ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Յուրահատուկ ու անկրկնելի Վահան Հովհաննիսյան

28 Դեկտեմբեր 2018

«Հիմնական հոբբիս հիմա կարդալն է, այսինքն՝ միշտ է դա եղել: Ի դեպ, ես կարդում եմ երկու տիպի գրականություն՝ գիտական գրականություն եւ դեդեկտիվներ: Վերջինները ավելի շատ կարդում եմ, որ անգլերենը չմոռանամ: Լուրջ գեղարվեստական գրականություն հիմա քիչ եմ կարդում: Ինչ որ պետք է, ես ժամանակին կարդացել եմ»:

Վահան Հովհաննիսյանի հետ խոսելիս, հատկապես` երբ կար ազատ ժամանակ եւ հակվածություն հոգեշահ զրույցների համար, կարելի էր համոզվել, որ ընթերցած գրականության շնորհիվ նա կուտակել էր գիտելիքների ծանրակշիռ պաշար: Հիշելով պատառիկներ նրա բանավոր ելույթներից, հրապարակախոսական գրություններից եւ, իհարկե, ստեղծագործած, ցավոք միակ, վեպից կարելի է հասկանալ, որ կուտակած այդ գիտելիքները բազմազան էին, ընդգրկում էին համաշխարհային պատմությունը, մշակույթը եւ այլ ոլորտներ: Հայ, ռուս, եվրոպական եւ այլ ժողովուրդների պատմությունը, մշակույթը, կենցաղը, ազգագրական առանձնահատկությունները գիտեր մասնագիտական խորությամբ:

Այլ հարց, որ նա մտավորականի իր կերպարն ի ցույց դնելու հավակնություններից հեռու էր եւ, մյուս կողմից, գիտելիքները դրսեւորելու ասպարեզից էլ հեռացել էր` մի օր կենսագրության կտրուկ շրջադարձ կատարելով դեպի ազգային ազատագրական պայքար, Հայաստանի անկախության շարժում եւ կուսակցական, քաղաքական ու պետական գործունեություն:

Սա նրա կյանքի աներկբա ընտրությունն էր, թեեւ առիթների դեպքում ափսոսանքով էր հիշում գիտական գործունեության տարիները եւ երբեմն էլ, իրեն հատուկ հումորով, ասում. «Հաջողություն ձեր աշխատանքներին, ես վերադառնում եմ հնագիտություն»:

Նախկին գործընկերներն ասում են, որ Վահան Հովհաննիսյանը լավ հնագետ էր, եւ քաղաքականության հաշվին պատմագիտության այս ասպարեզը կորցրեց հմուտ ու հեռանկարային գիտնականի:

Մասնագիտության ընտրության եւ մասնագիտական աշխատանքի մասին պատկերացում կազմելու համար ավելի տպավորիչ կլինի, եթե դարձյալ լսենք իրեն` մեջբերում կատարելով վերը նշված հարցազրույցից:

«Ես մանկության տարիներից էլ ուզել եմ պատմաբան դառնալ: Ինձ սկզբում ավելի շատ հետաքրքրում էր միջնադարը: Երբ ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձա Հայաստան (Մոսկվայում եմ ավարտել) ցանկացա աշխատել եւ զբաղվել միջնադարյան Հայաստանի, հատկապես՝ Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանով: Ի դեպ՝ երբ ավելի վաղ ես Հայաստանում փորձեցի պատմության ֆակուլտետ ընդունվել, «ամենավերեւից» պահանջ եկավ, որ պատմության մեջ չմտնեմ, քանի որ դիսիդենտի որդի եմ: Ես ստիպված ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ, բայց, որպեսզի հետո անեմ այն, ինչ ուզում եմ, տեղափոխվեցի Մոսկվա: Երբ վերադարձա, միջնադարի ուսումնասիրությունն էլ առջեւս փակեցին, ասացին, որ այնպիսի բան ընտրեմ, որը հեռու լիներ մեր ժամանակներից, որպեսզի «դասակարգային պայքար» չլիներ: Ես ընտրեցի հնագիտությունը՝ բրոնզե դարը: Ոտք ու ձեռքով մտա դրա մեջ եւ հասկացա, որ դա աշխարհի ամենալավ մասնագիտությունն է:

Ես տարբեր տեղերում եմ պեղումներ արել՝ Հարավային Հայաստանում, հատկապես՝ Վայքում, Դիլիջանի շրջակայքում, Սեւանի ավազանում: Սակայն ամենակարեւոր հուշարձանը, որի պեղումները ղեկավարել եմ, եղել է հայտնի Քարաշամբի դամբարանադաշտը՝ Երեւանից 30 կմ հյուսիս՝ Հրազդան գետի հունով: Այդ դամբարանադաշտի նյութերը մինչեւ հիմա դեռ ամբողջությամբ հրապարակված չեն: Այնպիսի ֆանտաստիկ հուշարձան էր, որ պետությունը որոշեց դրա մի մասը դարձնել արգելոց եւ դեռ չպեղել, հետագայում ավելի նոր ու կատարելագործված տեխնիկաների միջոցով շարունակել: Եվ հիմա այդպես էլ մնում է: Դամբարանադաշտի տարածքը կառուցապատման տակ էր: Մենք շինարարների հետ կոնֆլիկտներով կարողացանք դադարեցնել շինարարությունը: Ես նույնիսկ ստիպված եղա Ավանի դպրոցի աշակերտներին պառկեցնել դանբարանաթմբի վրա, որ տրակտորները կանգնեն: Դրանից հետո մենք ստացանք պեղումների թույլտվություն, արգելեցինք շինարարությունը եւ սկսեցինք աշխատանքները, որոնք այնպիսի արդյունքներ տվեցին, որ, 1940-ականներից սկսած, ամբողջ Հարավային Կովկասում չեն եղել: Հայտնաբերված գանձերը ներկայումս պահպանվում են պատմության թանգարանում: Ես դրանք հրապարակել եւ դրանց հիման վրա պաշտպանել եմ թեկնածուական թեզ»:

1980 թվականից Վահան Հովհաննիսյանը աշխատում է «Էրեբունի» թանգարանում, նախ` որպես գիտաշխատող, հետո` գիտահետազոտական բաժնի վարիչ, իսկ 1989 թվականից տեղափոխվում է Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ: Տարբեր հնագիտական արշավախմբերի կազմում պեղումների է մասնակցում Հայաստանի տարածքով մեկ. այդ պեղումների ընթացքում հայտնաբերվել են բրոնզի և վաղ երկաթի դարի շատ արժեքավոր նյութեր:

Բայց ամենից աչքի ընկնող գտածոները, ինչպես եւ ինքն է նշում հարցազրույցում, պեղվել են Քարաշամբում, ուր աշխատում էր Վահան Հովհաննիսյանի ղեկավարած արշավախումբը: Քրիստոսի թվականությունից առաջ XXIII դարի դամբարանում հայտնաբերվել են անգնահատելի գիտական և նյութական արժեք ներկայացնող գտածոներ: Դրանց թվում է հռչակավոր արծաթե գավաթը, որի վրա պատկերված դիցաբանական սյուժեն մշակութաբանորեն կապում է գավաթի ստեղծողներին մեր երկրի հնագույն հնդեվրոպական բնակչության` հայերի նախնիների հետ: Հրաշալի պահպանված գավաթը վկայում է, որ այդ շրջանում արդեն Հայաստանը բավական զարգացած արտադրական ու մշակութային կենտրոն է եղել: Այս եւ մյուս ցուցանմուշներն այսօր Հայաստանի պատմության թանգարանի հպարտությունն են եւ որպես այցեքարտ ցուցադրվում են Հայաստանում ու արտերկրում:

Գտածոներն ու հետազոտությունները հիմք են հանդիսացել Վահան Հովհաննիսյանի մի քանի տասնյակ գիտական աշխատությունների և թեկնածուական թեզի համար:

Ռուսաստանում եղած տարիներին Վահանն աշխատել է նաեւ, այսպես ասած, ռուսական Լուվրում` Էրմիտաժում, եւ Լենինգրադի Արեւելագիտության ու հնագիտության ինստիտուտներում:

Մեջբերվող հարցազրույցում, անդրադառնալով հայտնի ռուս գիտնական, Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկու կողմից ասված այն մտքին, թե ափսոսում է, որ Վահանը հեռացել է հնագիտությունից եւ դարձել քաղաքական գործիչ, Վահանն ասում է. «Ինձ հայտնի չէ, որ նման բան է ասել: Բայց եթե որեւէ մեկն ասել է, ապա ես համաձայն եմ: Ես էլ եմ ափսոսում: Բայց ճակատագիրն է ստիպել: Երբ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի դարձավ, ես շատ երիտասարդ չէի, բայց մինչ այդ սովետական բանակում, չինական սահմանի վրա, հատուկ ջոկատներում էի ծառայել: Զենքին եւ պատերազմի արվեստին տիրապետում էի: Եթե գիտելիքներ ունես, որոնք քո ժողովրդին այդ պահին պետք են, ուրեմն ընտրության առջեւ ես՝ եթե ոչ՝ ես, ապա ո՞վ»:

Հարցազրույցից բերված այս ընդարձակ մեջբերումների նպատակը ոչ միայն մտավորական Վահան Հովհաննիսյանի կենսագրական փաստերը ներկայացնելն էր, այլեւ որոշ պատկերացում փոխանցելը նրա մարդկային կերպարի մասին:

Քաղաքական գործիչ Վահանը մեզ հայտնի էր իր տրամաբանված, կրակոտ ու սուր ելույթներով: Նա մշտազբաղ էր խորհրդարանի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների, կուսակցական եւ քաղաքական բազմաշերտ գործունեությամբ, միաժամանակ` պատգամավորության վերջին տարիներին սկսեց նաեւ հոդվածներ գրել:

Վահանի համար այս աշխատանքը ձեռնարկելու մղիչ ուժը խոր մտահոգությունն էր Հայաստանի ապագայի վերաբերյալ: Հաճախ էր կրկնում այն միտքը, թե երկրի ժողովրդագրական եւ մյուս կորուստները խորանալով կարող են մի սահմանի հասցնել, որտեղից վերադարձ այլեւս հնարավոր չի լինի: Այս մասին է վկայում նաեւ yerkir.am կայքէջում հրապարակված եւ հետագայում գրքի վերածված հոդվածաշարի խորագիրը` «Մայրամուտ, որը պետք է կասեցնել»:

Հոդվածաշարի նախաբանում Վահանը գրում է. «Ամենասարսափելին այն է, որ մենք հաշտվում ենք պարտության հետ, որին ինքներս ենք մեզ դատապարտում օրեցօր: Կա՛մ զարթոնքի թարմ քամի եւ քայլ դեպ ապագա, կա՛մ մակաբուծություն սեփական պատմության վրա, ահա սա է այն ընտրության իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է»:

Ընտրելով հրապարակախոսության լեզուն` իրարահաջորդ հոդվածներում դրանց հեղինակը անդրադառնում է մեր պատմությանը, փորձում բացահայտել հայ մարդու խառնվածքի այն առանձնահատկությունները, որոնք որոշակի դեր են խաղացել նրա պատմական ճակատագրում եւ կանխորոշել այսօրվա իրականությունը: Հետաքրքրական ու խորը վերլուծության են ենթարկվում Հայաստանի անկախության նոր շրջանի գործընթացները` ախտորոշելու նպատակով առկա իրականության պատճառահետեւանքային կապերը: Իսկ հետապնդվող հիմնական նպատակն, իհարկե, ստեղծված իրականությունը հաղթահարելու ելքերի որոնումն էր: Իր վերլուծությունները Վահանը կատարում է պատմական ընդգրկուն հայելու վրա` համեմատությունների ճանապարհով , ընդհանրություններն ու օրինաչափությունները հայտնաբերելու մտասեւեռմամբ:

Հոդվածաշարն արժեքավոր է, քանի որ քննվում են մեր ընդհանուր ճակատագրի հարցերը: Մյուս կողմից, որպես քաղաքական-վերլուծական նյութ, հետաքրքրությամբ էր ընթերցվելու, եթե անգամ մեզ չվերաբերեր:

Ինչպես հիշյալ եւ մյուս հոդվածների պարագայում, նույնպիսի անակնկալ էր ընկեր Վահանի վեպի լույս աշխարհ գալը: Ինչն էր «ստիպել» կուսակցական-քաղաքական, պետական աշխատանքներով բազմազբաղ մարդուն ձեռք զարկել ստեղծագործական աշխատատար գործի: Համենայնդեպս, ոչ գրողի համբավ ձեռք բերելու հավակնությունը: Ծանոթանալով այն ուղերձների հետ, որոնք հղում է վեպն ընթերցողին, ինչպես եւ հետեւելով գրքի վերաբերյալՎահանի որոշ արտահայտություններին, կարելի է հիշել քսաներորդ դարի երկրորդ կեսի լատինաամերիկյան մեծ գրականությունը ստեղծած հեղինակների հետեւյալ արտահայտությունը. «Ես գրում եմ, որպեսզի օգնեմ լատինաամերիկյան հեղափոխությանը»: Կարծեմ` նմանօրինակ քաղաքական-գաղափարական պատվեր է իր առջեւ դրել կամ, այլ կերպ ասած, կամավոր հանձնառություն էր ստանձնել նաեւ Վահանը` ձեռնամուխ լինելով իր համար նոր, ստեղծագործական աշխատանքի: Ենթադրությունս հաստատվում է իր իսկ այն բացատրությամբ, թե. «Վեպը ռուսերեն եմ գրել, որպեսզի ավելի լայն լսարան ունենա»: Այս նույն նկատառումով էլ սեփական կյանքի մայրամուտին նա անհամբեր էր, որ տեսնի, հայերենի կողքին անգլերեն թարգմանությունը: Վահանը հավատում էր իր ուղերձների կարեւորությանը այսօրվա համաշխարհային տագնապալի զարգացումների խորապատկերի վրա, եւ վեպի ընթերցողն էլ համոզվում է ասելիքի կարեւորության մեջ:

Ի՞նչ վեպ է գրել Վահանը: Այն կարելի է դասել նրա սիրելի դեդեկտիվի ժանրին: Ավելի ստույգ` քաղաքական դեդեկտիվի ժանրին: Կարելի է անվանել նաեւ պատմական դեդեկտիվ: Մյուս կողմից` դեդեկտիվ գրականությանը բնորոշ է կոնկրետ ժամանակահատվածի մեջ կոնկրետ իրադարձությունների զարգացումն ու հանգուցալուծումը: Այնինչ` «Մանդիլիոնը» նման է երկու հազարամյակ ընդգրկող իրադարձություններով եւ սերունդների խճճված կենսագրություններով պատմավեպի: Սակայն ժանրային այս բնորոշումը եւս կաշկանդիչ է թվում ներկա ժամանակում ապրող մարդկանց ճակատագրերի ու հարաբերությունների համապատկերի առումով, եւ պետք է պարզապես ընդունել, որ ինչպես ամեն մի լավ ստեղծագործություն, «Մանդիլիոնը» եւս չի տեղավորվում իզմերի ու ժանրերի կաղապարների մեջ:

Մեկհատորյակի ծավալի մեջ հաջողվել է ընդգրկել երկհազարամյա ժամանակահատված ամփոփող իրադարձություններ` սկսած Եդեսիայի Աբգար թագավորի նամակագրությունից Հիսուս Քրիստոսի հետ եւ Տիրոջ գործունեության ու ձերբակալության նկարագրություններ, Կոստանդնապոլսի կործանումից մինչեւ հայոց ջարդերը, Առաջին աշխարհամարտը, կամավորական շարժումն ու ինքնապաշտպանական կռիվները, Սարդարապատը, Առաջին Հանրապետության անկումն ու Փետրվարյան ապստամբությունը, Հայաստանի խորհրդային տարիներից մինչեւ նոր վերազարթոնք, Ղարաբաղյան պայքար ու Հայաստանի անկախացում: Եվ, ի վերջո, ներկայիս իրականությունը՝ կրոնական ծայրահեղականությունը եւ միջազգային ահաբեկչությունը:

Ժամանակային մեկ կտավի վրա միախառնելով ու շաղկապելով պատմական իրադարձությունները`Վահան Հովհաննիսյանը ապացուցում է, որ չկան իրարից կտրված անցյալ ու ներկա, այլ կա իրադարձությունների մեկ շղթա: Անցյալը շարունակում է ուղղություն տալ ներկային, եւ ներկան կարող է ներգործել անցյալի վրա: Իր ստեղծագործության հերոս Ռալֆ Կոտերյանի բերանով նա մեջբերում է Ջորջ Օրուելի հետեւյալ արտահայտությունը. «Ով կառավարում է անցյալը, նա կառավարում է ապագան, ով կառավարում է ներկան, նա կառավարում է անցյալը»:

Կարծես, այս ճշմարտությամբ առաջնորդվելով է, որ իրար հետ կենաց-մահու մրցակցության մեջ են մտնում «Մանդիլիոնի» հակառակորդ կողմերի հերոսները, որոնց մի մասը ձգտում է գտնել եւ փրկել Քրիստոսի ձեռամբ արարված նրա դիմապատկերը, իսկ մյուս կողմը ձգտում է գտնել եւ ոչնչացնել այն:

Անդրադառնալով ներկայիս աշխարհը ալեկոծող երեւույթներից մեկին` Վահան Հովհաննիսյանն ընթերցողին է հղում գլխավոր ուղերձներից մեկը` ֆիզիկական հաղթանակից առավել կարեւոր է նկատվում հոգեւոր կռվանների թուլացումն ու ոչնչացումը: Հենց քրիստոնյա հզոր երկրներում հրապարակվում են գրքեր, նկարահանվում են ֆիլմեր, որոնց միջոցով շատ նրբորեն, հաճախ նույնիսկ քրիստոնեության արժեքների պաշտպանության անվան տակ իրականացվում է կասկած սերմանելու, հոգեւոր արժեքներն ու սրբությունները վարկաբեկելու գործընթաց: Պատահականությո՞ւն է այս բոլորը: Վահան Հովհաննիսյանն ասում է` ոչ:

Առհասարակ, յուրաքանչյուր մարդ եւ, իհարկե, քաղաքական գործիչ իրականությունը տեսնում է սեփական մտահորիզոնի չափով: Ոմանց համար աշխարհն այն է, ինչ սկսվում է իրենցից եւ պտտվում սեփական առանցքի շուրջը, ոմանք էլ, ինչպես Վահանը, տեսնում են ոչ միայն ընթացիկ երեւույթները, այլեւ թափանցում դրանց խորքը եւ հանգում օրինաչափությունների վրա հիմնված ընդհանրացումների: Այդ իսկ պատճառով նմանների հնչեցրած ահազանգերը ոչ թե քաղաքական չափազանցությունների ժանրից են, այլ բխում են վաղվա արդյունքն ու հետեւանքը կանխազգալու կարողությունից:

Վահանը կայացած գիտնական էր, երբ եկավ Դաշնակցություն եւ դարձավ Հայաստանի նորակազմ կառույցը ներկայացնող ղեկավար անձ: Նրան, սակայն, գայթակղում էր ոչ թե իր կարգավիճակը, այլ Արցախը, ազատագրական կռիվը, կենդանի պայքարն ու ճիգը` ուղղված հայաստանյան կյանքի հակասությունների հաղթահարմանը: Նա եղավ Դաշնակցության համասփյուռ կառույցի կարեւոր դերակատարներից մեկը՝ իր ընդգրկուն կերպարով կրկնելով պայքարի ու գրչի մեծ նախորդներին եւ միաժամանակ լինելով ու մնալով որպես յուրահատուկ ու անկրկնելի Վահան Հովհաննիսյան:

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Երկրի իրավատերն

Վերջին շրջանում առավել մեծ ծավալ ու ագրեսիվ բնույթ է ստացել իշխանության և նր

04 Մարտ 2026
Միացումից անկախացում

Դրա առաջին դրսևորումը դարձավ Լեռնային Ղարաբաղը Հայաստա-նի հետ վերամիավորելու 1

04 Մարտ 2026
Կոմպրադորական բուրժուազիայի անցյալն ու

Ժամանակակից քաղաքական գործընթացների վերլուծությունը հաճախ սահմանափակվում է առա

04 Մարտ 2026
Ամբիցիաների վտանգները քաղաքական գործըն

Առհասարակ, պարզ մարդկային ցանկությունների և հավակնությունների միջև եղած սահման

04 Մարտ 2026
Անտեսանելի քիլլերը․ Հայաստանը ուռուցք

Օդի որակի խնդիրը հանքարդյունաբերության մեծ ծավալներ ունեցող Հայաստանում, հատկա

04 Մարտ 2026
Լեզվական ինքնություն և թվային իրականու

Փետրվարի 21-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի կողմից, սահմանվել է Մայրենի լեզվի

04 Մարտ 2026
Ի Յիշատակ Սումկայթի Զոհերուն` Ցոյց Ատր

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Շաբաթ, Փետրուար 28-ին, Հ․Ե․Դ․ «Անի» մասնաճիւղը կազմակերպեց բողոքի

03 Մարտ 2026
Քեպէգի մէջ արժանավայել կերպով նշուեցաւ

Կիրակի, 1 մարտ 2026-ին, յետմիջօրէի ժամը 6:00-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոն

03 Մարտ 2026
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն արձագան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուք

03 Մարտ 2026
Արդեն երկրորդ անգամ տեղի է ունենում դա

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հան

03 Մարտ 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Այսօրվանից կարելի է համացանցի վրա ընթերցել «Դրօշակի» 2026 թ․ 2-րդ համարը։ Պաշտ

03 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company