ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ուաշինկթընեան համաձայնութիւններ. Հայ-ամերիկեան եւ ատրպէյճան-ամերիկեան յուշագրերի համեմատական վերլուծութիւն (Դ. Մաս)

01 Հոկտեմբեր 2025

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Օգոստոսի 8_ին Ուաշինկթընում ստորագրուած եւ նախաստորագրուած փաստաթղթերի շարքում ամենաքիչ ուշադրութեանը թերեւս արժանացան հայամերիկեան եւ ատրպէյճանաամերիկեան յուշագրերը։ Սրանք, բացառութեամբ Հայաստանի հետ ստորագրուածներից մէկը, ուղղակի չէին վերաբերում ՀայաստանԱտրպէյճան յարաբերութիւններին, այլ առաւելապէս վերաբերում էին ԱՄՆ միջպետական յարաբերութիւնների զարգացմանն ու առաջնահերթութիւններին Հարաւային Կովկասի երկու երկրների հետ։ Այս յուշագրերի ուսումնասիրութիւնն ամէն դէպքում կարող է արժէքաւոր լինել՝ ՀայաստանԱՄՆ եւ Ատրպէյճան_ԱՄՆ յարաբերութիւնների քաղաքական առաջնահերթութիւնները վեր հանելու տեսանկիւնից։

Այսպիսով, ի թիւս այլնի, Օգոստոսի 8_ին Ուաշինկթընում ԱՄՆ կառավարութեան եւ Հայաստանի կառավարութեան միջեւ ստորագրուեցին «Արհեստական բանականութեան եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերութեան մասին», «էներգետիկ անվտանգութեան ոլորտում գործընկերութեան մասին» եւ «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծի կարողութիւնների զարգացման ոլորտում գործընկերութեան մասին յուշագրերը։ Ատրպէյճանի կառավարութեան եւ ԱՄՆ կառավարութեան միջեւ ստորագրուեց «ռազմավարական գործընկերութեան կանոնադրութիւն պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» յուշագիրը։

Այս յօդուածով նպատակ ունենք հասկանալու այս յուշագրերի էութիւնը, բնոյթը եւ դրանցով պայմանաւորուած՝ Հայաստանի ու Ատրպէյճանի հետ ԱՄՆ յարաբերութիւնների սպասուող արդիւնքները, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասի երկու երկրների յաւակնութիւնները։

Այսպիսով, «Արհեստական բանականութեան եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերութեան մասին» յուշագրի նպատակը Հայաստանի եւ ԱՄՆի համագործակցութեան խորացումն է կիսահաղորդիչների մատակարարման անվտանգ շղթաների, արհեստական բանականութեան (ԱԲ) յաւելուածների առեւտրայնացման եւ Հայաստանի արտահանման վերահսկողութեան կարգավիճակի բարձրացման ուղղութեամբ։ Կողմերը կը կեդրոնանան Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի զարգացման հնարաւորութիւնների ուսումնասիրութեան, մասնաւոր ներդրումների եւ պետականմասնաւոր գործընկերութիւնների խրախուսման, տեղեկատուութեան փոխանակման եւ արտահանման վերահսկողութեան լաւագոյն գործելակերպերի ներդրման վրայ։ Յատուկ ուշադրութիւն կը դարձուի ԱԲ_ի եւ կիսահաղորդիչների ոլորտներում համատեղ գիտահետազօտական ծրագրերի խթանմանը, ԱԲ ռեսուրսների պատասխանատու օգտագործմանն ու շեղումների կանխմանը, ինչպէս նաեւ մարդկային կապիտալի պատրաստմանն ու բարձր տեխնոլոգիական ենթակառուցուածքների զարգացմանը։

Յուշագրի նպատակը Հայաստանի եւ ԱՄՆ_ի համագործակցութեան խորացումն է էներգետիկ անվտանգութեան ոլորտում՝ Հայաստանի էներգետիկ համակարգի դիմակայունութեան բարձրացման, կարգաւորումների եւ շուկայի ստանդարտների միջազգային լաւագոյն գործելակերպերին համապատասխանեցման եւ երկրի անցմանն աջակցելու համար դէպի ցածր ածխածնային, մրցունակ եւ միջազգային շուկաների հետ ինտեգրուած էներգետիկ տնտեսութիւն։ Կողմերը կ’ուղղեն ջանքերը Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջնահերթութիւնների լուծմանը՝ խրախուսելով մասնաւոր ներդրումներ, ընդլայնելով քաղաքացիական ատոմային էներգիայի հարցերով համագործակցութիւնը (ներառեալ՝ փոքր մոտուլային ռէակտորների տեխնոլոգիաները), ամրապնդելով էներգետիկ կարեւոր օբիեկտների պաշտպանութիւնն ու սոցիալական ենթակառուցուածքների էներգետիկ անկախութիւնը, խթանելով տարածաշրջանային համագործակցութիւնը եւ միջսահմանային առեւտուրը, ինչպէս նաեւ աջակցելով աշխատուժի հմտութիւնների զարգացմանը։ Յուշագիրը ներառում է նաեւ ներդրումների խթանում էներգակուտակիչ կայանների եւ վերականգնուող աղբիւրների զարգացման, էլեկտրահաղորդման եւ բաշխման ցանցերի արդիականացման, ինչպէս նաեւ էներգետիկ ենթակառուցուածքի կիբեռանվտանգութեան բարձրացման ուղղութեամբ։

ՀՀ_ԱՄՆ երրորդ յուշագրի նպատակը երկու երկրների համագործակցութեան խորացումն է «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծի շրջանակում՝ ուղղուած Հայաստանի ենթակառուցուածքների եւ սահմանային անվտանգութեան բարելաւմանը։ Կողմերը նախատեսում են խրախուսել մասնաւոր ներդրումները, զարգացնել մաքսային հսկողութեան արդիւնաւէտութիւնն ու սահմանային անվտանգութեան կարողութիւնները, պայքարել ապօրինի տեղափոխման եւ մաքսանենգութեան դէմ, ինչպէս նաեւ նպաստել ԱՄՆ ազգային անվտանգութեան դեպարտամենտի, Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զօրքերի եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտէի միջեւ լաւագոյն գործելակերպերի փոխանակմանը։ Յուշագիրը ներառում է կիբեռանվտանգութեան կարողութիւնների ընդլայնում, ներդրումների խթանում ենթակառուցուածքների եւ սահմանների արդիականացման, ինչպէս նաեւ վերապատրաստումների եւ տեխնիկական օժանդակութեան միջոցով Հայաստանի սահմանային անվտանգութեան ամրապնդման ուղղութեամբ։

Ատրպէյճանի հետ ստորագրուած՝ «ռազմավարական գործընկերութեան կանոնադրութիւն պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» յուշագրի նպատակն է ստեղծել ռազմավարական աշխատանքային խումբ՝ վեց ամսուայ ընթացքում մասնակիցների միջեւ ռազմավարական յարաբերութիւնների ամրապնդմանն ուղղուած ռազմավարական գործընկերութեան հռչակագիր պատրաստելու համար։
Մասնակիցները մտադիր են ռազմավարական աշխատանքային խմբի շրջանակներում կեդրոնանալ երեք ոլորտների վրայ՝

_ Տարածաշրջանային կապ, ներառեալ էներգետիկան, առեւտուրը եւ տարանցումը.
_ Տնտեսական ներդրումներ, ներառեալ արհեստական բանականութիւնը եւ թուային ենթակառուցուածքները.
_ Անվտանգութեան ոլորտում համագործակցութիւն, ներառեալ պաշտպանական վաճառքը եւ ահաբեկչութեան դէմ պայքարը։
Այս յուշագրով սահմանուած համագործակցութեան հիմնական ոլորտներն են
_ Էներգետիկ ներդրումների ընդլայնում եւ տարածաշրջանային կապի ենթակառուցուածքների զարգացում.
_ Աւելի ամուր պաշտպանական եւ հակաահաբեկչական համագործակցութեան կառուցում.
_ Տարածաշրջանային տնտեսական եւ առեւտրային համագործակցութեան զարգացում.
_ Արհեստական բանականութեան եւ թուային ենթակառուցուածքների ներդրումների ոլորտում գործընկերութեան զարգացում։

Ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ատրպէյճանի հետ ստորագրուած այս յուշագրերի գործունէութեան ժամկէտը 1 տարի է, այդ ժամկէտը առաւելագոյնս կարելի է երկարացնել երեք անգամ՝ մէկական տարով, եթէ կողմերից որեւէ մէկը չի առարկում դրա վերաբերեալ։

Այս յուշագրերի նոյնիսկ համեմատական թռուցիկ վերլուծութիւնը թոյլ է տալիս պատկերացնելու այն համատեքստը, որը Հարաւային Կովկասի երկու երկրները պատկերացնում են ԱՄՆ_ի հետ միջպետական յարաբերութիւնների ոլորտն ու առաջնահերթութիւնները։

Հայաստանի առաջնահերթութիւնները

ՀայաստանԱՄՆ յարաբերութիւնների վերջին զարգացումներն ու Հայաստանի հետապնդած քաղաքականութեան տրամաբանութիւնը հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծութիւն կատարել հաշուի առնելով ոչ միայն վերջին երեք յուշագրերը, այլեւ Հայաստանի եւ ԱՄՆի միջեւ 2025 թ․ Յունուարի 14_ին ստորագրուած ռազմավարական գործընկերութեան կանոնադրութիւնը։ Թէեւ այս գործընթացը ենթադրում էր ռազմավարական գործընկերութեան, բայց ոչ ռազմավարական դաշնակցութեան մեկնարկ, այն ՀՀ իշխանութիւնների կողմից Հայաստանի ներսում ներկայացուեց որպէս կատարուած փաստ եւ ՀՀ անվտանգային խնդիրների ամբողջական լուծմանն ուղղուած քայլ, չնայած փաստաթղթի թերեւս ամենաթոյլ հատուածը հենց անվտանգայինն էր։

Այս փաստաթղթերի արդիւնքում կարող ենք ասել, որ պաշտօնական Երեւանի առաջնահերթութիւնները Ուաշինկթընի հետ վերաբերում են տնտեսական, առեւտրային, տրանսպորտային եւ էներգետիկ համագործակցութեանը, որոնք ֆիքսուած էին Յունուարի 14_ի կանոնադրութեամբ եւ տեղ գտան նաեւ Օգոստոսի 8_ի յուշագրերում։ Յունուարի 14_ի կանոնադրութեամբ համագործակցութիւն էր նախատեսւում նաեւ պաշտպանութեան եւ անվտանգութեան, ժողովրդավարութեան, արդարադատութեան եւ ներառականութեան, մարդկային կապերի ու միջմշակութային շփումների խթանման համատեքստում, բայց դրանց վերաբերեալ յուշագրեր չստորագրուեցին։

Հետաքրքիր է, բայց Ատրպէյճանը, ԱՄՆի հետ չունենալով ռազմավարական գործընկերութեան կանոնադրութեանը հաւասարազօր փաստաթուղթ, այնուամենայնիւ, Օգոստոսի 8ի յուշագրով անվտանգութեան ու պաշտպանութեան ուղղութեամբ կարողացել է շատ աւելիին հասնել, քան Հայաստանը։

Իր հերթին Հայաստանի իշխանութիւնները ՀայաստանԱՄՆ յարաբերութիւններում քննարկուող հարցերի շրջանակից դուրս են թողել մեր պետութեան համար ռազմավարական կարեւորութեան այնպիսի հարցեր, ինչպիսիք են արցախահայութեան վերադարձի իրաւունքը, ռազմագերիների ազատ արձակումը, Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, Ատրպէյճանի զինուժի կողմից գրաւուած՝ Հայաստանի տարածքների ապաբռնագրաւում, պատերազմական յանցագործութիւններում ներգրաւուած ատրպէյճանցի պաշտօնեաների նկատմամբ ԱՄՆ օրէնսդրութեամբ սահմանուած պատժամիջոցների կիրառումը՝ մասնաւորապէս «Մագնիցկու կլոպալ պատժամիջոցները» եւ այլն։

Պաշտօնական Երեւանի դիւանագիտական նահանջի պայմաններում, բոլոր այս աշխատանքները հետապնդւում են Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից, եւ այս յօդուածն ամփոփելու պահին արդէն՝ Սեպտեմբերի 29ին, Երեւանի ժամով առաւօտեան ստացուեց Ֆրէնք Փալոնի հաղորդումը առ այն, որ վերջինս ԱՄՆ պէտքարտուղարութիւնից պատասխան է ստացել, ըստ որի Ուաշինկթընը «ճիշդ ուղղութեամբ քայլ է կատարել»՝ արցախահայութեան վերադարձի, հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան եւ ռազմագերիների ազատ արձակման համատեքստում։ Այս առաջընթացը Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի, աւելի քան 50 նահանգներում վերջինիս տասնեակ հազարաւոր համակիրների անխոնջ աշխատանքի արդիւնք է՝ անկախ ներքին ու արտաքին անբարենպաստ հանգամանքներից, որոնք ենթակայ են փոփոխութիւնների:

Ատրպէյճանի առաջնահերթութիւնները

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին էապէս տուժել էին ԱՄՆԱտրպէյճան յարաբերութիւնները եւ այս համատեքստում Ատրպէյճանն ունէր մի շարք առանցքային քաղաքական առաջնահերթութիւններ։ Մասնաւորապէս, վերականգնել քաղաքական երկխօսութեան բարձր մակարդակը, որակական նոր մակարդակի բարձրացնել ԱՄՆԱտրպէյճան յարաբերութիւնները, կառավարել Պաքուի վրայ ամերիկեան ճնշումները՝ յատկապէս Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերում, փորձել թէկուզ առերեւոյթ, բայց «լեգիտիմացնել» Արցախի նկատմամբ իրականացուած էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականութիւնը, խուսափել պատերազմական յանցագործութիւնների համար պատասխանատուութիւնից, առաջիկայում խուսափել այս համատեքստում ամերիկեան պատժամիջոցների կիրառումից, նորից հասնել ԱՄՆ «Ազատութեան աջակցութեան ակտի» 907_րդ յօդուածի (յայտնի 907_րդ բանաձեւ) ամէնամեայ նախագահական չեղարկմանը եւ այլն։

Միջանկեալ նշենք, որ ատրպէյճանական դիւանագիտութիւնը այս ընթացքում փորձում է նաեւ, օգտագործելով ԱՄՆ գործադիր իշխանութեան հետ վերականգնուող յարաբերութիւնները՝ հասնելու «ԱՄՆ Ազատութեան աջակցութեան ակտի» 907_րդ յօդուածի կոնգրեսական չեղարկմանը՝ առհասարակ փակելով 907_րդ բանաձեւի էջը, քանի որ դրանում յստակ խօսւում է ղարաբաղեան հակամարտութեան, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի շրջափակման ատրպէյճանական քաղաքականութեան անթոյլատրելիութեան եւ այլնի վերաբերեալ, որոնց առկայութիւնը ամերիկեան օրէնսդրութեան մէջ Ատրպէյճանի համար իրական խնդիր են։ Բացի այդ, 907_րդ բանաձեւի կոնգրեսական չեղարկումը, Ատրպէյճանին հնարաւորութիւն կը տայ ամէն տարի հսկայական ջանքեր չկեդրոնացնել՝ հասնելու 907_րդ բանաձեւի նախագահական չեղարկման վրայ, ինչի առաւելագոյն ժամկէտը 1 տարի է։ Ամէն դէպքում, իրավիճակի օբիեկտիւ գնահատականից բխում է այն պնդումը, որ այսօր Պաքուն 907_րդ բանաձեւի կոնգրեսական չեղարկման հնարաւորութիւնը ԱՄՆ Կոնգրեսում չունի։

Այսպիսով պէտք է ընդունել, որ վերը շարադրուած գրեթէ բոլոր կէտերը այս կամ այն կերպ արտացոլուած են յուշագրում։ Այս նպատակներին հասնելու համար ատրպէյճանական դիւանագիտութիւնն ըստ ամենայնի կեդրոնացել է երկու ուղղութեամբ աշխատանքների վրայ՝ առաջինը, կոնկրետ կէտերի առկայութիւնը յուշագրում, որոնք ապահովում են օրինակ 907_րդ բանաձեւի ամէնամեայ չեղարկումը եւ միջպետական յարաբերութիւնները որակական նոր մակարդակի բարձրացման ուղղութեամբ աշխատանքները։ Երկրորդը՝ աւելի շատ նորմատիւքաղաքական առաջնահերթութիւնն է, այն տրամաբանութեամբ, որ ԱՄՆի հետ բարձր մակարդակով ստորագրուած յուշագրերը, կամ առաջիկայում կնքուելիք համաձայնագրերը կը կանխեն Ատրպէյճանի նկատմամբ ամերիկեան քաղաքական ճնշումը կամ պատժամիջոցների կիրառման հեռանկարները։ Ցաւօք սրտի, ատրպէյճանական դիւանագիտութիւնը այս անգամ եւս յաջողել է։ Ատրպէյճան_ԱՄՆ յարաբերութիւնների զարգացման վրայ որոշակի ազդեցութիւն կարող է ունենալ, հենց յուշագրի նպատակի իրագործումը՝ «ստեղծել ռազմավարական աշխատանքային խումբ՝ վեց ամսուայ ընթացքում մասնակիցների միջեւ ռազմավարական յարաբերութիւնների ամրապնդմանն ուղղուած ռազմավարական գործընկերութեան հռչակագիր պատրաստելու համար»։

Վերջինս պիտի նախանշի եւ մեկնարկ հանդիսանայ ԱտրպէյճանԱՄՆ ռազմավարական գործընկերութեան աշխատանքային խմբի ստեղծման, ապա համապատասխան կանոնադրութեան ընդունման եւ առհասարակ յարաբերութիւնների որակական զարգացման։ Արդիւնքում կը ստացուի գրեթէ այնպիսի մի բան, որ ստորագրուեց Հայաստանի եւ ԱՄՆի միջեւ 2025 թ․ Յունուարի 14_ին՝ ի դէմս երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերութեան կանոնադրութեան։

Ամփոփելով կարող ենք նշել, որ Երեւանն ու Պաքուն ուղենշային տարբեր մակարդակներում են պատկերացնում ԱՄՆ_ի հետ յարաբերութիւնների զարգացումը՝ Պաքուն՝ ռազմական ու անվտանգային կարողականութիւնների զարգացման, իսկ Երեւանի՝ առեւտրային, տրանսպորտային տնտեսական համագործակցութեան զարգացման։

Մաս Ա.
Մաս Բ.
Մաս Գ.

«Հորիզոն»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company