025
Պատժամիջոցների սահմանումն ուղղակի ազդե

ՄԱԿ-ը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները։ Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցե

01 Հոկտեմբեր 2025
Երուսաղեմի պատրիարքարանի Գլխավոր ժողով

Սա վերջին դրվագն է`«Կովերի պարտեզը» իսրայելցի ներդրողին վարձակալության տալու շ

30 Սեպտեմբեր 2025
Անհնար է մշտապես խաբել ամբողջ ժողովրդի

Փաշինյանը Ստրասբուրգում անամոթաբար հայտարարում է՝ կատարել է 2021-ին տրված խոստ

30 Սեպտեմբեր 2025
ԱՄՆ Կոնգրեսում հայկական լոբբին շահեկան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն հայտնել է, որ Պետքար

30 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Գևորգ Պա

Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պ

30 Սեպտեմբեր 2025
Միջկուսակցական Հանդիպում

Հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներու հանդիպումը տեղի ունեցաւ շա

29 Սեպտեմբեր 2025
Դաժանորեն պարտվածը չի կարող բանակցող լ

Գնալ-հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն և հռետորական հարց տալ՝ թե Ալիևը Մեղրու միջանցք

29 Սեպտեմբեր 2025
Լույս է տեսել Ռուբեն Զարդարյանի անտիպ

Թվում է թե մեր օրերում լուրջ հրատարակությունների կարիք չի զգացվում, քանի որ հա

29 Սեպտեմբեր 2025
Այս բառախաղերով Փաշինյանը մեղմացնում է

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ևս մեկ անգամ ապացուց

28 Սեպտեմբեր 2025
Զաւալլը՜ Սարքոզի…

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ Ֆրանսայի նախկին նախագահներէն Նիքոլա Սարքոզի Հինգշաբթի օր (25

28 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու «Հայաստա

Այսօր, Սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմի 5-րդ տալելիցի օրը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ

27 Սեպտեմբեր 2025
5 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատ

Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտ

27 Սեպտեմբեր 2025
Լիբանանեան Ուժեր կուսակցութեան պատուիր

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան ընդունեց Լիբանա

26 Սեպտեմբեր 2025
Յայտարարութիւն՝ յանուն Երուսաղէմի հայո

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդը կ՚ողջունէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Ըն

26 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company