ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանութեան լծակները պահելու բարդոյթը

07 Մայիս 2000

Շուշիի ազատագրման 8 տարեդարձի այս օրերին, ի տես Հայաստանում եւ Արցախում վերջին ամիսներին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին ու իրադարձութիւններին, խառն զգացումներ եւ յուզումներ է ապրում ամբողջ հայութիւնը եւ յատկապէս Հայաստանի ու Արցախի ժողովուրդը, նրա այն հատուածը, որ ուղղակի իր ներդրումն է ունեցել Շուշիի ու մնացեալ հայապատկան շրջանների ազատագրման գործին, իր վրայ է կրել պայքարի ծանր բեռը։

8 տարիների հեռաւորութիւնից ակնյայտ է, թէ ինչպէ՛ս ժողովրդի այդ օրերի դրական տրամադրութիւնները՝ գործը անպայման իր յաջող աւարտին հասցնելու վճռակամութիւնն ու կորովը տեղի են տուել ներքաղաքական, ընկերային-տնտեսական ծանր կացութեան առջեւ, նրա մեծ մասի մօտ խամրել է յաղթանակի առթած բերկրանքը, պայքարը իր յաջող աւարտին հասցնելու յոյսն ու կորովը։

Հեգնանքն սակայն այն է, որ ժողովուրդը նման յուսախաբութիւն է ապարում յատկապէս այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ երկրի իշխանութեան լծակների մօտ են կանգնած հիմնականում նաեւ նրանք, որոնք արդար, բայց յաճախ նաեւ անարդար, կերպով շեշտում են իրենց բանալի դերակատարութիւնը այդ յաղթանակներում։ Փաստ է, որ յաջողութիւնների եւ յաղթանակների աստիճաններով իշխանութեան բարձր մակարդակներում հասած այդ անձիք, ռազմադաշտում տարած յաղթանակները, տնտեսական, քաղաքական եւ ընկերային առումով ամրագրելու իրենց երբեմնի «նպատակներ»ը մոռացած, այսօր, պարզապէս լծուել են իրենց անձնական կամ նեղ խմբակային շահերը պաշտպանելու գործին, չկարողանալով ձերբազատուել իշխանութեան վրայ անպայման մնալու, իշխանութեան ուժի լծակները պահելու բարդոյթից։

Այդ են վկայում նաեւ վերջին օրերում մայրաքաղաքի տարբեր տեղերում երկրապահների կուտակումները, հաւաք-միթինկները, որոնց նպատակը, փաստօրէ, առնուազն սարսափի եւ վախի միջոցով ճնշում բանեցնել եւ իրե՛նց թեկնածուին վարչապետի աթոռին հասցնելն է։ Վարքագիծ, որը, ըստ պտտուող լուրերի, պատճառ է դարձել նաեւ երկրապահների եւ նրանց քաղաքական թեւի՝ Հանրապետականների միջեւ հակադրութիւնների, նոյնիքն երկրապահի շարքերում երկպառակութեան։

Բայց դեռ շատ մօտիկ անցեալում թէ՛ գործադիր եւ թէ օրէնսդիր իշխանութեան բոլոր լծակները գտնւում էր – եւ այժմ էլ մեծ մասամբ գտնւում է- միեւնոյն խմբի ձեռքում, վարչապետի աթոռին էր իրենց իսկ թեկնածուն եւ պատեհ առիթն ու հնարաւորութիւնը կար շարունակելու, վերսկսելու երկրում կարգուկանոն մտցնելու, արդարութիւն, օրէնքի իշխանութիւն հաստատելու բոլոր այն ծրագրերը, որոնք իր առջեւ էր դրել «Միասնութիւն»ը եւ յատկապէս իրենց առաջնորդ Վ. Սարգսեանը։ Ի՛նչն էր խանգարում, եւ ի՛նչն է խանգարում նաեւ այսօր, որ այդ ճակատը փորձեր եւ փորձի իրագործել այդ ծրագրերը։ Վարչապետի պաշտօնանկութեան հարցի վրայից Երկրապահների համարեայ լուռ անցնելը, ակամայ մղում է մտածելու, որ խնդրոյ առարկան ոչ այնքան ծրագրերն ու դրանց գործադրումն են, որքան անձնական իշխանութեան հաստատումը, իշխելու լծակների պահպանումը։

Եւ ինքնաբերաբար արդարացւում են այն բոլոր մտքերը, ըստ որոնց դաշինքի ներսում «խարդաւանքներն» էին, որ ակամայ վարչապետին մղեցին հակադրուելու նախագահի հետ եւ արդիւնքում ստացուեց առաջինիս գործից ազատումը։ Ներ-խմբակային խաղեր, որոնց նպատակը, ըստ երեւոյթին, բոլորովին էլ երկիրը այս ճգնաժամից դուրս բերելը չէ, չկայ կամ եթէ կայ նման ծրագիր, ապա չկայ կամեցողութիւն, այլ կայ միայն իշխանութեան վրայ մնալու ցանկութեան բաւարարում, իշխանութեան ուժը ձեռքից չտալու միտում։

Իշխանութեան լծակները ամէն գնով պահելու շռայլութիւնը այլեւս անթոյլատրելի է որեւէ քաղաքական ուժի կամ խմբակցութեան, յատկապէս երբ այն չունի նաեւ համապատասխան ծրագիր՝ երկիրն ու ժողովուրդը բազմատեսակ այս ճգնաժամերից դուրս բերելու համար։

Վ.Յ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստան ընտրութիւններէն ետք’ Յ

Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրութիւնները առաջին հայեացքով տպաւորիչ թուաց

13 Հունիս 2026
Հայաստանը «Լա-Լա Լանտ» Մը Չէ

«Լա-Լա Լանտ»-ը (La-La Land) համեմատաբար նորաստեղծ հանրածանօթ դարձուածք մըն է,

12 Հունիս 2026
Այս ընտրությունները չեն կարող համարվել

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Ք

12 Հունիս 2026
Չե՛ք լռեցնի…

Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/

12 Հունիս 2026
Յետընտրական Հայաստանը քաղաքական խաչմեր

­Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թիւն­նե­րը ա­ւար­տե­ցան, սա­կայն ա­նո

12 Հունիս 2026
Երկու Այրող Հրամայականներ Ընտրութիւննե

(Ա) Անկախ իշխանական դաշտի ընտրակեղծիքներէն, որոնք ամէն օր աւելի կը բացայայտուի

12 Հունիս 2026
ՀՀ-ԱՄՆ միջեւ ԹՐԻՓՓ-ի վերաբերեալ ռազմավ

Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի՝ Հայաստան կատարած կարճատեւ այցի

11 Հունիս 2026
Իրականում ի՞նչ է պարտավորեցնում ԹՐԻՓՓ-

ԹՐԻՓՓ շրջանակային համաձայնագիրը 7 էջ է։ Այն ստորագրվել է Հայաստանում ընտրությո

11 Հունիս 2026
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազա

10 Հունիս 2026
Քուէարկութիւնը Աւարտեցաւ, Ընտրութիւնը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները աւարտեցան կիրակի, 7 յունիսի ժամը 20:00

10 Հունիս 2026
Խմբագրական. Աշխարհաքաղաքականութիւն Եւ

Միջազգային ընտանիքը քաղաքական եւ ոչ թէ իրաւական գնահատական կը շարունակէ տալ Հա

10 Հունիս 2026
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Մենք վիճարկելու ենք ընտրությունների ար

Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յո

08 Հունիս 2026
Պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանա

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմ

08 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր

08 Հունիս 2026
«Կարուսել», ձերբակալություններ, ընտրախ

Այսօր՝ հունիսի 7-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արծ

07 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքու

07 Հունիս 2026
Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի հա

Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործող

07 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company