ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երուսաղեմի պատրիարքարանի Գլխավոր ժողովը մերժում է իսրայելցի ներդրողի հետ կնքված վարձակալության պայմանագիրը

30 Սեպտեմբեր 2025

Սա վերջին դրվագն է`«Կովերի պարտեզը» իսրայելցի ներդրողին վարձակալության տալու շուրջ ծագած վեճում, որը կազմում է Երուսաղեմի պատրիարքարանի Հայկական թաղամասի գրեթե 25 տոկոսը։

2021 թվականին Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պայմանագիր է կնքել իսրայելցի գործարարի հետ՝ 98 տարով վարձակալության հանձնելու պատրիարքարանի 11500 քառակուսի մետր տարածքը՝ շքեղ հյուրանոց կառուցելու նպատակով։

Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ո՛չ ես, ո՛չ էլ հայ հասարակությունը չենք կարողացել տեսնել պայմանագրի պատճենը: Չենք տեսել նաև Պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից վարձակալության վավերականությունը վիճարկող երկու դատական հայցերի պատճենները:

Ավելին, հայ համայնքի փաստաբանները պատրաստել են 184 էջանոց փաստահավաք զեկույց, որը նույնպես գաղտնի է պահվել: Չունենք նաև իսրայելցի ներդրողի կողմից տեղի հայ համայնքի դեմ ներկայացված հակընդդեմ հայցի պատճենը:

Կարևոր է իմանալ պայմանագրի պայմանները: Ի՞նչ էր կոնկրետ պատրիարքը համաձայնվել փոխանցել իսրայելցի ներդրողին: Ի՞նչ փոխհատուցում էր խոստացել իսրայելցի ներդրողը պատրիարքարանին վարձակալության դիմաց: Արդյոք պայմանագիրը թո՞ւյլ էր տալիս միակողմանի չեղարկում, թե՞ դադարեցումը պահանջում էր երկուստեք համաձայնություն: Ի՞նչ խախտումների մեջ էին մեղադրվում իսրայելցի ներդրողը և Հայոց պատրիարքարանը դատական հայցերում:

Այս կարևոր փաստաթղթերը թաքցնելու գործում ամենաանհանգստացնողն այն է, որ կողմերն այս վեճը դիտարկում են որպես մասնավոր հարց:

Պատրիարքարանի ունեցվածքը հետաքրքրում է ամբողջ հայ ժողովրդին, այլ ոչ թե միայն Պատրիարքարանին կամ տեղական համայնքին: Դարեր շարունակ աշխարհի տարբեր ծայրերից հայ ուխտավորները առատաձեռն նվիրատվություններ են արել, որոնք հնարավորություն են տվել Պատրիարքարանին ձեռք բերել այդ ունեցվածքներից շատերը:

Դատական հայցերի բովանդակությունը գաղտնի պահելն անիմաստ է: Որևէ հայց դատարան ներկայացնելիս, պատասխանողը ստանում է դրա պատճենը: Հետևաբար, և՛ հայ մեղադրողները, և՛ իսրայելցի պատասխանող կողմը գիտեն դատական հայցերի բովանդակության մասին: Անտեղյակ են միայն աշխարհասփյուռ հայերը:

Ավելին, հաշվի առնելով Արևելյան Երուսաղեմի վիճարկվող քաղաքական կարգավիճակը, այս վարձակալությունը կարևոր է միջազգային հանրության, այդ թվում՝ պաղեստինցիների, արաբական կառավարությունների, Իսրայելի պետության և բոլոր հայերի, մասնավորապես՝ Երուսաղեմի նոսրացող հայկական համայնքի համար: Զարմանալի չէ, որ Պաղեստինի իշխանությունը բողոքի խիստ նամակ էր հղել Հայոց պատրիարքարանին՝ պատրիարքարանի սեփականության մի խոշոր հատվածը իսրայելցի ներդրողի վերահսկողության տակ դնելու որոշման կապակցությամբ:

Երուսաղեմի պատմական պահապան Հորդանանի թագավորը և Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը համատեղ հայտարարություն էին տարածել՝ մեղադրելով պատրիարքին, միաժամանակ կասեցնելով արքեպիսկոպոս Մանուկյանի ճանաչումը որպես Երուսաղեմի, Սուրբ Երկրի և Հորդանանի Հայ եկեղեցու պատրիարք: Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչը նույնիսկ խոստացել էր վճարել վարձակալության պայմանագիրը չեղարկելու դեպքում նախատեսված տուգանքը:

2021 թվականի պայմանագիրը ստորագրել են Պատրիարքը, Պատրիարքարանի գլխավոր լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը և Պատրիարքարանի կալվածքների տեսուչ Հայր Պարետ Երեցյանը: Վեճի բռնկումից հետո, Պատրիարքը Հայր Երեցյանին դարձրեց քավության նոխազ և կարգալույծ արեց՝ մեղադրելով նրան խաբեության մեջ: Անհավատալի է՝ Պատրիարքը պնդում էր, որ պայմանագիրը ստորագրել է առանց այն կարդալու: Եթե նա չստորագրեր, մյուս երկու ստորագրությունները որևէ նշանակություն չէին ունենա: Ինչպե՞ս կարող է Պատրիարքը 98 տարվա վարձակալության պայմանագիր կնքել Պատրիարքարանի տարածքի 25 տոկոսի վերաբերյալ՝ առանց նախապես այն կարդալու կամ իր փաստաբանների իրավական կարծիքը ստանալու, որոնք, ըստ լուրերի, ներկա են եղել: Ավելին, նման երկարաժամկետ վարձակալության պայմանագրի կնքումն առանց Գլխավոր ժողովի հաստատման խախտում է Պատրիարքարանի կանոնադրությունը: 2021 թվականին Պատրիարքարանի Միաբանության 17 անդամները, որոնք կազմում են նրա գերագույն մարմնի մեծամասնությունը, երկու հայտարարություն տարածեցին վարձակալության դեմ՝ պնդելով, որ Պատրիարքը լիազորություններ չուներ այն ստորագրելու համար:

Վերջին ամիսներին իսրայելցի ներդրողը և Հայոց Պատրիարքարանը մի քանի անգամ հանդիպել են՝ 2021 թվականի պայմանագիրը վերանայելու համար՝ առաջարկելով կրճատել վարձակալության պայմանները, օրինակ՝ տարածքը 11500 քառակուսի մետրից կրճատելով մինչև 7200 քառակուսի մետր: Տեղական համայնքը դեմ է եղել առաջարկվող վերանայմանը՝ վախենալով, որ դրան համաձայնելը կվավերացնի 2021 թվականի սկզբնական վարձակալության պայմանագիրը:

Անցած շաբաթ 20 ականավոր իսրայելցի գիտնականներ, իրավաբաններ և մշակութային գործիչներ հրատապ հայտարարություն տարածեցին՝ աջակցելով Երուսաղեմի Հայկական թաղամասին և մերժելով «Կովերի պարտեզի» վարձակալության պայմանագիրը։

Վերջապես, Պատրիարքարանի Գլխավոր Ժողովի 28 անդամներն աշխարհի տարբեր ծայրերից սեպտեմբերի 24-ին հանդիպեցին Երուսաղեմում՝ առաջարկվող վերանայված վարձակալության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում ընդունելու նպատակով։
Երկար քննարկումներից հետո Գլխավոր ժողովի անդամների ճնշող մեծամասնությունը որոշեց.

1) Եղբայրության անդամների կողմից 2021 թվականի հոկտեմբերի 27-ին և 2021 թվականի նոյեմբերի 15-ին գործարքը դատապարտող հայտարարությունները մնում են ուժի մեջ և պարտավորեցնող են։

2) 2021 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Կովերի պարտեզի» 2021 թվականի վարձակալության պայմանագիրը համարվում է անօրինական, հակականոնական և անվավեր՝ Գլխավոր ժողովի հաստատման բացակայության պատճառով։

3) Գլխավոր ժողովը պաշտոնապես մերժում է թե՛ հավելվածը, թե՛ միջնորդությամբ ձեռք բերված հաշտության համաձայնագիրը։

4) Ստեղծվել է հինգ հոգևորականներից կազմված հանձնաժողով՝ Պատրիարքարանի իրավաբանի հետ միասին՝ շարունակելու հետապնդել իսրայելցի ներդրող «Xana Gardens» ընկերության դեմ ներկայացված չեղարկման հայցը:

Մնում է տեսնել, թե ինչ որոշում կկայացնի իսրայելական դատարանը Պատրիարքի կողմից 2021 թվականին ստորագրված վարձակալության պայմանագրի օրինակալության վերաբերյալ։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company