ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իշխանափոխութիւնը Ազգային Առաջնահերթութիւն Է

01 Հոկտեմբեր 2025

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները կը կարծեն, որ իրականացուցած են պատմական մեծ յաջողութիւն մը: Հայ ժողովուրդը ձերբազատած են իր բոլոր պատրանքներէն. մնաք բարով Ցեղասպանութեան ճանաչում եւ իրաւունքներու պահանջատիրութիւն, մնաք բարով Արեւմտեան Հայաստան, Նախիջեւան եւ Ջաւախք, մնաք բարով Արցախ ու արցախահայեր: Հայ դատը լուծուած է. մենք ամփոփուած իրական Հայաստանի նեղ սահմաններուն մէջ, կը յայտարարենք, որ ո՛չ առնելիք ունինք, արդեօ՞ք ո՛չ ալ… տալիք: Մեր բոլոր պայքարները թելադրուած էին օտար նուաճողներու կողմէ եւ կը ծառայէին ուրիշներու շահերուն: Նոյնիսկ մեր հայրենասիրութեան «մոտելը» ներշնչուած էր Ստալինէն ու անոր խորհրդային յաջորդներէն: Մենք` հայերս, մինչեւ Նիկոլ Փաշինեանի յայտնուիլը չենք ունեցած ազգային սեփական նպատակներ եւ մեր ինքնութիւնն անգամ սահմանուած է օտարներու կողմէ:

Այժմ ազատագրուած ամէն կաշկանդումէ, կը վայելենք իրական անկախութիւնը: Նիկոլ Փաշինեան Հայաստանի քաղաքացիներուն ապագայ խոստացած էր. ապագան հասած է արդէն շնորհիւ այն խաղաղութեան, որ ապահոված ենք ի գին ամէն իրաւունքէ հրաժարումին: Հիմա կրնանք իրական Հայաստանի մէջ չորրորդ հանրապետութիւն հիմնել:

Նիկոլ Փաշինեան կը ձեւացնէ, որ ընտրուած ըլլալով ժողովուրդին կողմէ, կրնայ վերածուիլ գաղափարախօսի ու պատգամներով տնօրինել Հայաստանի ու հայութեան ապագան: Հայրենիքը շփոթել պետութեան հետ, պետութիւնը շփոթել վարչաձեւի հետ, վարչաձեւը` իշխանութեան հետ: Վճռական կարծիք յայտնել պատմութեան մասին, քրիստոնէական կրօնի ու եկեղեցական կանոններու մասին, արուեստներ ուղղորդել, մշակութային ուղղութիւն թելադրել:

Զարմանալի՞ է ուրեմն, որ պարտութեան ուշաթափութիւնը թօթափած մարդիկ կը մերժեն պարտութիւնը յաղթական խաղաղութեան վերածելու մոլուցքը եւ կ՛ուզեն փոխել իշխանութիւնը: Ոչ թէ որովհետեւ այս իշխանութիւնը օրինական չէ, այլ որովհետեւ իր օրինականութիւնը կ՛օգտագործէ կատարելու համար արարքներ, որոնք չեն բխիր իր օրինական պատասխանատուութենէն: Ընտրուած է կառավարական ծրագիրի մը հիման վրայ, բայց կը գործէ իր ծրագիրին հակոտնեայ եղանակով. իշխանափոխութեան պահանջը իշխանաւորը ուրիշ իշխանաւորով փոխարինելու համար չէ, այլ իշխանութեան քաղաքականութիւնը սրբագրելու, զայն ազգային ուղղութեան վերադարձնելու համար է:

Ազգային ժողովի հերթական ընտրութիւններուն միջեւ իշխանափոխութիւն կատարելու երկու ճանապարհ գոյութիւն ունի. վարչապետի կամաւոր հրաժարականը կամ վարչապետին անվստահութիւն յայտնելով զայն հրաժարականի մղելը: Երկար ժամանակ, զանազան ընդդիմադիր խմբաւորումներ ժողովրդային շարժումներու միջոցով փորձեցին ճնշում բանեցնել եւ ստիպել վարչապետը կամաւոր հրաժարական տալու: Յաջորդական այդ փորձերը ձախողեցան, որովհետեւ վարչապետը համոզուած է, որ ինք եկած է առաքելութիւն մը կատարելու եւ տակաւին ընելիք ունի: Կը նշանակէ բոլոր կատարուածները` պարտութիւն, Արցախի հայաթափում եւ այլն, գիտակցաբար կատարուած են: Տակաւին կատարելիքներ կան յաջորդ նստաշրջանին:

Ընդդիմութեան իրերայաջորդ ձախողումները մղեցին հանրային կարծիքը դիմելու երկրորդ ընտրանքին: Ազգային ժողովին մէջ վարչապետին անվստահութիւն յայտնելու դիմում կրնայ ներկայացնել պատգամաւորներու առնուազն մէկ երրորդը: Միաժամանակ պէտք է ներկայացուի նոր վարչապետի թեկնածու: Ազգային ժողովը հարցը կը վճռէ պարզ մեծամասնութեամբ: Ընդդիմադիրները կը տատամսէին, որովհետեւ չունէին պահանջուած մէկ երրորդը: Անհրաժեշտաբար Քաղաքացիական պայմանագիր կուսակցութեան որոշ թիւով պատգամաւորներ պէտք է միանային դիմումին, ինչ որ իրապաշտօրէն կարելի չէր: Առաջին դիմում մը նախաձեռնեց երեք ամիս առաջ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնը: «Հայաստան» խմբակցութիւնը խոստացաւ միանալ, եթէ ապահովուին պակսող ստորագրութիւնները: Փորձը ձախողեցաւ եւ երկու ընդդիմադիր խմբակցութիւններուն միջեւ անտեղի վէճերու առիթ հանդիսացաւ: Խորհրդակցութիւններէ ետք, «Պատիւ ունեմ» խմբակցութիւնը դիմեց նոր նախաձեռնութեան մը, որուն անվերապահօրէն միացաւ «Հայաստան» խմբակցութիւնը: «Պատիւ ունեմ»-ի կազմակերպութեամբ խորհրդարանին մէջ տեղի ունեցան լսումներ, ուր բազմաթիւ անձնաւորութիւններ, որոնք պատգամաւոր չեն, զօրակցութիւն յայտնեցին: Կը սպասուի լրացուցիչ ստորագրութիւններուն:

Արդարացի է ակնկալել, որ Նիկոլ Փաշինեանի ապազգային դիրքորոշումները պիտի մղեն Քաղաքացիական պայմանագիր խմբակցութեան կարգ մը անդամներ թօթափելու փաշինեանական լուծը եւ միանալու իշխանափոխութեան պահանջին:

Իշխանափոխութիւնը ազգային առաջնահերթութիւն է:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շիրակի նահանգապետ Կարո Սասունու արձանի

Գյումրու Պռոշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բացվեց Շիրակի ազդեցիկ

17 Հուլիս 2026
Երեւանէն մղոններ հեռու… Պրիւքսէլ

Հ․Հ․ կառավարութեան նիստերուն, 19 Բաղրամեան պողոտայի պետական կառոյցի աթոռներուն

17 Հուլիս 2026
ՀՅԴ Բիւրոն Կը Ցաւակցի Քաթարի Նախկին Իշ

Քաթարի իշխան շէյխ Թամիմ Պըն Համատի հօր` նախկին իշխան Համատ Պըն Խալիֆա Ալ Թանիի

16 Հուլիս 2026
«Սփյուռքը չի լռելու». Մոսկվայում բողո

Մոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել

16 Հուլիս 2026
Հորմոզի նեղուցը պատւար ԱՄՆ-Իսրայէլ տան

1. Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վե

15 Հուլիս 2026
Իսրայելի համար հետեւանքները սարսափելի

Հորմուզի նեղուցի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահա

15 Հուլիս 2026
Հայոց ցեղասպանութեան հարցը Հայաստանի ի

Իսրայէլի կառավարութեան կողմէ Հայոց ցեղասպանութեան միաձայն ճանաչումը նոր փուլ մ

15 Հուլիս 2026
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավ

15 Հուլիս 2026
Պաքուի Մէջ Հայ Բանտարկեալներու Մասին Հ

Ժողովին ընթացքին խօսք առաւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին

15 Հուլիս 2026
Գիտէ, Բայց Չէ Տեսած

Ամէն հինգշաբթի, կառավարութեան հերթական նիստէն ետք, վարչապետ Նիկոլ Փաշինեան ճեպ

15 Հուլիս 2026
Լավ լուր. ԵՄ-ն մտադրությունների հուշագ

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասի

14 Հուլիս 2026
Ակնարկ. Հանրային կարծիքի նոր ճարտարապ

Նախորդ ակնարկում անդրադարձել էինք հանրային կարծիքի ձեւաւորմանը՝ որպէս ժամանակա

14 Հուլիս 2026
Ակնարկ. «Վերջապէս»

Թուրքիոյ նախագահին հրաւէրին ընդառաջումով Լիբանանի վարչապետին Թուրքիա կատարած ա

14 Հուլիս 2026
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ակնարկ. Դեմոկրասիայի անունով՝ յանուն բ

Հասարակական կարծիքի ձեւաւորման մասին խօսելիս նախ պէտք է հասկանալ, թէ ինչի՞ համ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company