ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Հրադադարը հրամայական է, միջազգային օժանդակությունը՝ խիստ անհրաժեշտ

08 Հոկտեմբեր 2024

«Իրավիճակը բավականին ծանր է՝ Իսրայելը չի դադարեցնում իր օդային եւ ցամաքային հարձակումները… Սկզբում հայտարարում էին սահմանափակ տեղայնական ներխուժման մասին, այժմ ասում են՝ կենտրոնացած որոշակի ներխուժում է, ինչ-որ բառակապակցություններ են փոխում՝ բնութագրելու համար գործողությունների ընդհանուր բնույթը… Ահավոր քանդումներ են, հրդեհներ, հատկապես Բեյրութի հարավային արվարձաններում եւ ընդհանրապես Լիբանանում՝ Բեկաա, Բաալբեկ, Հերմել… Անգամ քրիստոնյա շրջաններն են հրթիռակոծվել…

21-րդ դարի նոր մեթոդաբանությամբ պատերազմ է ընթանում, որտեղ օդային, ցամաքային հարձակումներ են, տեխնոլոգիայի լիարժեք օգտագործում: Նկատի ունեմ ռացիաների եւ փեյջերների հավաքական պայթյունները, որոնք պատերազմի սանձազերծման սկզբում կիրառվեցին… Աննախադեպ հրթիռներ են օգտագործվում շենքերի բունկերներին հասնող՝ շատ թիրախային, անօդաչուներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Այս պատերազմը նախ Գազայում էր, եւ այնպես էր, որ Լիբանանն ածանցյալ էր. եթե այնտեղ թեժանում էր, այստեղ եւս գործողությունները թեժանում էին: Եթե հրադադարի շուրջ համաձայնություն լիներ, անդրադառնալու էր նաեւ Լիբանան-Իսրայել սահմանագծի վրա կայանալիք հրադադարին, բայց հիմա բոլորի ուշադրությունը Լիբանանի վրա է, Իսրայելը ճակատային ուղղությունը փոխել է, պատերազմի աշխարհագրության ուղղությունը փոխվել է, ինչը որոշակի առումով պայմանավորված է նաեւ ներիսրայելյան գործընթացներով:

Գազայի դեպքում իսրայելցի ժողովուրդը բողոքի ցույցեր էր անցկացնում իր կառավարության դեմ, որ հրադադար հաստատի, պատերազմական գործողություններն ավարտվեն: Այստեղ, ի տարբերություն Գազայի, չկան բողոքներ, ընդհակառակը՝ կա որոշակի զորակցություն: Գոնե մինչեւ վերջերս դրսում հօգուտ պաղեստինցիների սատար կանգնելու ցույցեր էին լինում համալսարաններում, անգամ ԱՄՆ-ում, Հըզբոլլահի աջակցության նման դրսեւորումներ չեն եղել առ այս պահը: Քաղաքական առումով Ֆրանսիայի արտգործնախարարը օրերս այցելեց Լիբանան եւ առաջացրեց ՄԱԿ-ի 1701 բանաձեւի գործածությունն ու Հանրապետության նախագահի ընտրությունը: Մի քանի օր առաջ Իրանի արտգործնախարարն էր այստեղ եւ իր հնչեցրած հայտարարություններում հիմնական առանցքային 2 կետեր կային, որ Իրանը դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես է գալու ապահովելու համար տարբեր երկրների զորակցությունն ու աջակցությունը Լիբանանին, նախաձեռնելու է նաեւ Իսլամական վեհաժողով՝ քննարկելու Լիբանանում տիրող իրավիճակը:

Իսլամական վեհաժողովը հայկական ոսպնյակից դառն հուշեր է արթնացնում այն առումով, որ այնտեղ թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվ աշխատում էր, բանաձեւեր անցկացնելու առումով, բայց հիմա օրակարգը Լիբանանն է, Գազան է, պատերազմն է, տարածաշրջանն է: Եթե վեհաժողովը կայանա, կարծում եմ՝ Թուրքիան հանդես կգա Իսրայելի հասցեին ամենածանր մեղադրանքներով:

Այստեղ, թերեւս, դերերի բաշխում է գրանցվել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ. Թուրքիան ամենասուր քննադատություններն է հնչեցնում, անգամ ցեղասպան պետություն է որակում Իսրայելին, մինչդեռ Ադրբեջանը խորացնում է իր համագործակցությունը Իսրայելի հետ, որը Ադրբեջանի գլխավոր սպառազինողներից է: Գազ՝ սպառազինության դիմաց բանաձեւն է աշխատում այս երկու երկրների համագործակցության խորքում՝ տարբեր ուղղություններով: Թեեւ Թուրքիան հռետորաբանական առումով սուր մեղադրանքներ է հնչեցնում, բայց նաեւ թույլատրում է էներգիայի աղբյուրների եւ տարբեր ապրանքատեսակների հոսքը դեպի Իսրայել: Այսինքն, գործնական գետնի վրա այդ համաձայնությունները չեն չեղարկվել, եւ դեկլարատիվ առումով է Թուրքիայի դատապարտումը»,- նշում է «Ազդակի» գլխավոր խմբագիրը:

Նաեւ հավելում է. «Էրդողանը Ազգային ժողովի իր ելույթում հայտարարել է, որ Գազայից եւ Լիբանանից հետո Իսրայելը թիրախավորելու է Թուրքիան: Իհարկե, թուրքական մամուլը սա մեկնաբանեց ո՛չ ուղղակի թուրքական տարածքների վրա իսրայելական հարձակում, այլ՝ օժանդակություն քրդական զինյալ խմբավորումներին, ինչը գլխավոր սպառնալիք է անվտանգային առումով Թուրքիայի համար: Բոլորի համար պարզ է, որ Իսրայելը որոշակի առումով հովանավորում է նաեւ քրդական խմբավորումներին»:

Շահան Գանտահարյանն ընդգծում է, որ այս պահի դրությամբ հրադադարը դեռեւս տեսանելի չէ, որովհետեւ Իսրայելը նախապայմաններ ունի՝ Հըզբոլլահի ուժերը պետք է հետ քաշվեն մինչեւ Լիբանանի հյուսիսային հատված, եւ Հըզբոլլահը պետք է ամբողջովին զինաթափվի:

«Մեկ շաբաթ է, ինչ հայտարարվել է ներխուժման մասին, բայց ներխուժումը չի իրականացվել, իսրայելական ուժերը չեն մտել լիբանանյան տարածքներ: Սա ոչ միայն հերքում է Հըզբոլլահը, այլեւ հերքում են միջազգային խաղաղապահ առաքելության կենտրոնից: Այսինքն՝ Հըզբոլլահը դիմադրում է, եւ Իսրայելը հրապարակում է իր զոհերի, տուժածների մասին:

Մի կողմից՝ հարավում դիմադրում, դիմակայում կա, միեւնույն ժամանակ սարսափելի օդային հարձակումներ են ոչ միայն երկրի հարավային հատվածում, Բեյրութի տարբեր շրջաններում: Փախստականների հսկա ալիք է: Մի քանի օր առաջ արդեն պաշտոնական թվեր էին նշում՝ 1 մլն 200 հազարն անցել է փախստականների թիվը: Նրանց մի փոքր մասը մեկնում է Սիրիա, բայց արդեն քանդվել է Լիբանանից Սիրիա գնալու ճանապարհը: Կան այլ սահմաններ եւս, բայց իսրայելյան հարձակումները թիրախավորում են Սիրայի տարածքների որոշ հատվածներ, որտեղ սիրական, ռուսական հովանավորության հենակետեր կան… Աշխարհագրությունն ընդլայնվում է, թիրախայինից դեպի ծավալայինի անցման արանքում գտնվող պատերազմ է՝ իր ծանրագույն հետեւանքներով»,-ասում է մեր զրուցակիցը:

Զրույցի ժամանակ, բնականաբար անդրադարձ եղավ նաեւ լիբանանահայությանը: «Հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հաճախ անցկացնում են համատեղ նիստեր, քննարկում են եւ տարածաշրջանային եւ լիբանանյան ռազմաքաղաքական ամենահրատապ իրադարձությունները, հավանական սցենարներին ընդառաջ՝ նախապատրաստվելու, համայնքային միասնականությունը պահպանելու համար, կոչ են անում չներքաշվել որեւէ սադրանքի մեջ, որովհետեւ եթե արտաքին սուր, շատ վտանգավոր մարտահրավերների դիմակայող երկիրը ներքին խնդիրներ էլ ունենա, դա աղետաբեր կլինի: Կոչ են անում Լիբանանում գործող հայ բարեսիրական, մարդասիրական կազմակերպություններին համակարգված աշխատել գաղթականների ալիքի հետ, հայահոծ թաղամասերի մոտ հայտնվելու դեպքում ծառայություններ տրամադրել՝ կենցաղային, սոցիալական, սննդի, դեղորայքի եւ այլն:

Որոշել են այդ նիստերը հաճախակի անցկացնել, որպեսզի համայնքը միասնական եւ համակարգված փորձի հաղթահարել ճգնաժամը: Ցավոք, միարժեք չեն աշխատում պետության ինստիտուտները, տարբեր ճգնաժամերի կուտակում է առաջել, նախագահ չկա, կառավարությունը հրաժարական է ներկայացրել, աշխատում են ընթացիկ աշխատանքներ վարելու սահմանափակ իրավասություններով, ֆինանսատնտեսական ճգնաժամը շարունակվում է, նաեւ անվտանգային խնդիրներ կան, պատերազմական գործողություններ են՝ դրանից բխած բոլոր խնդիրներով:

Ասեմ նաեւ, որ Լիբանանում Հայաստանի դեսպանի եւ դեսպանության անձնակազմի հետ եւս խորհրդակցություններ են անցկացվում ընդհանուր իրավիճակի մասին: Առ այս պահը տարհանման գործողություններ չեն իրականացվում, օտարերկրյա դեսպանությունները եւս չեն գնացել այդ քայլին: Իհարկե, հորդորել են իրենց քաղաքացիներին չմեկնել Լիբանան, իսկ այստեղ գտնվող իրենց քաղաքացիներին՝ չայցելել ռազմագոտիներ կամ վտանգավոր վայրեր: Բայց երեւի կգա պահը, երբ կհորդորեն անհապաղ լքել Լիբանանի տարածքը, ինչպես արվել է նախկինում:

Այս պահին փակուղուց դուրս գալու ելքերը տեսանելի չեն, միակ ճանապարհը հրադադարի հաստատումն է, որին կհաջորդեն բանակցությունները: Եվ չնայած պաշտոնական Բեյրութը խոսում է ՄԱԿ-ի 1701 բանաձեւի մասին (վերաբերվում է «Հըզբոլլահի» եւ Լիբանանի միջեւ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրականացմանը-Գ.Հ.), բայց այդ առումով եւս քայլեր անելու միտումներ դեռեւս տեսանելի չեն»,-տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը:

Նրա ձեւակերպմամբ, երկրից դուրս գալու խուճապային հոսք չկա, թեեւ օտար ավիաընկերությունները չեղարկել են իրենց թռիչքները, լիբանանյան ընկերությունն աշխատում է, օդային կապը Երեւանի հետ ապահոված է, եթե իրավիճակը սրվի, խնդիրը կքննարկվի Հայաստանի դեսպանության հետ:

«Ինչպես արդեն նշեցի, այս պահի հրամայականը հրադադարի հաստատումն է, որովհետեւ փախստականների մեծ հոսքեր կան, անօթեւան մարդիկ, մարդասիրական աղետ է երկրում, ակնկալվում է միջազգային օժանդակություն Լիբանանին , որպեսզի հնարավոր լինի հաղթահարել մարդասիրական ճգնաժամը, իսկ անվտանգային առումով, հրադադարի հաստատումն է օրախնդիր»,-հավելեց Շահան Գանտահարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company