ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Վերադառնա՛լ Ինքնորոշման Իրաւունքի Սկզբունքին

21 Սեպտեմբեր 2024

Հայաստանի Վերանկախացման 33-Ամեակին Առիթով

Սեպտեմբեր 21-ի նշումը, հայկական երկրորդ հանրապետութեան տապալումէն ետք, կորսնցուցած է իր տօնականութիւնը: Պէտք է վերյիշել, որ Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնները միմեանց անվտանգութեան գլխաւոր երաշխիքները կը հանդիսանային: Մէկուն կորուստը սպառնալիք է երկրորդին, եւ այս ելակէտէն ալ իմաստազուրկ է այն մօտեցումը, որ հայկական կողմը, ընդունելով Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ, պէտք է կեդրոնանայ 29.734 քառ. քիլոմեթրի պաշտպանութեան եւ պահպանման վրայ:

Պաշտօնական Երեւանը Արցախի վերադարձ չի պահանջեր: Աւելի՛ն. Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձը եւս կը բացակայի Երեւանի օրակարգէն: Չեն հնչեր պահանջներ, իրաւունքներու իրացման անհրաժեշտութիւններ:

Հաւաքական վերադարձի որոշումը կարելի է հիմնել ինքնորոշման իրաւունքին վրայ: Արցախի ժողովուրդը ի՛նք է, որ բռնի տեղահանուելէ ետք կը պահանջէ վերադառնալ իր բնօրրանը:

Ինքնորոշումը ներկայ փուլին այս պահանջի իրացումն է: Այդ պահանջը սակայն իրաւունք ունին բարձրացնելու ինքնորոշուած Արցախի պետական ներկայացուցիչները: Հայաստանի իշխանութիւնները չեն գիտակցիր յայտնաբար, որ Արցախի պետական հիմնարկները լուծարուած նկատելով, անոնց գոյութիւնը չընդունելով կամ անոնց Հայաստանի մէջ գործունէութիւնը արգելակելով ըստ էութեան չէզոքացուցած կ՛ըլլան ինքնորոշման իրաւունքի գործարկման իրաւական կարելիութիւնները:

Արցախի Հանրապետութեան բռնատեղահանուած պետական ներկայացուցիչները ինքնորոշուած Արցախի ժողովուրդին կողմէ ընտրուած պաշտօնեաներ են եւ իրաւասու են ներկայացնելու զիրենք ընտրած ժողովուրդի պահանջները:

Սեպտեմբեր 21-ի խորհուրդը կը յուշէ ամէն բանէ առաջ, որ Հայաստանի անկախութեան եւ գերիշխանութեան սպառնացող թուրքեւազրպէյճանական դաշինքի ծրագիրները պէտք է խանգարել: Այդ ծրագիրներու իրականացումը կը սպառնայ մեր հայրենիքի գերիշխանութեան եւ անկախութեան:

Արցախի Հանրապետութեան տապալումը, Արցախի հայաթափումը այդ ծրագիրի առաջին փուլն է:

Հայաստանի գերիշխանութեան այսօրուան սպառնալիքը թուրքեւազրպէյճանական դաշինքի փայփայած «Զանգեզուրեան միջանցք»-ն է: Թուրանական կամուրջի կառուցման ծրագիրը տապալելու համար Երեւանը աշխարհաքաղաքական գործընթացներու ճիշդ ընթերցումը կատարելու պարտաւորութիւնը ունի եւ առարկայական եզրակացութեան հիման վրայ հաւասարակշիռ քաղաքականութիւն կիրարկելու հարկադրանքին առջեւ է: Սխալիլը կ՛իրականացնէ երկրորդ սպառնալիքը, ուղղուած` մեր գերիշխանութեան եւ անկախութեան:

Շարունակենք դիտարկել սպառնալիքները եւ տեսնել թուրքեւազրպէյճանական դաշինքի անվերջ նորացուող նախապայմանները: Կրճատել ռազմական պիւտճէն, սահմանափակել արտաքին օժանդակութիւնները զինարհեստագիտութեան եւ զինապաշարի, փոխել Սահմանադրութիւնն ու օրէնսդրութիւնը, չպահանջել հայաստանեան ինքնիշխան տարածքներ ներխուժած ազրպէյճանական զօրքերու հեռացումը, Պաքուին հետ համատեղ դիմել լուծարելու համար ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակն ու անոր եռանախագահութիւնը:

Այս վերջին կրկնուող պայմանով հարցը կը վերադարձուի ինքնորոշման իրաւունքէ հրաժարումին: ԵԱՀԿ կը նշանակէ սկզբունքներ, որոնցմէ` ազգերու ինքնորոշման իրաւունքը:

Այդ ինքնորոշման իրաւունքը, վերջին իրադարձութիւններէն ետք, արցախեան հողին վրայ ներկայ պահու դրութեամբ չի կրնար իրականացուիլ: Ահա թէ ինչո՛ւ ամէն տեսակի օժանդակութիւն պէտք է շարունակել դէպի Հայաստան բռնատեղահանուած Արցախի ժողովուրդին, չնպաստելու արտագաղթին եւ ենթահող ձեւաւորելու համար հաւաքական վերադարձին:

Ինքնորոշման իրաւունքը վերարծարծելը հրամայական է: Ինքնորոշման իրաւունքը կրնան արծարծել Արցախի ժողովուրդին կողմէ ընտրուած ներկայացուցիչները: Արցախի պետական համակարգի պահպանումը նախապայմանային մեկնակէտ է ինքնորոշման իրաւունքի իրականացման առաջադրանքը կարճաժամկէտ եւ հեռահար նպատակներուն ծառայեցնելու համար:

Թուրքեւազրպէյճանական սպառնալիքները, ուղղուած` մեր հայրենիքի գերիշխանութեան եւ անկախութեան, անվերջանալի են: Այդ սպառնալիքները, Արցախի հայաթափումէն եւ Արցախի Հանրապետութեան տապալումէն ետք, թիրախաւորած են ինքնորոշման իրաւունքի սկզբունքի օգտագործման իրաւական կարելիութիւններու փակումը:

Ինքնորոշուած եւ բռնատեղահանուած ժողովուրդին կողմէ ընտրուած ներկայացուցիչներուն անհրաժեշտ է տրամադրել ամէն աջակցութիւն, որպէսզի անոնք բարձրացնեն ինքնորոշման իրաւունքի հիման վրայ` սկսելու համար, հաւաքական վերադարձի մարդկային եւ ազգային իրաւունքը:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company