ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Գոյութիւն Ունեցա՞ծ Է Արցախի Հանրապետութիւն

11 Սեպտեմբեր 2024

Երկուշաբթի, 9 սեպտեմբերին ընթացք առաւ Հայաստանի Ազգային ժողովի աշանանային նստաշրջանը. ժողովի բացման նիստին «Հայաստան» խմբակցութիւնը առաջարկեց վերականգնել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցութիւնը. միացեալ յանձնաժողովի նախագահը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանն է: Այս յանձնաժողովը 2018-ի իշխանափոխութենէն ետք գումարուած է միայն մէկ անգամ: Երկրորդ ժողով մը նախատեսուած էր քառասունչորսօրեայ պատերազմէն առաջ, սակայն յետաձգուած էր Արցախի Ազգային ժողովի նախագահին անհանգստութեան պատճառով. աւելի վերջ, հակառակ յիշեցումներուն, համագործակցական այս մարմինը չէ հրաւիրուած ժողովի:

«Հայաստան» խմբակցութեան առաջարկին Ալեն Սիմոնեան պատասխանեց, որ գոյութիւն չունեցող խորհրդարանի մը հետ համագործակցութիւն չի կրնար ըլլալ` իր մերժումի խօսքը համեմելով Արցախի պետութեան լուծարման եւ բռնի տեղահանութեան կազմակերպման ամբաստանութեամբ: Ըստ Ալեն Սիմոնեանի (եւ Հայաստանի իշխանութեան), Արցախի պետական պաշտօնեայ գոյութիւն չունի. ինք կ՛ընդունի գոյութիւնը ո՛չ Արցախի նախագահին, ո՛չ Ազգային ժողովին եւ ո՛չ կառավարութեան: Հայաստանի մէջ գոյութիւն ունի մէկ պետութիւն միայն` Հայաստանի Հանրապետութիւնը եւ իր կառավարութիւնը:

Հայաստան ձեռքերը լուացած է Արցախի հարցէն, լուծուած է այդ հարցը: Ո՞վ տէր պիտի կանգնի Արցախի 120.000 հայերու իրաւունքներուն, անոնց իրենց բնակավայրը վերադառնալու պայքարին: Հայաստանի գործող իշխանութիւնները կը մերժեն զբաղիլ նման «ճղճիմ» հարցերով: Նման հարցերու արծարծումը, կ՛ըսեն Հայաստանի իշխանաւորները, նպատակ ունի կազմաքանդելու Հայաստանի պետականութիւնը. Նիկոլ Փաշինեան յայտարարեց, որ արցախեան հարցի արծարծումը սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանութեան:

«Հայաստան» խմբակցութիւնը յայտարարեց, որ արցախցիներու իրաւունքներու հարցով քննիչ յանձնաժողովի նախագիծ պիտի ներկայացնէ Ազգային ժողովին:

Նախորդ շաբաթ Իրանի կառավարութիւնը պաշտօնապէս յայտարարեց, որ չի հանդուրժեր շրջանին մէջ սահմանային որեւէ փոփոխութիւն: Սիւնիքի մէջ նախատեսուող միջանցքին Մեղրիի շրջանին մէջ կառուցումը եւ անոր վերահսկողութիւնը ոչ հայկական կողմի մը վստահիլը գործօն սպառնալիք կը համարէ իր ապահովութեան: Այս հարցին խաղաղութեան պայմանագրի բանակցութիւններու օրակարգէն դուրս բերուելէն ետք, Հայաստան յայտարարեց, որ կարելի է հսկողութիւնը վստահիլ «պահնորդական ընկերութեան մը»: Ի՞նչ կը նշանակէ «պահնորդական ընկերութիւն»: Այդ հսկողութիւնը կը յաւակնի կատարել Ռուսիան, որ արդէն իսկ ներկայութիւն է Արաքս գետի ափին: Ռուսիոյ դերակատարութիւնը մերժելով` Հայաստան Իրանի սահման կ՛ուզէ բերել հաւանաբար արեւմտեան երկիրներու ներկայացուցիչներէ կազմուած «մասնագէտներու» խմբակ մը, զոր Իրան իրաւացիօրէն վտանգաւոր կը համարէ:

Հայաստանի իշխանութիւններու վերջին գիւտը ազգայինի եւ պետականի հակադրութիւնն է: Ըստ իրենց, հայրենիքը եւ իրական պետութիւնը հոմանիշներ են, ուրեմն որեւէ երեւոյթ, որ դուրս կու գայ իրական պետութեան սահմաններէն ու անկէ դուրս գտնուող ամէն բան, նոյնիսկ տեսականօրէն, մերժելի է: Հայաստանի իշխանութիւնները կ՛ուզեն կեդրոնանալ բացառաբար «իրական» Հայաստանի վրայ. այս նպատակի իրագործման ճանապարհին պատրաստ են ոչ միայն Հայաստան անունով երկրամասի մը գոյութիւնը ուրանալու, այլ նաեւ այդ երկրամասի ծնունդ` աշխարհասփիւռ դարձած ազգի մը գոյութիւնը մերժելու:

Վերջապէս, իշխանամէտ երեք կուսակցութիւններ կը պատրաստուին ստորագրահաւաք կատարել Հայաստանի` Եւրոպական Միութեան անդամակցութիւնը հանրաքուէով երաշխաւորելու համար: Իշխանութիւնները աւելորդ կը համարեն նման շտապողականութիւն մը, սակայն հակառուսական քարոզչութեան համայնացման մթնոլոտին մէջ այս փոքր կուսակցութիւնները կը կարծեն, որ Հայաստանի նման փոքր երկիր մը կրնայ պերճանքը ունենալ շեշտուած կերպով կողմնակալ քաղաքականութիւն վարել: Շատ մեծ են Եւրոպայէն ակնկալութիւնները, ինչպէս ոմանց պարագային մեծ էին Ռուսիայէն ակնկալութիւնները: Վերջինէն յուսախափուեցանք, կարգը եկած է Արեւմուտքին: Յուսանք, որ այդպէս չըլլայ, հերթական անգամ:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ
Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company